Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ԱԺ-ն արձագանքել է Ալիևի սպառնալից հայտարարություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի մեկնաբանությունը՝ Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարության վերաբերյալ․

«Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի, ինչպես նաև պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը: Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատյաց ու հայամերժ քաղաքականությունից բխող գոյաբանական վտանգների պատճառով:

Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը, որոնց հենասյուներից են Նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները:

Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Ռուսաստանի Դաշնությանն ու Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգռված բոլոր սուբյեկտներին՝ ակնկալում ենք նրանց գործնական ու ակտիվ գործողությունները՝ վերացնելու Արցախի գրեթե վեցամսյա շրջափակումը և այլ շարունակական ոտնձգությունները, ինչպես նաև՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր հանցագործությունները, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիան: Միջազգային հանրության պարտավորությունն է երաշխավորելու նաև Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղության հանդեպ և պարզապես ձգտում է ազատ ու արժանապատիվ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հիման վրա:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը և ազատ ապրելու մեր իրավունքների պաշտպանությունը»:

Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» բեռնատարում Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Մաhացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Վրացական նավթավերամշակման գործարանը դադարեցնում է ռուսական նավթի ներմուծումը Վատ լուր՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից գնումներ անողների համար Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ամենադիտված