Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ սահմաններ է ենթադրում ՀՀ 29800 կմ² և Ադրբեջանի 86600 կմ² տարածքը. Քարտեզագիրը մանրամասնում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

9926 թվականին, երբ նոր էին Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդայնացվել, Խորհրդային հանրագիտարանում տպվեցին Հայաստանի ու Ադրբեջանի առաջին քարտեզները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը:

Սա սեղանի վրա ցույց տվեց այդ երկու քարտեզները եւ նկատեց, որ Հայաստանի տարածքը այդ քարտեզի համաձայն մոտ 31 հազար քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ մոտավորապես 85 հազար քառակուսի կմ:

«Բայց 1929-ից մինչեւ 1940-ական թվականները Հայաստանի հողերից տարածքներ տրվեցին Ադրբեջանի Կարմիր Քրդստան ստեղծելու կամ այլ տարբեր պատրվակներով»,-ասաց նա եւ քարտեզի վրա ցույց տվեց, թե որ տարածքներն են այդ ընթացքում տրվել Ադրբեջանին:

«Դրա արդյունքում Հայաստանը տարածքը դարձավ 29 800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը ավելացավ եւ դարձավ 86 600 քառակուսի կմ: 1926 թվականի քարտեզում Հայաստանն ու Արցախը կից են, միայն գետն է անցնում արանքով, իսկ 1985 թվականին Ադրբեջանը վերցրել է այդ տարածքը եւ Հայաստանը Արցախից հեռացել է 18 կմ»,-ասաց Գալիչյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ի մեջ է նաեւ Արցախը:

Ինչ վերաբերում է անկլավներին, քարտեզագիրը նկատեց, որ այդ բոլոր անկլավները միասին 40-45 քառակուսի կմ են, շատ մեծ չեն եւ մտնում են այդ 29 800-ի մեջ. «Բայց եթե հայաբնակ Արցախը Ադրբեջանի մեջ է հաշվվում, անկլավներն էլ մեր տարածքի մեջ են, մերը պետք է լինեն: Ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որ այս անկլավները տրվել են Ադրբեջանին: Պարզապես քարտեզի վրա գծվել է եւ այդ օրվանից հաշվվել է, որ դա Ադրբեջանի տարածքում է: Ադրբեջանը այդ անկլավները չի կարող պահանջել: Եթե ասում է՝ այդտեղ 200 տարի ադրբեջանցի է ապրել, ուրեմն Ադրբեջանին է պատկանում, Արցախում էլ 2000 տարի հայ է  ապրել, ուրեմն այն Հայաստանի անկլավը պետք է լինի: Տավուշի անկլավները եւ Տիգրանաշենը Հայաստանի տարածքի մեջ են հաշվվում: Ես չեմ կարծում, որդրանք պետք է իրենց տրվեն, քանի որ նույնկերպ Արցախն էլ իրենց տարածքում է: Այդ երեք անկլավները պաշտոնապես Ադրբեջանին չի հանձնվել»,-ասաց Գալիչյանը:

Նա քարտեզի վրա ցույց տըվեց, որ մեր մայրուղին Արաքսի ափով գնում, հասնում է Երասխ, հետո շեշտակի ձախ է պտտվում եւ բարձրանում լեռները, իսկ այնտեղ Տիգրանաշենն է,. որը ճանապարհի երկու կողմերում է. «Եթե դա տրվի Ադրբեջանին, այդ ճանապարհն անգործածելի կդառնա: Դրանով Սյունիքը, Վայոց Ձորը, Արցախը կկտրվեն Հայաստանից: Ճիշտ է գյուսերի միջով ճանապարհ կա, բայց այնքան նեղ են, որ բեռնատարներն ու ավտոբուսները չեն կարող անցնել: Իկ ինչու է ԽՍՀՄ-ը այդ անկլավը տվել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը վերահսկի հայկական մայրուղիները: Նույնը արել են Տավուշում Բարխուդարլու գյուղում: Ադրբեջանական անկլավը նստած է մայրուղու վրա, որ փակի ճանապարհը: Ծայրահեղ դեպքում մենք կարող ենք այս երեք գյուղերը վերցնենք, Արծվաշենը տանք իրենց: Արծվաշենն ավելի մեծ է, քան այդ երեք գյուղերը միասին»,-ասաց Գալիչյանը:

Նա նշեց, որ երբ Բրյուսելում խոսում են 1991-ի քարտեզների մասին, 1991-ին քարտեզ չկար, դա նույնն է, ինչը եղել է 1975 թվականին եւ երկրների անկախությունը ճանաչվել է 1974-1975 թվականի քարտեզներով, որոնք երկկողմ վավերացված են Հայաստանի ու Ադրբեջանի կողմից:

Քալիչյանը հայտարարեց, որ թե Ադրբեջանը ճանաչում է այդ քարտեզները, ապա պետք է դուրս գա Հայաստանի տարածքներից, որոնք գրավել է վերջին տարիներին. «Շուրջ 220 քառակուսի կմ Ադֆրբեջանը ներխուժել է մեր ինքնիշխան տարածք: Եթե սահմանները ճանաչում են, պետք է թողնեն իրենց գրաված բարձունքները, տարածքները եւ հետ գնան իրենց նախկին սահմաններին: Բայց ես դժվար եմ տեսնում, որ Ալիեւը նման բան անի: նա թղթի վրա ընդունում է, բայց չի անում: Միջազգային դատարանը պհաջեց բացել Լաչինի ճանապարհը, բայց արդեն երեք ամիս անցել է, չի բացում, քանի որ ուժը իր ձեռքն է:  Իրեն միայն ուժով կարելի է հասկացնել, թե ինչ պետք է անի, ինչպես վերջին անգամ Սոթքում մերոնք արդեն չթողեցին, որ Ադրբեջանն առաջ գա: Եթե առաջին անգամ Սեւ լճի տարածքում մեր բանակը կարողանար դիմացն առնել Ադրբեջանի, լոկալ կռիվ կլիներ, դրանից հետո Ադրբեջանը չէր համարձակվի այսքան տեղերում առաջանալ: Մենք ամեն ինչում ենք ուշանում, մենք առաջին անգամ հենց պետք է դիմադրեինք, ոչ թե թողնեինք առաջ գալ, որ էսկալացիա չլինի: Էսկալացիան լինում է, երբ դիմացը չես առնում, աստիճանաբար գալիս են: Հիմա էլ Ադրբեջանը կճանաչի սահմանը, բայց չի կատարի: Դրա համար մի ինչ-որ միջազգային ուժ է պետք, որ դրանց ստիպի, ասի՝ եթե ստորագրել ես, արա»,-հայտարարեց Գալիչյանը:

Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Գետից հայտնաբերվել է «Բրիգադա» սերիալի աստղ Ալեքսանդր Վիսոկովսկու մարմինըՀե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Հովիկ ու Ջոնիկ Աբրահամյանները միասին են դատվում․ «Հրապարակ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ԱԺ անդրանիկ նիստի ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեՏիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվի Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնա Էնդի Սերքիսը նկարահանվում է «Երիտասարդ Վաշինգտոն» ֆիլմում ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Սևանա լճի ափին «Վարչաֆեստ» կանցկացվի․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր. Կառավարության պարզաբանումը Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին
Ամենադիտված