Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բիբլիո-Գլոբուսի» Հայ-Ռուսական ակումբը կներկայացնի Յուրի Գրիգորյանի ստեղծագործությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում մայիսի 22-ին տեղի կունենա «Բիբլիո-գլոբուսի»՝ ԴԱԻԱԼՈԳ կազմակերպության հետ համատեղ հիմանդրված Հայ-Ռուսական ակումբի հերթական նիստը, որի ընթացքում կկայանա Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի «Գեղանկար» ալբոմի շնորհանդեսը։ Ալբոմը ընդգրկում է 1973-2021 թթ․ նկարչի կողմից ստեղծված աշխատանքները։ Նույն օրը «Բիբլիո-Գլոբուսում» կներկայացվեն նաև Յուրի Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքները։

Միջոցառման բանախոսներն են․

Յուրի Գրիգորյանը՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ վաստակավոր նկարիչ,

Անդրեյ Զոլոտովը՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահ, արվեստագետ, պրոֆեսոր,

Վարդվան Վարժապետյանը՝ գրող, թարգմանիչ և հրապարակախոս,

Լեոնիդ Բեժինը՝ գրող, արևելագետ,

Յուրի Նավոյանը՝ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ, «Բիբլիո-Գլոբուսի» Հայ-Ռուսական ակումբի համակարգող։

 

Յուրի Գրիգորյանը ծնվել է Արցախում, ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ 1969 թ․ ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ուսումնարանի թատերական բաժինը, իսկ 1976 թ․՝ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստական ինստիտուտը, պրոֆեսսոր Ն․ Պոնոմարյովի դասարանը։

Գեղանկարչի ստեղծագործության հիմնական հատկանիշներն են վառ գունային հագեցածությունը, բարդ հյուսվածքը, ներդաշնակորեն կառուցված կոմպոզիցիան։ Յուրի Գրիգորյանի տասնյակ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների պետական թանգարաններում և պատկերասրահներում, այդ թվում՝ Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի պետական պատկերասրահում և այլն։

Յուրի Գրիգորյանի ստեղծագործությանը նվիրված է երկու մենագրություն, նրա կենսագրական մատենագիտությունը ներառում է քառասուն անուն հրատարակություն։ Դրանց հեղինակների թվում են Ռուսաստանի առաջատար արվեստագետներ, գրողներ և լրագրողներ։

Նա 2006 թ․ ՌԴ նախագահի հրամանագրով արժանացել է «Ռուսաստանի վաստակավոր նկարիչ» կոչման, 2010 թ․ դարձել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, 2018 թ․ պարգևատրվել է նույն ակադեմիայի Ոսկե մեդալով։ 2022 թ. Յուրի Գրիգորյանը դարձել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։

 

«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել
Ամենադիտված