Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանի ընտրություններում կկիրառվեն բրալյան կաղապարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 15-ին ԿԸՀ-ում տեղի ունեցավ հանդիպում տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ։

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպամանը մասնակցում էին Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և «Ներառական իրավական բարեփոխումների» կոալիցիայից անդամներ։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունեց հյուրերին՝ հավաստիացնելով, որ ընտրական գործընթացում ներառականության ապահովումը ԿԸՀ-ի համար առաջնահերթություն է։ ԿԸՀ նախագահն ուրախությամբ նշեց, որ բրալյան կաղապարների կիրառումն ընտրություններում արդեն ավանդույթ է դարձել։ Նա ասաց, որ IFES-ի գործընկերներն արդեն տեղեկացրել են, որ Երևանի ընտրություններում օժանդակելու են այդ հարցում։

IFES-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն իր խոսքում կարևորեց  ԿԸՀ-ի նախաձեռնությունը՝ տեսողության խնդիր ունեցող անձանց հետ քննարկելու  ընտրական գործընթացներում կիրառվող ընտրական գործիքների բարելավման  և դրանց հասանելիության հետ կապված  խնդիրները, որոնք ուղղված են վերջիններիս  ընտրական իրավունքի իրացումը։

ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը կարևորեց, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկած ներառականությանը նպաստող ընտրական գործիքների կիրառումը շարունակական բնույթ է կրում և ԿԸՀ-ը միտված է դրանց բարելավմանն ու զարգացմանը։ Տերչանյանը հիշեցրեց, որ բրալյան կաղապարները կիրառվել են նաև այս տարվա մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրություններում։

Տեսողության խնդիր ունեցող անձինք, որոնք նախորդ ընտրություններին քվերակությանը մասնակցել էին բրալյան կաղապարների օգնությամբ, ներկայացրին իրենց հանդիպած խնդիրները՝ առաջարկելով այլ լուծումներ և բարելավումներ՝ ինչպես քվեաթերթիկի արտաքին տեսքի, այնպես էլ ՝ բրալյան կաղապարների տեխնիկական լուծումների առնչությամբ։

ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության պետ Ելենա Այվազյանը ներկայացրեց ԿԸՀ կայքի ներառականության հնարավորությունները, որտեղ ներդրված նոր գործիքները հնարավորություն են  տալիս թույլ տեսողության խնդիրներ ունեցողներին օգտվելու կայքի տեղեկատվությունից։ Նշվեց նաև, որ ԿԸՀ կայքի լուրերն ու նորությունները  տեղադրված են ձայնային հաղորդագրությամբ, իսկ առաջիկայում  ԿԸՀ նիստերը կուղեկցվեն ժեստերի լեզվի թարգմանությամբ։

ԿԸՀ-ն վերահաստատում է ընտրական գորընթացներում ներառականության ապահովման իր հանձնառությունը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է և՛ ընտրատեղամասերի մատչելիության ապահովման և հաշմանդամության տարբեր տեսակի խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման համար։

Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ամենադիտված