Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից 100-ամյա վետերանը կիսվել է երկարակեցության գաղտնիքով և պատմել իր մարտական ​​ուղու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv–ն գրում է, որ Հայրենական մեծ պատերազմի վետերան Վարոս Ավետիսյանը հայկական Գետազատ գյուղից է և 100 տարեկան է։ 1941 թվականի սեպտեմբերին կանչվել է Վրաստանի Ախթալայի հավաքակայան, այնտեղից ուղարկվել Թբիլիսիի հրետանային դպրոց։ Վետերանը MIR 24-ի թղթակից Աննա Շիրխանյանին պատմել է իր մարտական ​​ուղու մասին:

Վարոս Ավետիսյանի առավոտը սկսվում է ոչ թե սուրճով, այլ իր ավանդական մասուրի արգանակով։ Ասում է, որ դա իր եռանդի և առողջության գաղտնիքներից մեկն է։ «Ես մահից չեմ վախենում, բայց չեմ էլ ուզում դա»,– ասում է նա:

Վետերանն ​​ինքն է խնամում  այգին, նա ամեն օր աշխատում է այնտեղ և այս տարի հույս ունի կեռասի հարուստ բերք հավաքել։

1941 թվականին Վարոս Ավետիսյանն ընդամենը 18 տարեկան էր, երբ Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանով նախ ուղարկվեց հրետանու ուսումնարան, ապա ռազմաճակատ։

«Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային զորքերի հաղթանակից հետո եղբայր-զինվորներիս հետ շարունակեցինք ազատագրել ԽՍՀՄ տարածքները ֆաշիստական ​​զավթիչներից։ Երրորդ բելոռուսական ճակատի զորքերի կազմում մենք հասանք Լեհաստան և Արևելյան Պրուսիայի սահմաններ։ Այնտեղ էլ մենք դիմավորեցինք Հաղթանակը 1945 թվականի մայիսին»,- իր հիշողություններով է կիսվելց վետերանը:

Պատերազմից հետո Վարոս Ամայակովիչը հայրենի գյուղ է վերադարձել միայն 1946 թվականին։ Ապա ամուսնացել է, ավարտել Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։

«Դրանից հետո մեր Գետազատ գյուղի դպրոցում սկսեցի աշխատել որպես պատմության և հիմնական զինվորական պատրաստության ուսուցիչ, իսկ հետո դարձա դպրոցի փոխտնօրեն։ Իսկ 1968-ին մեր շրջկուսակցական կոմիտեի բյուրոն ինձ նշանակեց գյուղխորհրդի նախագահ»,- պատմել է Վարոս Ավետիսյանը։

Վետերանը արդեն 30 տարի է, ինչ թոշակի է անցել, բայց ձանձրանալու ժամանակ չունի: Վարոս Ավետիսյանը սիրելի այգուց բացի ունի մեծ ընտանիք՝ 50-ից ավելի երեխաներ, թոռներ ու ծոռներ։ Ռուսաստանից նրա կրտսեր դուստրն է վերջերս եկել  շնորհավորելու հորը։ «Ես հպարտ եմ, որ հայրս արդեն 100 տարեկան է։ Նա ինձ համար միշտ լավագույն խորհրդականն է եղել, նրանից միշտ օրինակ եմ վերցրել՝ նրա բարությունը, դրականը։ Գիտե՞ք, մեր ընտանիքում երբեք բարձրաձայն խոսք չի եղել, միշտ տիրել է ներդաշնակությունը։ Հայրս յուրահատուկ մարդ է»,- պատմել է Վարոս Ավետիսյանի դուստրը՝ Սիրանուշը։

Բարությունը Վարոս Ավետիսյանը համարում է երկարակեցության իր գլխավոր գաղտնիքը: Ասում է, որ եթե բարկացած ես ճակատագրի ու մարդկանց վրա, երկար չես ապրի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է
Ամենադիտված