Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բուլղարիա և Ռուսաստան՝ Սլավոնական գրի և մշակույթի օր, Էկվադոր՝ Պիչինչի օր, Էրիթրեա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1860- Ազգային սահմանադրություն անվանումով փաստաթուղթ է ընդունվել արևմտահայերի ազգային Ընդհանուր ժողովի կողմից, որը ևս մեկ անգամ խմբագրվելով  վավերացվել է օսմանյան կառավարության կողմից 1863 թվին:

1889-վախճանվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Վարդան Գալշոյանը։

1918- կապված թուքական բանակի առաջխաղացման հետ Սարդարապատից Ապարանի ռազմաճակատ են փոխադրել կանոնավոր ռազմական միավորումներ։

Սարդարապատի ճակատամարտում  թուրքական կողմը հարձակում է ձեռնարկել, բայց հայկական հրետանու դիպուկ կրակից զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել։ Ղարքիլիսայի ուղղությամբ թուրքերը գրավել են Համամլուն՝ Սպիտակը:

1923-ծնվել է նշանավոր նկարիչ Հակոբ Հակոբյանը։

1936-ծնվել է գրող, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը։

1983-Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի թուրքական դեսպանատան դիմաց գտնվող մշակույթային-տեղեկատվական կենտրոնում և  «Մարմարա» զբոսաշրջային բյուրոյի մոտ հայ ահաբեկիչների կողմից իրականացվել են պայթյուններ, որի արդյունքում վիարվորվել է ազգությամբ մեկ իտալացի։

1992-արցախյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի Սու-25-ը և Մի-24 ուղղաթիռների էսկադրան ռմբակոծել են Մարտունի քաղաքը և Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։

2001- Վաշինգտոնում Նորին Սրբության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Սպիտակ տանը առաջին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի  նորընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ:

2003-Երևանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի արձանը։

2005- Ղրիմի Գերագույն Ռադան որոշում է կայացրել ապրիլի 24-ը ճանաչել որպես անցյալ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2010-պաշտոնապես բացվել է Երևան քաղաքի Ազատության հրապարակի տակ կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղին, վերաբացվել է նաև շինարարական աշխատանքների կապակցությամբ շուրջ 2 տարի փակ մնացած հրապարակը։

2014- ՀՀԿ 15-րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում:

2016-Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները կալանավորվել  են կապված մայիսի 16-ին վիճաբանության ընթացքում 5 անձի նկատմամբ բռնություն գործադրվելու հետ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

2017-Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվել նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը։

2019-Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։

2022-Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, քննարկվել են կազմակերպչական հարցեր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1032-Ավիցեննան նայել և նկարագրել է Վեներայի անցումը Արեգակի սկավառակով։

1543-ծնվել է լեհ աստղագետ, մաթեմատիկ և տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը։

1686-ծնվել է գերմանացի ֆիզիկոս, ջերմաչափերում առաջին անգամ սնդիկ օգտագործած և ֆարենհեյտի սանդղակը հայտնագործած Գաբրիել Ֆարենհեյտը։

1571-Ղրիմի խան Դեվլեյ-Գիրեյը պաշարել է Մոսկվայի Կրեմլը։

1626-Նոր Հոլանդիայի տնօրեն Պետեր Մինյոյտը հնդկացիներից գնել է Մանհետտեն կղզին 60 գուլդենով։

1743-ծնվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը հանդիսացող Ժան Պոլ Մարատը։

1798-սկսվել է Իռլանդական ապստամբությունը, որը կազմակերպել էր Իռլանդացիների միավորման ընկերությունը։

1822-ներկայիս էկվադորի տարածքը անկախություն է ստացել Իսպանիայից և դարձել  Կոլումբիայի մի մասը։

1844-Սեմյուել Մորզեի հեռագրի շնորհիվ ուղարկվել է աշխարհում առաջին հեռագիրը Վաշինգտոնից Բալթիմոր։

1900-Սանկտ-Պետերբուրգում անձամբ Նիկոլայ 2-րդ ցարի ձեռքով ջուր է իջեցվել նոր հածանավ «Ավրորան»։

1905-ծնվել է ռուս խորհրդային գրող , նոբելյան մրցանակակիր Միխաիլ Շոլոխովը։

1925-լույս է տեսել «Комсомолская правда» թերթի առաջին համարը։

1945-լեհ պարտիզանները Լյասե Ստոցկու ճակատամարտում պարտության են մատնել գերմանական պետանվտանգության զորքերին։

1956-Շվեյցարական Լուգանո քաղաքում կայացել է առաջին Եվրատեսիլի մրցույթը։

1964-Լիմայում կայացած Պերու-Արգենտինա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել են 328 մարդ, իսկ ավելի քան 4000-ը ստացել են վնասվածքներ։

1982-Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական բանակը ազատագրել է Խորրեմշեխր քաղաքը։

1993-էրիթրեան անկախացել է Եթովպիայից։

1995-էկրան է բարձացվել «Խիզախ սիրտ» գեղարվեստական ֆիլմը Մել Գիբսոնի գլխավոր դերակատարությամբ։

2001-ռուսալեզու Վիկիպեդիայում հայտնվել է առաջին հոդվածը։

2007-Նովոկուզնեցկում գտնվող «Հոբելյանական» հանքում տեղի է ունեցել վթար, որի արդյունքում զոհվել են 38 մարդ։

2013-վախճանվել է կինոռեժիսյոր, կինոօպերատոր, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր Պյոտր Տոդորովսկին։

2022 — ԱՄՆ–ի Տեխասի «Ռոբբ» դպրոցում տեղի է ունեցել մասսայական սպանություն, զոհվել են 19 երեխա ու ուսուցիչ:

Կ․ Խաչիկյան

Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ»Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ»Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ»Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել էՖրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ FigaroՎերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինԱռողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության համար կգործի 112 հեռախոսահամարը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Իսրայելական գինի Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան ՔՊ վարչությունում որոշել են Շիրակի մարզպետին «հեռացնել» պաշտոնից Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունըԱռաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ ԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն» Կոբախիձեն անդրադարձել է դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման թեմային ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Մինչև -12 ցուրտ կլինիՌուսաստանի փոխվարչապետը ժամանել է Երևան Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում կատարված անասնագողությունը Ծափաթաղում 3-ամյա երեխա էր uպանվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ Վիտկոֆֆը չգիտեր Ռուսաստանի սահմանները կամ գետերը, բայց կատարյալ բանակցող դարձավ․ Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ ԵրևանումԲանակից հետո տղու հոգեկանը խախտվել էր․ մանրամասներ՝ Գյումրու դաժան սպանությունից FIFA The Best. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի և ավագի քվեարկությունը «Բաքուն և Անկարան Փաշինյանին երաշխիքներ են խոստացել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դիմաց»Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները «Հայաստանը քարացել է քվեատուփի մոտ. 2026 թվականի ընտրությունները կարող են շատ բան փոխել երկրում»Երկար ժամանակ ջուր չի լինելուԱդրբեջանցիների կողմից ձեռնարկվել է անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ. պատմության այս օրը (17 դեկտեմբեր)Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ» Սեւանում կառույցներ քանդող դատախազ Այվազյանը մոռացել է, որ ՍՊԸ տնօրեն է. ԿԿՀ վարույթի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ» Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ» «Քննությունից» կտրվեցին․ «Հրապարակ» Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB
Ամենադիտված