Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծխելու, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությունը սեռական կյանքի վրա (18+)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջ կենսաձևի վրա բացասական ազդեցություն են թողնում տարբեր գործոններ, բայց առաջին հերթին ծխելը, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը: Ծխելը վնաս է հասցնում ոչ միայն առանձին օրգաններին (սիրտ, անոթներ, թոքեր և այլն), այլև սեռական համակարգին:

Երկարատև ծխելը ազդում է սեռական ակտիվության վրա, առաջացնում է տղամարդկանց տևական սեռական անկարություն կամ թուլություն: Հայտնի է, թե որքան վնասակար, կործանարար է ծխելը երիտասարդ աղջիկների, հատկապես հղի կանանց համար:

Իզուր չեն ասում, որ հղիության ժամանակ ծխելն ու խմելը հանցագործություն են սեփական երեխայի նկատմամբ: Արդեն գիտականորեն ապացուցված է, որ նման վարքագծի և երեխաների բազմաթիվ ծանր հիվանդությունների միջև կա ուղղակի կապ: Ալկոհոլը պակաս վնասակար չէ նաև տղամարդկանց համար, չնայած ոմանք համարում են, որ սեռական հարաբերության ժամանակ նյարդային լարվածությունը և անինքնավստահությունը հանելու գործում ալկոհոլը լավ «օգնական» է:

Այդ կարծիքը պարզապես թյուրիմացություն է: Առաջինը՝ հարբած մարդը համարձակի փոխարեն դառնում է գռեհիկ և կոպիտ: Բացի այդ, ալկոհոլը հաճախ ճնշում է սերմնազատման ընթացքը, քանի որ պահպանելով սեռական հակումը կամ նույնիսկ այն մեծացնելով՝ թուլացնում է սեռական կարողունակությունը:


Հայտնի է, որ ալկոհոլի պարբերական օգտագործման ժամանակ տղամարդու օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք հանգեցնում են նրա բեղմնավորման ունակության անկման և միաժամանակ նպաստում են նրա սերնդում բնածին հիվանդությունների առաջացման:


Դեռևս Հին Հռոմում, մինչև 30 տարեկան տղամարդկանց արգելվում էր ալկոհոլ օգտագործել, իսկ մեր օրերում շատ ժողովուրդների սովորույթներում գործում է մի կանոն, որն արգելում է նորապսակներին ամուսնական առաջին գիշերվա նախօրյակին գինի խմել: Սեռական թուլությունը ժամանակի ընթացքում բերում է հոգեկան խանգարումների, խանդի զառանցանքի, որոնք հաճախ տղամարդու համար տխուր հետևանքներ են ունենում:

Երիտասարդների մի մասը հակված է տարբեր հոգեբանական խթանիչներ, թմրանյութեր օգտագործել: Սովորաբար դրանք առաջացնում են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ, որոնց հետևանքով փոփոխություններ են առաջանում մարդու ընկալումների, տրամադրության, մտածողության և վարքագծի մեջ: Երբ թմրանյութի ազդեցությունն անցնում է, մարդը շատ անհանգիստ է դառնում:

Տհաճ զգացողություններից խուսափելու համար նա ստիպված է կրկին այդ չարիքին դիմել, բայց այս անգամ ավեփ մեծ չափաբաժնով: Այսպիսով, թմրամոլները դառնում են կոպիտ, կասկածամիտ, փնթի և եսասեր: Հետզհետե սկսվում է անձի վատթարացում, նրա հոգեբանական և ֆիզիկական լրիվ քայքայում, դրան միանում են սեռական համակարգի լուրջ ախտահարումներ, որոնք խիստ պակասեցնում են բեղմնավորման հնարավորությունը, բերում են սեռական թուլության, ինչպես նաև ազդում ապագա սերնդի առողջության վրա:

Թմրամոլությունը մարդկության ամենացավոտ և ամենալուրջ հարցերից է՝ արժանի հատուկ լուսաբանման

:

Սևանա լճի ափին «Վարչաֆեստ» կանցկացվի․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր. Կառավարության պարզաբանումը Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ
Ամենադիտված