Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածի ու Արարատի «արանքում». ի՞նչ է թաքնված այս անբնական երկընտրանքի տակ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանն օրերս իր զրահապատ «պադավատով» գնացել էր Ներքին Բազմաբերդ՝ հատուկ այդ նպատակով այնտեղ բերված դպրոցականների հետ «խարույկի շուրջ» քարոզչացուցադրական հանդիպում և զրույց ունենալու համար: Անկասկած նախօրոք կազմած սցենարով խոսք բացվեց աշխարհագրության մասին, Փաշինյանը որոշեց փայլել իր գիտելիքներով ու նշված առարկայի հանդեպ տածած «սիրով» (դե, չենք մոռացել՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքը... Դուբայն է), որից հետո, իբր «թույն» հարց է կազմել, հետաքրքրվեց, թե Հայաստանի ամենաբարձր սարը որն է: Երեխաները մի պահ շփոթվեցին, քանզի հարցն անհստակ էր:

Մի քանիսն ասացին՝ Արարատը, եղան Արագածը նշող աշակերտներ: Եթե հարց տրվեր, թե Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում ո՞րն է ամենաբարձր սարը, այլ բան: Բայց երբ ասում ես՝ Հայաստան, ապա քպական ուղեղալվացման տակ չմնացած ցանկացած նորմալ հայի մտապատկերում արտացոլվում է ամբողջական Հայաստանը: Դա քիչ համարելով՝ Փաշինյանը որոշեց «զարգացնել» իր «գաղափարաբանությունը»՝ երեխաներին ասելով, թե ով նշում է Արարատը, նա այլ բանի մասին է խոսում, իսկ ով նշում է Արագածը, այ, նա խոսում է Հայաստանի մասին: Այսինքն, Փաշինյանը համոզված է և երեխաներին միտումնավոր մոլորեցնում է, թե Արարատը Հայաստանը չէ, Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, մոռացե՛ք:

Երևի խիստ ոգևորված, որ այդ պահին ու նման բան ասելուն պես հայոց աստվածները գլխին ոչ մի բան չնետեցին, կայծակ չորոտաց, Փաշինյանը սկսեց դպրոցականներին խրատել, թե Հայրենիքը բացառապես ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքն է ու՝ վե՛րջ: Առաջին անգամ չէ, իհարկե, որ Փաշինյանը «փայլատակում» է՝ «Արագա՞ծ, թե՞ Արարատ» մտացածին երկընտրանք դնելով: Մի քանի օր առաջ էլ ԱԺ ամբիոնից էր նույն դեմագոգիայով պսպղացել: Բայց Փաշինյանի արտահայտածը զուտ դեմագոգիա չէ, նույնիսկ մանիպուլ յացիա չէ, այլ շատ ավելի վտանգավոր երևույթ է: Ի՞նչ է թաքնված այդ անբնական երկընտրանքի տակ, ինչո՞ւ է Փաշինյանն այսպես մնացել Արարատի ու Արագածի «արանքում»: Իրականում ոչ մի գաղտնիք էլ չկա, քանի որ Նիկոլ Փաշինյանը և նրա քպականները դա գրեթե լիովին բացահայտ են ասում (և անում): Եվ հենց այնպես չեն պատմական իրողությունների վերանայման, վերագնահատման և նմանօրինակ այլ «զրիցները», որը նրանք շրջանառում ու տարածում են:

Նախ՝ ինչ վերաբերում է կոնկրետ Արարատին, ապա կան ոչ անհիմն ենթադրություններ, որ նա որոշակի բաներ է հանձն առել Թուրքիայի հետ շփումներում, մասնավորապես՝ սխալ որոշում է համարում, որ ՀՀ զինանշանի վրա պատկերված է Արարատը: Ինչպես, օրինակ՝ սխալ որոշում է համարում «Նեմեսիսի» արձանի տեղադրումը Երևանում, ինչի մասին հայտարարեց վերջերս: Փաշինյանի «փիլիսոփայությունը» հետևյալն է. Հայաստանը բացառապես այն տարածքն է, որի վրա այս պահին ձևավորված է Հայաստանի Հանրապետությունը: Եվ դա է բոլոր հայերի հայրենիքը: Իսկ այն, ինչը սահմանից այն կողմ է, հազարամյակներով թուրքական է, ադրբեջանական է և այդպես շարունակ, կարևորը՝ դա Հայաստան չէ: Ու չի էլ եղել: Ու չի էլ լինելու: Սա՛ է: Այլ բան չի կարող նշանակել նրա արտահայտությունը, թե ով Արարատի մասին է նշում, նա ուրիշ բանի մասին է խոսում, իսկ ով Արագածն է նշում, նա Հայաստանի մասին է խոսում: Նիկոլ Փաշինյանի «գաղափարախոսությունը» շատ կոնկրետ բնորոշումներ ունի, որոնցից առավել մեղմը ուրացումն է: Նա քարոզում է ուրացում:

Նիկոլ Փաշինյանի ասածն այն մասին է, որ հայությունը պիտի մեկեն մոռանա, որ բազմահազարամյա ժողովուրդ է, պիտի մոռանա իր առնվազն 5 հազարամյա պատմությունը, պիտի հրաժարվի ամեն ինչից: Ի՜նչ Վան, ի՜նչ Մուշ, ի՜նչ Կիլիկիա, ի՜նչ Կարս ու Կարին, ի՜նչ Արտաշիսյաններ ու Բագրատունիներ, էլ չենք ասում՝ Արծրունի կամ Խոռխոռունի: Սա՛ էր Փաշինյանը քարոզում դեռահասներին: Այս մանկուրտային ծրագիրն են մտմտում ինքն ու իր կուսակից կարկառունները: Դե, եթե Արարատը նշել, հիշատակելը, Արարատի պատկերը նկարելն անգամ «ուրիշ բանի մասին» է, ապա առավել ևս՝ ի՜նչ Սասուն, ի՜նչ Սիփան կամ, առավել ևս, Նեմրութ: Սա նշանակում է, որ եթե մի քիչ էլ շարունակվի փաշինյանական իշխանությունը, ապա շուտով «Հայոց պատմության» դասագրքերում գրվելու է, որ Հայաստանի պատմությունն սկսվել է 2018 թվականին, որ չկա ու չի եղել ոչ մի Արևմտյան Հայաստան, որ ոչ մի Վանի թագավորություն էլ չի եղել, իսկ եթե եղել էլ է, ապա հայերը, որպես այդպիսին, դրանց հետ ոչ մի կապ չունեն, որ ոչ թե Արևմտյան Հայաստան է, այլ՝ «Արևել յան Անատոլիա», որ... որ... որ...:

Փաշինյանին քիչ է թվում, նրան չի բավարարում այն, որ այս 5 տարում Հայաստանն ու Արցախը մատնեց ու շարունակում է մատնել կործանարար աղետների: Նրան նաև պետք է, որ հասակ առնի մի սերունդ, որը մանկուրտ է ու ատում է այն ամենը, ինչը կապ ունի հայության, Հայաստանի, մեր երկրի ու ժողովրդի պատմության, մշակույթի, հավատալիքների, ավանդույթների հետ: Պետք է ենթադրել, որ շուտով փաշինյանական գրաքննություն կկիրառվի արվեստի ու գրականության բոլոր այն ստեղծագործությունների նկատմամբ, որոնցում պատկերված է, փառաբանվում կամ որևէ կերպ հիշատակվում է Արարատը: Երևի Աստվածաշունչն էլ կարգելվի, որովհետև այնտեղ գրված է, որ Նոյի տապանն Արարատի վրա հանգրվանեց: Դե, Չարենցի ու Շիրազի ստեղծագործություններն էլ կդառնան արգելված գրականություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Ի՞նչ փոխարժեք է սահմանվելԳյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը․ պատմության այս օրը (05 մայիս)Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Երևանում տղամարդու դի է հայտնաբերվելՊլանային անջատումներ՝ մայիսի 5, 6, 7, 8, 9-ին և 11, 12, 13-ին Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրեն փոխել է որոշումը․ «Հրապարակ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» Նոր մանրամասներ հայ և ադրբեջանցի գործարարների հանդիպումից. «Հրապարակ» Ավստրիան արտաքսել է 3 ռուս դիվանագետների «անտենաների անտառի» պատճառով Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ տանկեր է խոցվել անհայտ արկերով Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը. Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն ԻՀՊԿ-ն ներկայացրել է Հորմուզի վերահսկողության նոր քարտեզՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրԻրանն ԱՄՆ-ին uպառնում է հարվածով Հորմուզի նեղուցին մոտենալու համար Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար Փոթորիկ Թուրքիայում. 1 մարդ մահացել է, 40–ը՝ վնասվածքներ ստացել Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների մասնակիցների համար հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկայումԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցից դուրս բերել արգելափակված նավերը. Թրամփ Հայաստանը կարևոր դեր է կատարում Եվրոպայի մատակարարման շղթաների համար. ֆոն դեր Լայեն Թրամփ. ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն նավերը «ուղղորդել» Հորմուզի նեղուցից՝ սկսած երկուշաբթի օրվանից «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի Հրդեհ՝ Դրոյի փողոցում․ այրվել են տների տանիքներԱդրբեջանով Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութ Մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ «Թրամփի ճանապարհը» Հայաստանին ոչինչ չի տալիս, բայց ՆԱՏՕ-ի հետ դաշնակից Թուրքիային ուղղակիորեն բերում է Կենտրոնական Ասիա Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին Կովկասի մուսուլմանների վարչությունը արդարացրել է Ղարաբաղում եկեղեցիների քանդումըԶատուլինը զգուշացրել է, որ հայերը վտանգում են դառնալ «պետություն չունեցող ազգ»««Ռուսամետ ուժերը» Հայաստանում խաբեություն են. Փաշինյանը կարող է վստահորեն խաբել հայերին խոստանալով եվրոպական ապագա»Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը․ պատմության այս օրը (04 մայիս)Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքումՈր փողոցներն են փակ լինելու այսօրԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակ«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ
Ամենադիտված