Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք բերված 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. վճիռը մասնակի բեկանվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները:

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական գործով (վարույթով) հիմնավորվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակից, բաժնի պետի տեղակալ Ա.Բ.-ն մեկնել է իրեն հանձնարարված տարածք, Ջրականի տարածքից ապօրինի ձեռք է բերել գործարանային արտադրության «ԱԿ» և «ԱԿՄ» տեսակի 45 ինքնաձիգ, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակելու համար նախատեսված 2000-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք: Այնուհետև, համաձայնության գալով իր ծանոթ Ս.Գ.-ի հետ, վերջինիս բնակարանին կից օժանդակ կառույցում պահել է ապօրինի փոխադրած ռազմամթերքն ու 43 ինքնաձիգները՝ դրանք հետագայում իրացնելու նպատակով:

45 ինքնաձիգից երկուսը փոխանցվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ին, ով դրանք փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայրում: Այնուհետև, Ս.Բ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Կ.Ե.-ի հետ, որպեսզի վերջինս վաճառի ինքնաձիգները՝ յուրաքանչյուրը՝ 148 հազար 782 դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլարով և ստացված գումարը փոխանցի Ա.Բ.-ին:

Պարզվել է նաև, որ Ս.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գտնվելով Արցախի Հանրապետությունում, գործով դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 400-ից ավելի փամփուշտ, դրանք փոխադրել և պահել է Երևան քաղաքում:

ԱԱԾ աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել և վերցրել են փամփուշտները: Ա.Բ.-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով՝ մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո շուրջ չորս տասնյակից ավելի զինծառայող զրկվել է իրենց ամրակցված հրազենները և ռազմամթերքը կիրառելու միջոցով մարտական խնդիրներ լուծելու հնարավորությունից:

Ա.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ս.Բ.-ին՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս.Գ.-ին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Կ.Ե.-ին՝ 34-235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու փորձ):

2021 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 2021 թվականի հունիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ա.Բ.-ին մեղավոր է ճանաչել 308-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ` պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ 5 տարի ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 3 տարի ժամկետով):

Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Ս.Գ.-ին մեղսագրվող արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով և Ս.Գ.-ի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Ս.Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում` 2 տարի ժամկետով): Դատարանը Կ.Ե.-ին արդարացրել է Քրեական օրենսգրքի 34-235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:

Դատախազի բողոքի հիման վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքը մասնակի բավարարելու և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մասնակի բեկանելու մասին:

Արդյունքում՝ դատախազի բողոքի հիման վրա՝ դատարանի բեկանված դատավճռով՝ Ս. Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, իսկ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով:

Ս. Գ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում
Ամենադիտված