Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 14 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վրաստան՝ Տամարոբա (Թամար թագուհու հիշատակի օր), Իսրայել՝ Անկախության օր, Իրան՝ Հակածխախոտային պայքարի օր, Լիբերիա՝ Ինտեգրացիայի օր, Ֆիլիպիններ՝ Սահմանադրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 

1884-վախճանվել է դերասանուհի Աստղիկը (Ամպեր Գանթարճյան)։

1907-ծնվել է հայ նշանավոր խմբավար Միքայել Թավրիզյանը։

1923- ծնվել է ուկրաինահայ խորհրդային կինոօպերատոր և ռեժիսյոր Սուրեն Շահբազյանը։

1940-ծնվել է լրագրող, հաղորդավար և հրապարակախոս Ռոբերտ Մավիսակալյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կամբոջայի հետ։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անտիգուայի և Բարբուդայի հետ։

 -ստեղծվել է ԱՊՀ տնտեսական միությունը։

2001- Կառավարական որոշմամբ վերացվել է ծննդօգնության ժամանակ բժշկական սպասարկման համար համավճարի համակարգը: 

2004-տասնօրյա ընդմիջումից հետո Հայաստանի միացյալ ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Մատենադարանի մոտ՝ կոչ անելով ավելի մեծ թվով մարդկանց մասնակցել հանրահավաքներին:

2008-ըստ Business Software Alliance կազմակերպության հրապարակված զեկույցի Հայաստանը գլխավորել է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը։

2010-Հայաստանի բոլոր թանգարաններում անց է կացվել  «Բաց դռների օր»: Թանգարանները ամբողջ օրվա ընթացքում գործել են  անվճար և բաց են եղել մինչև կեսգիշեր:

2013-Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել շփման գծի մերձճակատային հատվածում:

2015-«Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց մեկուկես տարվա չվճարված աշխատավարձը։

2018-Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ մոտ կես ժամ փակ են պահել Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կաթի մթերման ցածր գներից:

-Երևանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ  վաղ առավոտյան մեքենաներով փակել են Երևանի քաղաքապետարանին հարող Արգիշտի փողոցը։

2020- ելնելով կարանավիրուսային համաճարակի տեմպերից Կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1147-երկրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Կոնրադը և գերմանացի խաչակիրները լքել են Ռեգենսբուրգը։

1316-ծնվել է Գերմանիայի թագավոր և Սուրբ Հռոմեական կայսրության իմպերատոր Կարլ 4-րդը։

1553-ծնվել է ֆրանսիայի  թագուհի Մարգարիտա դը Վալուան, որը ավելի շատ հայտնի է Մարգո թագուհի անվանումով։

1607-անգլիացիները հիմնել են իրենց առաջին մշտական բնակավայրը նոր երկրում ՝ Դեյմսմուտը։

1610-Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդի սպանությունից հետո գահ է բարձրացել 9- ամյա Լյուդովիկոս 14-րդը։

1771-ծնվել է անգլիացի սոցիալիստ-ուտոպիստ Ռոբերտ Օուենը։

1796-անգլիացի վիրաբույժ էդվարդ Ջենները  իրականացրել է առաջին հաջողված վակցինացիան ծաղիկ հիվանդության դեմ 8-ամյա Դեյմս Ֆիպպսիին։

1836-ծնվել է գերմանացի շախմատիստ, աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցը։

1869-հիմնադրվել է ղազախական Ակտյուբինսկ քաղաքը։

1878- Ամերիկա գաղթած անգլիացի Ռոբերտ Չեզբոյի կողմից արտոնագրվել է վազելինը։

1908-աշխարհում առաջին ուղևորային աէրոպլանի օդաչու Ուիլբեր Ռայտը իր հետ թռիչքի է վերցրել Չարլզ Ֆրենսիսին և իրականացրել է թռիչք 600  մետր տարածությամբ, որը տևել է 28,6 վայրկյան։

1920-ՌՍՖՍՀ-ի կառավարությունը ճանաչել է Հեռավոր Արևելյան Հանրապետությունը։

1941-գերմանացի նացիստների կողմից Փարիզում ձերբակալվել են 3 600 հրեաներ։

1948-հռչակվել է Իսրայել պետության անկախությունը։

1955-Վարշավայում Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, ԳԴՀ-ն , Լեհաստանը, Ռումինիան, Չեխոսլովակինա և ԽՍՀՄ-ը ստորագրել են բարեկամության , համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը։

1975-Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբը առաջին անգամ դարձել է Գավաթակիրների գավաթակիր։

1984-ծնվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկենբերգը։

1993-Լիտվան, Սլովենիան և էստոնիան դարձել են Եվրոխորհրդի անդամներ։

2009-տիեզերք է ուղարկվել բրիտանացի աստղագետ Ուիլյամ Գերշելի անունով կոչված Գերշել աստղադիտակը։


Կ. Խաչիկյան

Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների Բարսելոնան Էլ Կլասիկոյում հաղթեց Ռեալին և ժամկետից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. Ինչպես և ինչու Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկումԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ պատմության այս օրը (11 մայիս)Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ռուբլին ու դոլարը թանկացել ենՏասնյակ հասցեներում ջուր չի լինիՊլանային անջատումներ՝ մայիսի 11-ինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոՀայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Ամենադիտված