Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելյան հանդիպման կողմնորոշիչները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի հանդիպումից հետո անընդհատ հաշտության կամ, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրի կնքման տարբեր ժամկետներ են նշվում։ Օրինակ՝ Պրահայի հանդիպումից հետո նշվում էր, որ պայմանագիրը կարող է կնքվել մինչև 2022 թվականի վերջ։ Նույնիսկ Փաշինյանն էր ներկայացնում, թե ներկա պայմաններում պայմանագրի կնքումը կարող է լինել ձեռքբերում, բայց այն այդպես էլ չկնքվեց։ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախատեսվում էր Բրյուսելում Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ ձևաչափով հանդիպումը, սակայն այդ հանդիպումը տեղի չունեցավ, քանի որ Ալիևը որոշեց չեղարկել այն՝ պայմանավորելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցության հանգամանքով։

Բայց բանակցային գործընթացի հետ կապված մի շարք ուշագրավ դետալներ ևս պետք է հաշվի առնել։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության պարագայում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան փոխհամաձայնեցնում էին իրենց դիրքորոշումները, ապա Արևմուտք-Ռուսաստան դիմակայության պայմաններում, երբ համանախագահության ինստիտուտը չի գործում, գործ ունենք տարանջատ նախաձեռնությունների հետ։ Մյուս կողմից էլ՝ ի տարբերություն 2020 թվականից առաջ եղած իրավիճակի, Արցախյան հիմնահարցի թեման փոխարինվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով։ Եվ եթե նախկինում Ֆրանսիան, որպես միջնորդ, ներկայացնում էր նաև ԵՄ-ի դիրքորոշումը, ապա ներկա իրավիճակում միջնորդական առաքելությունն իր վրա է վերցրել հենց Բրյուսելը։

Վաշինգտոնը ևս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելին է թողել միջնորդական հիմնական ջանքերը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար է պատկերացնել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող որևէ փաստաթուղթ կարող է երկար կյանք ունենալ։ Ուստի, պատահական չէ, որ Պրահայի հանդիպմանը հետևեց 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպումը, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդգծեցին խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Եվ, ահա, Երևանի ու Բաքվի միջև ամիսներ շարունակ առաջարկների փոխանակման փուլից կամ առցանց դիվանագիտությունից հետո մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Ալիև-Փաշինյան հերթական հանդիպումը։

4 ժամ տևած բանակցություններից հետո Շառլ Միշելն ամփոփեց դրանց արդյունքները։ Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թվականի ԱլմաԱթայի հռչակագրի հիման վրա, ապա Ադրբեջանին կոչ արեց միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները: Սա նշանակում է, որ կազմվում է փաստաթուղթ, որտեղ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, առավել ևս, որ Միշելը Հայաստանի ու Ադրբեջանի տարածքների կոնկրետ թվեր է նշել: Իսկ դրա փոխարեն դիտարկվում է միայն Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության անվտանգության ու իրավունքների հարցը։ Ու ոչ մի խոսք՝ ինքնորոշման իրավունքի մասին, որը Հայաստանի ու Արցախի համար միշտ կարմիր գիծ է եղել:

Այսինքն, այդպիսով լեգիտիմացվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելու քայլը և նույնիսկ Արցախի բնակչության համար որևէ կարգավիճակ չի նախատեսվում։ Փաստացի Արցախը միայնակ է մնում իր ինքնորոշման օրակարգն առաջ տանելու հարցում։ Միշելը նաև նշեց, թե Նախիջևանով երկաթուղային կապի վերաբացման մասին Փաշինյանի և Ալիևի դիրքորոշումներն արդեն շատ մոտ են։ Իսկ Նախիջևանով անցնող ճանապարհի հարցն Ադրբեջանի համար առանձնակի կարևորություն ունի, քանի որ այդպիսով վերջինս կարող է լուծել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Ընդհանուր առմամբ, Միշելն իր խոսքում այն արձանագրումն էր անում, թե կողմերի դիրքորոշումների մոտեցման հարցում առաջընթաց է նկատվում։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ մայիսի 14-ի բրյուսել յան հանդիպմանը պետք է հետևեր հուլիսի 1-ի հանդիպումը Քիշնևում, ընդ որում, ոչ միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, այլև Գերմանիայի կանցլեր Շոլցի մասնակցությամբ։ Ակնկալվում էր, որ Քիշնևի հանդիպումը վճռական է լինելու, բայց քանի որ ադրբեջանական կողմը վերապահումներ ունի հատկապես Մակրոնի մասնակցության մասով, ապա Բաքուն հայտարարեց, թե Ալիևը կարող է այդ հանդիպմանը չմասնակցել, իսկ եթե մասնակցի, ապա պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսել յան ձևաչափը։ Ստացվում է, որ քիշնևյան հանդիպումը որևէ էական արձանագրում չի ունենալու, քանի որ Բաքուն բանակցությունների շարունակման հիմնական հարթակ է դիտարկում բրյուսել յան ձևաչափը։

Դրա համար էլ Շառլ Միշելն արդեն իսկ մայիսի 14-ի հանդիպումից հետո արձանագրում է, թե Փաշինյանի ու Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին Բրյուսելում։ Հնարավոր է՝ հուլիսին Բրյուսելում որոշակի հարցերի շուրջ կողմերը որոշ առաջընթաց արձանագրեն, սակայն նույնիսկ այդ պարագայում դժվար է պատկերացնել որևէ համաձայնության կյանքի կոչում առանց Ռուսաստանի միջնորդության։ Այնպես որ, չի բացառվում՝ ռուսական կողմը փորձի այս անգամ ևս միջնորդական նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, ու բանակցությունները շարունակվեն Մոսկվայում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված