Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք. Hetq.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետք-ը գրում է՝ ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց թուրքական երկնքով դեպի երրորդ երկրներ մեկնող հայկական օդանավերի մուտքն իրենց օդային տարածք արգելելու մասին: Ավելի ուշ նույն պաշտոնյան հայտնեց, որ արգելքը վերաբերում է նաեւ ՀՀ VIP անձանց տեղափոխող օդանավերին՝ նկատի ունենալով, մասնավորապես, ՀՀ կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Այդուհանդերձ, օրերս ականատես եղանք Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերի հակառակ պատկերին:

Չնայած քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող Չիկագոյի կոնվենցիայի համաձայն՝ Թուրքիան իրավունք չունի իր օդային տարածքի օգտագործման նման խտրական մոտեցում կիրառել, այս երկիրը վաղուց ապացուցել է, որ կարեւորն իր համար սեփական քաղաքական շահն ու մոտիվներն են, այլ ոչ թե միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները հարգելն ու դրանց հետեւելը:

Հիշեցնենք, որ 2020-2022 թթ. եւս Թուրքիան խոչընդոտներ էր ստեղծել ոչ միայն ՀՀ պետական, այլեւ մասնավոր շահագործողների օդանավերի համար: 2022-ին պետական միակ ինքնաթիռը կրկին սկսեց տարանցիկ չվերթեր կատարել Թուրքիայի երկնքով, բայց ՀՀ-ում գրանցված մյուս օդանավերը, որոնք շահագործվում են տարբեր ընկերությունների ու անձանց կողմից, թուրքական օդով տարանցիկ (տրանզիտ) չվերթ կատարելու խոչընդոտների են բախվում, ինչի հետեւանքով ստիպված են լինում ընտրել այլ երթուղի, որը կշրջանցի այդ երկրի օդային տարածքը:

Այսինքն՝ Չավուշօղլուի վերջին հայտարարություններից առաջ էլ հայկական գրանցում ունեցող ոչ պետական օդանավերը Թուրքիայի օդը տարանցելու խնդիր ունեին, սակայն թուրք պաշտոնյայի ասածը նորություն էր նրանով, որ արգելքն այդուհետ տարածվում էր այլ երկրներում գրանցված, բայց հայկական ընկերությունների անվան տակ թռիչքներ կատարող օդանավերի վրա: Խոսքը, մասնավորապես, հայկական «Fly One Armenia»-ի կողմից շահագործվող, բայց Մոլդովայում գրանցված օդանավերի մասին է, որոնք դեպի Ֆրանսիա չվերթեր էին կատարում, սակայն «Նեմեսիսի» հուշարձանի բացումից հետո Թուրքիան արգելեց դրանց տարանցիկ չվերթերը: Հիմա «Fly One Armenia»-ի այդ թռիչքները Թուրքիայի երկինքը տարանցելու համար կազմակերպվում են գործընկեր ավիաընկերությունների անվան տակ, բայց փաստացի հայկական կողմն է փոխադրում իրականացնողը:

Մյուս կողմից՝ Թուրքիան չի արգելում նույն «Fly One Armenia»-ի Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթերի իրականացումը, այսինքն՝ խոսքը միայն թուրքական օդով դեպի երրորդ երկրներ տարանցիկ թռիչքների մասին է: Բացի դրանից՝ մայիսի 3-ին Երեւան-Անկարա-Երեւան չվերթով Թուրքիա էր մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին: Չավուշօղլուն այս մասով նշել էր, թե որպես ընդունող երկիր Թուրքիան չէր կարող արգելել կազմակերպության անդամ երկրի պատվիրակության ժամանումը:

Չավուշօղլուի մայիսյան վերջին հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ մեկնել է Եվրոպա՝ Պրահա (մայիսի 4-ին) եւ Բրյուսել (մայիսի 13-ին): Այդ եւ հետադարձ թռիչքները կազմակերպվել են ոչ թե Թուրքիայի երկնքով դեպի Եվրոպա, այլ բավականին մեծ շրջան կատարելով, որի ընթացքում ՀՀ պետական ինքնաթիռը հատել է մի շարք երկրների օդային տարածքներ՝ Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Լեհաստան, Գերմանիա, Նիդերլանդներ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ»Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ»Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել Փաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականովՓաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել Իրանի հետ կապված իրավիճակի ֆոնին Թուրքիան սկսել է ավելի շատ գյուղմթերք արտահանել Ռուսաստան Հինգ երկիր մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի կոալիցիային միանալու կոչը Google-ը հեռացրել է ԱԻ-ի վրա հիմնված որոնման գործառույթը Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Telegram-ն արգելափակվում է ՌուսաստանումԱնցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեխային կլինիկական մահվան է հասցրել խորթ մայրը․ մանրամասներՆոր սահմանափակումներ ԱդրբեջանումՄեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Մահացել Է《Սև հովազ》ջոկատի թիկունքի պետ` Կարեն ՄուրադյանըՌուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել ենՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել է ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասվում, եթե դաշինքի անդամները չօգնեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Թրամփ «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն էԾանոթ ու միաժամանակ անհայտ … Վարաբիերո ռոմ Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը «Կովկասը հեռանում է Կրեմլից. Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի նախկին դաշնակիցներին»Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Խոշոր վթար՝ ԵրևանումՊարենային անվտանգության վտանգված սահմանը «Խաղաղության գործընթացի փորձություն. Արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Հայաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ»Մարտի երկրորդ կեսը կլինի ձնառատՂրիմը մտել է Ռուսաստանի կազմ. պատմության այս օրը (16 մարտ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը. «Մարտը մարտից հետո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը
Ամենադիտված