Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատասխանատվություն վերցրե՛ք Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով բնակիչների անվտանգության համար. հայտարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ պետական լիազոր մարմիններին Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով Երևանի և հարակից բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու պահանջով։

Բաց նամակը ներկայացնում ենք ստորև.

«Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար պարոն Լևոն Հովհաննիսյանին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար

պարոն Հակոբ Սիմիդյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարար պարոն Գնել Սանոսյանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

պարոն Արմեն Փամբուխչյանին

ՀՀ առողջապահության նախարար

տիկին Անահիտ Ավանեսյանին

ՀՀ ներքին գործերի նախարար պարոն Վահե Ղազարյանին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

պարոն Հովհաննես Մարտիրոսյանին

Լիազոր մարմիններ, պատասխանատվություն վերցրե՛ք Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով Երևանի և հարակից բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար

Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով մայրաքաղաք Երևանը և մոտակա բնակավայրերը բնապահպանական և առողջապահական աղետի մեջ են։ Կոչ ենք անում Երևանի քաղաքային իշխանություններին և ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, ներքին գործերի նախարարություններին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և հրատապ ձեռնարկել բոլոր միջոցները Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տուժած բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպես հայտնի է, հրդեհը բռնկվել է մայիսի 18-ին, և մայիսի 24-ի դրությամբ հրդեհը մարել չի հաջողվել։ Ավելին, հրդեհը սկսել է տարածվել. ծուխը հասել է Երևանի Փոքր կենտրոն։

Լռում են պատկան կառույցները: Պատասխանատու գերատեսչություններից և ոչ մեկը չի նշում նման լայնամասշտաբ հրդեհի բռնկման պատճառները։ Վարկածներից մեկն աղբավայրում մեծ քանակությամբ մեթանի կուտակումն է, որն առաջանում է թափոնների դանդաղ այրման հետևանքով։ Այս օջախները կարող են հեշտությամբ բռնկվել և նպաստել հրդեհի տարածմանը:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մայիսի 19-ի հայտարարության մեջ նշված են տեսական ենթադրություններ առ այն, որ «Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար այլ աղտոտիչ նյութեր ևս, ինչպես օրինակ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ»:

Չկա տեղեկատվություն արտանետումների իրական կազմի մասին, որոնք կարող են չափազանց թունավոր լինել մարդկանց համար, քանի որ պարունակում են ոչ միայն թափոնների այրման համար բնորոշ միացություններ, ինչպիսիք են՝ ազոտի օքսիդները, ածխածնի երկօքսիդը, այլև՝ այլ թունավոր միացություններ, որոնք բնորոշ են հին աղբավայրերին, որտեղ կուտակված են մեծ քանակությամբ թափոններ: Ի լրումն  դիօքսինների, պոլիքլորացված բիֆենիլների, պոլիարոմատիկ ածխաջրածինների՝ դրանց ցանկում կարող են լինել ծծումբը, կապարը, սնդիկը, մկնդեղն ու ֆուրաները: Չի ձևավորվել շարժական նմուշառման կայան, որը կհետևեր և կզեկուցեր հենց այս աղտոտիչների պարունակությունը՝ Երևանի մթնոլորտում։

Հաշվի առնելով Երևանի ծայրահեղ անբարենպաստ էկոլոգիական վիճակը, պաշտպանիչ կանաչ գոտիների բացակայությունը և օդում փոշու և կախված մասնիկների ֆոնային արդեն իսկ բարձր պարունակությունը՝ աղբավայրից արտանետումները դառնում են ավելի վտանգավոր։

Աղբավայրերում նման հրդեհների արդյունքում որպես կանոն արձանագրվում են բնակչության շրջանում շնչառական, նյարդաբանական, հենաշարժողական համակարգի խնդիրների հետ կապված գանգատներ, հղիների շրջանում վաղաժամկետ ծննդաբերություններ, երեխաների շրջանում՝ իմունային համակարգի և թոքերի ֆունկցիայի խանգարում։[1]

Այս շարունակական վտանգավոր իրավիճակում աղբավայրին հարակից տների բնակչությունը չի տարհանվել, երեխաները չեն մեկուսացվել։ Չկա հաղորդագրություն այն մասին, թե ով և որ պահին պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի արտանետումներից պաշտպանվելու համար, և առհասարակ որոնք են այդ կանխարգելիչ-պաշտպանիչ միջոցառումները՝ ըստ ազդեցության գոտիների, և արդյոք սկսվել է որևէ հետաքննություն։

Առաջարկում ենք, վերը նշված պատասխանատու լիազոր մարմինների ղեկավարների անմիջական մասնակցությամբ ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հրդեհի անհապաղ մարման ուղղությամբ արտակարգ միջոցառումներ նախաձեռնելու նպատակով, ինչպես նաև ապահովել բնակչության անվտանգությունը և տրամադրել ամբողջական անհրաժեշտ տեղեկատվություն, որը կօգնի նվազեցնել մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերը։ Հետագա քայլերով անհրաժեշտ է մշակել նման բռնկումներից ապագայում խուսափելու, ինչպես նաև աղբավայրից արտահոսող դրենաժային ջրերում վերոհիշյալ վտանգավոր նյութերի ազդեցության գնահատման և դրանցով ընդերքային ջրերի աղտոտման ռիսկերի մեղմման քայլեր։

  1. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  2. Հայկական բնապահպան ճակատ կամավորական նախաձեռնություն
  3. Սիլվա Ադամյան, «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
  4. Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ
  5. «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
  6. Աստղինե Պասոյան, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն
  7. Ռուզաննա Ղազարյան, «Դալմա-Սոնա» կրթա-մշակութային, սոցիալ-բնապահպանական Հիմնադրամ
  8. Սամվել Պիպոյան, «Մասնագիտական կրթական բարեփոխումներ» ՀԿ համանախագահ
  9. Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

10.«Էպիկենտրոն» ՀԿ

11.Նունե Սաքանյան, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ

12.«Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՀԿ

13.Լիաննա Ասոյան, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ նախագահ

14.Հռիփսիմե Պետրոսյան, «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» ՀԿ նախագահ

15.Անահիտ Բախշյան

16.«Հայաստանի անտառներ» ՀԿ

17.«Կանաչ Հայաստան» ՀԿ

18.«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

19.Դշխուհի Սահակյան

20.ՖԻԻԴ» էկոլոգիական կրթության եւ նախագծման հիմնադրամ

21.«Գալար Վազեր» ՍՊԸ

22.Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա» ՀԿ Նախագահ

Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» բեռնատարում Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Մաhացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը
Ամենադիտված