Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնարկները չափազանց թափանցիկ են, պատճառները՝ չափազանց ակնհայտ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ Արևմուտքը ցինիկաբար և մեթոդայնորեն ճնշում է գործադրում ԱՊՀ ու ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի դաշնակից երկրների վրա՝ վերջիններիս խոստանալով «ոսկե սարեր» և, հասկանալի է, ցանկանալով պոկել ու իրենով անել: Դե, հասկանալի է, որ Ռուսաստանն ու այդ երկրի ԱԳ նախարարը նման գործունեությունից ամենևին ոգևորված չեն: Ու, չնայած ուղղակիորեն երկրներ չեն նշվում, բայց դժվար չէ կռահել, որ Արևմուտքի նման ճնշումների թիրախում նաև Հայաստանն է: Ճիշտ է, այն, ինչը հիմա համարվում է Հայաստանի իշխանություն, հազիվ թե լրացուցիչ արևմտյան ճնշումների կարիք ունի՝ Ռուսաստանի հետ քաղաքական կապերը խզելու, առհասարակ գործընկերային, դաշնակցային հարաբերությունները փչացնելու առումներով:

Իշխանության գալուն պես՝ 2018 թվականի մայիսից արդեն ամբողջ 5 տարի Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբի արտաքին քաղաքական գործունեության հիմնական ուղղություններից մեկը հենց Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավորինս փչացնելն է: Պետք է արձանագրել, որ այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասել է ահռելի նվաճումների: Վերջերս կարկառուն քպականներից մեկն անգամ սպառնում էր կալանավորել ՌԴ նախագահ Պուտինին, եթե նա հանդգնի Հայաստան այցելել: Տպավորի՞չ է: Այն էլ ինչպես: Հետևանքներն էլ պակաս «տպավորիչ» չեն: Վանելով ու հարաբերությունների միտումնավոր փչացմամբ բացառելով Ռուսաստանի հնարավոր աջակցությունը՝ Հայաստանի գործող իշխանությունը չի մոռանում նաև ժամանակ առ ժամանակ ցուցադրաբար հեծկլտալ, թե՝ Հայաստանը մենակ է, չունի դաշնակիցներ, ոչ մեկը իրենց զենք չի վաճառում ու նման բաներ:

Դա արվում է զուգահեռ փաշինյանականների այն հայտարարություններին, որ ուրիշ տարբերակ չկա, պետք է պարզապես բերանքսիվայր փռվել ցեղասպան թուրքերի առաջ ու հանձնվել նրանց ողորմածությանը: Սա՝ եթե առանց երկար-բարակ ու պաճուճապատ արտահայտությունների, հակիրճ նկարագրենք Փաշինյանի ու նրա կողմնակիցների բարձրաձայնած մոտեցումների հիմնական բովանդակային նկարագիրը: Ավելին, Արցախի խնդրի, Հայաստանի անվտանգության ապահովման հետ կապված, Փաշինյանի գլխավորած իշխանությունը, որոշակի իմաստով՝ ադրբեջանական իշխանության հետ համագործակցաբար, թքեց կարգավորման ռուսական տարբերակի վրա, փոխարենը կտրուկ շրջվեց դեպի Արևմուտք և ԱՄՆ-ի հովանավորությամբ, նաև Եվրոպայի խորհրդի նախագահի հովանու ներքո սկսեց ակտիվորեն պայմանավորվել Ալիևի հետ: Իսկ ի՞նչ են պայմանավորվում Փաշինյանը, Միրզոյանը ամերիկաներում ու բրյուսելներում՝ Ալիևի ու Բայրամովի հետ: Տեսաք, լսեցիք հիմնականը՝ Արցախն ուրացել են և ուրանում են, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես դա պահանջում է Ալիևը:

Արարատը սխալ սար են համարում և այլն, և այդպես շարունակ, այստեղ չկրկնենք վերջին շրջանի բոլոր անդրադարձերի բովանդակությունը: Բայց վերադառնանք Լավրովին, որը շատ ավելի հետաքրքիր հայտարարություն էլ է արել նույն հարցազրույցի ընթացքում: Ահա այն. «2022 թ. աշնանը Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովում պատրաստվել էր փաստաթուղթ հայկական տարածքում, մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների առաքելություն տեղակայելու մասին: Եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր և պատրաստ ստորագրման և ուժի մեջ մտնելու համար, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և կունենար ավելի կայուն իրավիճակ»: Սակայն «վերջին պահին» պաշտոնական Երևանը, նույնն է, թե՝ Նիկոլ Փաշինյանը, խնդրում է հետաձգել դրա ընդունումը: Ինչո՞ւ: Անհայտ է: Չնայած ոչ մի «անհայտ բան» չկա: Ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է:

ՀԱՊԿ դիտորդների տեղակայումից հրաժարվելու հիմնական մոտիվացիան, դժվար չէ ենթադրել, եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանն արդեն Արևմուտքի առաջ պարտավորություն է ստանձնել «եվրոպական դիտորդների» մուտքը թույլատրելու և տեղակայելու վերաբերյալ: Բացի այն, որ դա լրացուցիչ քայլ էր, որը Ռուսաստանի կողմից կարող էր ընկալվել ու ընկալվեց որպես ուղղակիորեն իրենց դեմ ուղղված գործողություն, դա նաև Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բացահայտ բախման թիրախ դարձնելու էր հանգեցնելու և հանգեցրեց՝ հետևանքներով հանդերձ: Ի դեպ, թե որքանով են արդյունավետ եվրոպական դիտորդները, արդեն ծիծաղելի հարց է, քանզի բոլորը տեսնում են, որ նրանք ոչ միայն «մուկ են գլորում», այլև վերջին մի քանի լարված իրավիճակներում ընդհանրապես ոչ մի կերպ չէին երևում:

Այնինչ, չմոռանանք, որ փաշինյանական քարոզչությունն այդ եվրադիտորդների գալուստը տարփողում էր այնպես, թե՝ վե՛րջ, Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պաշտպանվածությունն այլևս հազարամյակներով ապահովված են: Զավեշտը ոչ այնքան դա էր, որքան այն, որ այդ բացահայտ անհեթեթությանը հավատացողներ եղան ու դեռևս կան: Հանրագումարում ի՞նչ է շահում Հայաստանը: Իսկ Հայաստանը ոչինչ էլ չի շահում: Ստանում է ավանդական դաշնակցի հետ փչացած հարաբերություններ, դիրքավորվում է որպես Ռուսաստանի հանդեպ թշնամական տրամադրված իշխանություն ունեցող երկիր, սկսում է սպասարկել Արևմուտքի շահերը, որոնք ոչ մի կերպ չեն խոսում Հայաստանի ու Արցախի շահերի հետ, եթե չասվի՝ տրամագծորեն հակառակը: Եթե դա կանխամտածված երկրաքանդություն չէ, ուրեմն՝ բացահայտ արկածախնդրություն և անձեռնահասություն է: Սակայն ի՞նչ տարբերություն, թե որ մեկն է: Կարևորը հետևանքներն են ու դրանց անդառնալիությունը:

ՄԵՍՐՈՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված