Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխադարձ խայթոցներ Լավրով-Միրզոյան հանդիպմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում երեկ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, դրանից առաջ էլ Սերգեյ Լավրովը առանձին հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Թեև պաշտոնապես նշվում է, որ հանդիպումներն անցել են կառուցողական հունով, Երևանն ու Բաքուն մոտ են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վերջնական համաձայնությանը, ըստ էության բոլոր այս հանդիպումներն անցել են բավականին կծու տոնայնության մեջ։

Ռուսաստանի արտգործնախարարը պարզ և հստակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նախազգուշացում է արել Հայաստանին։ «Ռուսաստանը պատմական դեր ունի այս տարածաշրջանում և լուրջ շահեր, վստահ եմ որ մեր դաշնակիցները հասկանում են դա»,- ասել է Լավրովը Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպումից առաջ։

Ըստ էության Լավրովի այս նախազգուշացումը նշանակում էր, որ Ռուսատանը բնավ մտադիր չէ լքել Հարավային Կովկասի տարածաշրջանը և ամեն գնով պաշտպանելու է իր շահերը։ Որքան էլ տարօրինակ է Արարատ Միրզոյանը բոլորովին էլ տակ չի մնացել և փոխադարձ խայթոցներով պատասխանել է Սերգեյ Լավրովին։ «Գետնի վրա իրավիճակն այլ է, բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար տեսնում ենք իրավիճակի սրում Ադրբեջանի կողմից, տեսնում ենք ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, տեսնում ենք նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտումներ, դրա վերջին օրինակը սահմանային անցակետ տեղադրելու փորձն է Լաչինի միջանցքում, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ հստակ ամրագրված է այս միջանցքի գործունեության ռեժիմը։ Այն պետք է մնար ռուս խաղաղապահների հսկողության տակ, ցավոք այժմ հնարավոր չէ արձանագրել, որ Ռուսաստանը վերահսկում է Լաչինի միջանցքը»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Հենց Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի դեմքին նետելով այս արձանագրումը՝ Միրզոյանը փաստացի Ռուսաստանին ձեռնոց է նետում։ Ի դեպ, եթե նախկինում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումներն ավարտվում էին սովորաբար Արարատ Միրզոյանի կմկմոցներով, ապա այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Միրզոյանը, թերևս արևմտյան հովանավորների աջակցությամբ, այլևս կարողանում է խայթել ռուսական կողմին։ Թե ի՞նչ հետևանքներ կունենա այս ամենը Հայաստանի և ղարաբաղյան հակամարտության գործընթացի վրա, դեռևս վաղ է ասել։

Տաթևիկ Ղազարյան

Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին
Ամենադիտված