Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրարային համալսարանում բացվել է փափուկ հմտությունների կենտրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր ներկա է եղել «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի» բացմանը: Կենտրոնում ՀԱԱՀ ուսանողները և գյուղատնտեսության ոլորտի մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու կարևոր փափուկ հմտություններ։

Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնը բացվել է «Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորել են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունները` Վիշեգրադի միջազգային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով: Կենտրոնի բացումը 2022 թվականի հունվարին մեկնարկած և այս տարվա հունիսին ավարտվող նախագծի ամփոփումն էր:

Կենտրոնի բացմանը ներկա են եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, նախագծում ՀԱԱՀ գործընկեր համալսարանների (Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական համալսարան (MATE)

Նիտրայում Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան, Հարավային Բոհեմիայի համալսարան), Էրազմուս+ ազգային գրասենյակի, շահակից այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել և ջերմորեն շնորհավորել է ներկաներին «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի» բացման կարևոր իրադարձության կապակցությամբ:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ համաշխարհային աշխատաշուկան շարունակ ենթարկվում է կառուցվածքային վերափոխումների, որոնք ոչ միայն զարգացման հնարավորություններ են ստեղծում, այլ նաև մարտահրավերներ` մասնագետների առջև նոր տեսակի հմտությունների պահանջ առաջ քաշելով:

«Բեկումնային տեխնոլոգիաները և ավտոմատացումը նոր հմտությունների պահանջարկ են առաջացնում ու նոր պահանջներ սահմանում ուսհաստատությունների համար: Մասնագիտական գիտելիքների և կարողունակությունների հետ համահունչ ՝մեծ պահանջարկ վայելող հմտությունների շարքում են ինչպես մետահմտությունները` մաթեմատիկա, լեզուներ, հիմնարար գիտություն, վերլուծական մտածողություն, այնպես էլ փափուկ հմտությունները` հաղորդակցվելու կարողությունները, հուզական ինտելեկտը, առաջնորդությունը և սոցիալական ազդեցությունը: ՀՀ կառավարության ծրագրային նպատակներից է մարդու ստեղծարար հմտությունների զարգացումը՝ իբրև երկրի զարգացման գրավական: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ քաղաքացու ձևավորմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված են կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, որոնց շարքում են նաև աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտությունների, կրթական ծրագրերի վերանայումն ու լրամշակումը: Նա նշել է, որ ներկայում մշակվող բարձրագույն կրթական ծրագրերի համար հիմք է հանդիսանում որակավորումների ազգային շրջանակը, որը մասնագիտական հիմնարար գիտելիքներին զուգահեռ` սահմանում է փափուկ հմտություններին հատուկ ուսումնառության վերջնարդյունքներ. օրինակ` հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և տվյալների հետ աշխատելու, ընդհանրական իմացական հմտություններ և այլն:

«Մշակման փուլում է նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայեցակարգային փաստաթուղթը, որն արդյունավետ միջոց և նոր հնարավորություններ կստեղծի ուսանողների համար՝ աշխատավայրում ձեռք բերելու համապատասխան փափուկ հմտություններ: Լիահույս եմ, որ կենտրոնը ամբողջովին ծառայելու է իր նպատակին: Վստահ եմ, որ ՀԱԱՀ-ն էլ իր հերթին կնպաստի վերոնշյալ արդյունքների, նպատակների իրականացմանը, փափուկ հմտությունների զարգացմանն ու մասնագիտական տարբեր ոլորտներում դրանց կիրառմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալությունը հայտնելով նաև Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական, Նիտրայում Սլովակիայի գյուղատնտեսական և Հարավային Բոհեմիայի համալսարաններին՝ 2022 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համակարգմամբ իրականացվող այս նախագծին օժանդակելու համար։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ Ագրարային համալսարանի մասնագետների վերապատրաստման և համապատասխան մոդուլներ մշակելու գործում ցուցաբերած աջակցության համար. «Նախագծի շրջանակում ստեղծված 5 մոդուլները՝ հաղորդակցման հմտություններ, քննադատական մտածողություն և հիմնախնդիրների լուծում, առաջնորդություն, հակամարտությունների և ժամանակի կառավարում, թիմային աշխատանք, առաջնային նշանակություն ունեն հայաստանյան աշխատաշուկայում։ Այս իմաստով նորաստեղծ կենտրոնը գործելու է մեր համալսարանում գործարկվելիք «Ուսանողների հաջողության կենտրոնի» և «Գիտելիքի հաբի» ներքո։ Սրանով մենք հաստատում ենք փափուկ հմտությունների կարևորությունը՝ որպես վերջական նպատակ ունենալով Ագրարային համալսարանի յուրաքանչյուր շրջանավարտի՝ դրանց տիրապետելը», - ասել է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Գործընկեր համալսարանների ներկայացուցիչների խոսքից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր  Մարտիրոսյանը, ռեկտոր  Վարդան Ուռուտյանը և հյուրերը բացել են «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնը»: Նորաբաց կենտրոնում վերոհիշյալ մոդուլների վերաբերյալ ներկայացումներով հանդես են եկել Ագրարային համալսարանի վերապատրաստված մասնագետները։

Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյոր
Ամենադիտված