Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավորության պատուհան նոր հակամարտության համար. ինչպես է զարգանում հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

inosmi.ru-ն գրում է, որ Երևանի կողմից եվրոպացի դիտորդների հրավիրումը հայ-ադրբեջանական սահման կայունացրել է իրավիճակը տարածաշրջանում, գրում է Evropeyska Pravda-ն։ Սակայն այդ քայլը «հնարավորությունների պատուհան» է բացել Ադրբեջանի համար Հայաստանից զգալի զիջումների հասնելու գործում։

Ի՞նչ է այժմ կատարվում Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Որո՞նք են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության գործողության ներկայիս ռազմավարությունները: Իսկ ինչպե՞ս կարող է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքն ազդել այս հակամարտության վրա։

Փորձենք դա պարզել:

Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղի համար երկրորդ պատերազմի ռազմական գործողությունները պաշտոնապես դադարեցվել են 2020 թվականի նոյեմբերին, հակամարտությունը չի դադարել, այլ միայն թևակոխել է ցածր ինտենսիվության փուլ։ Կանոնավոր բախումները, այդ թվում հրետանու կիրառմամբ, տեղի են ունեցել բոլոր հետագա տարիներին։ Չնայած դրան, խաղաղության բանակցությունները չեն դադարել։ Դրանք անցկացվել են միարժամանակ երկու զուգահեռ ուղիների վրա, որոնցից մեկը մոդերացվել է Մոսկվայում, իսկ մյուսը Բրյուսելում և Վաշինգտոնում։ Միևնույն ժամանակ, բանակցային ուղիներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը, որոնք էլ ազդել են դրա իրականացման հնարավորությունների վրա։

«Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ անհրաժեշտ է ընտրել հաշտության պայմանագրի կոնկրետ, այսպես կոչված «Վաշինգտոնի» տարբերակը, որը նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը ամբողջ Ղարաբաղի նկատմամբ, ապա, խնդրեմ»,-  ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսական առաջարկը նախատեսում էր Ղարաբաղի հարցը ներառել առանձին համաձայնագրում և կենտրոնանալ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման խնդրի վրա։ Նման սցենարը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ նախատեսում է ռուս «խաղաղապահների» ներկայության սառեցում Ղարաբաղում։ Բայց առավել ևս դա ձեռնտու է Հայաստանին, քանի որ չի նախատեսում Ղարաբաղի վերջնական ճանաչում որպես Ադրբեջանի անբաժան մաս։ Սակայն այդ մոտեցումը կտրականապես հարիր չէ Ադրբեջանին, և, համապատասխանաբար, հաջողության շանսեր չունի։ Հավանաբար նման առաջարկներն անհրաժեշտ էին Ռուսաստանին, առաջին հերթին, Հայաստանը իր ազդեցության գոտում պահելու համար։

Փոխարենը, Արևմուտքի մոտեցումը էական զիջումներ է նախատեսում, սակայն երկկողմանի։ Արևմուտքը մի կողմից կասկածի տակ չի դնում Ղարաբաղի սեփականությունը, բայց միաժամանակ բարձրացնում է այնտեղ ապրող հայ համայնքի իրավունքների երաշխավորման հարցը։

Միևնույն ժամանակ, երկուստեք զիջումների անհրաժեշտության պատճառով էլ այդ ծրագիրը կյանքի կոչելու որոշակի հնարավորություններ ուներ, և դա անկեղծորեն զայրացրել է Կրեմլին: Այնուամենայնիվ անցյալ տարվա աշնանից խաղաղության բանակցությունների թեման աստիճանաբար դուրս է գալիս օրակարգից։

Դրանք փոխարինվում են նոր սրացումներով։ Այդ թվում անգամ անմիջապես հայ-ադրբեջանական սահմանին, ինչը Երևանին հիմք էր տվել օգնության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին։ Հետո իրավիճակը սրվել է Ղարաբաղի շուրջ։ Անցած տարվա դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի ակտիվիստները փակել են Լաչինի միջանցքը, որը Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ և  ռուս «խաղաղապահների» պատասխանատվության գոտին է։ Իսկ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ երկրի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Լաչինի ճանապարհը։ Այսպիսով, Բաքուն հույսը դրել է խնդրի ուժային լուծման վրա, և մինչ այժմ բավականին հաջող է գործում։ Այդ հաջողությունը մեծապես ձեռք է բերվում նրանով, որ, չնայած Հայաստանի և Ռուսաստանի ֆորմալ դաշնակցային կարգավիճակին, Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը շատ ավելի հաճախ են համընկնում, թեև ոչ միշտ։

Որո՞նք են հակամարտող կողմերի շահերը։ Սկսենք ՌԴ-ից: 2020 թվականի պատերազմում Հայաստանի պարտությունը չնվազեցրեց Երևանի կախվածությունը Ռուսաստանից, և հատկապես մեծացեց բուն Ղարաբաղի կախվածությունը Ռուսաստանից ու  ռուս «խաղաղապահներից»։

Եթե ​​նախկինում ինքնահռչակ երկրի իշխանությունները, թեև մշտական ​​թյուրիմացություններ ունեին պաշտոնական Երևանի հետ, սակայն կենտրոնանում էին կոնկրետ Հայաստանի վրա, ապա այժմ բոլոր հիմքերը կան ասելու, որ Ստեփանակերտը վերջնականապես դարձել է Ռուսաստանի ազդեցության գործիք։

Ստեղծված իրավիճակի պահպանումը Ռուսաստանի համար ամենացանկալի սցենարն է, քանի որ ռուս խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում հնարավորություն է տալիս ազդել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա։

Եվ եթե դա անհնարին դառնա, քանի որ վերջին տարիներին Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում կտրուկ նվազել է, ապա Կրեմլի համար նվազագույն ծրագիրը կլինի Հայաստանի նկատմամբ վերահսկողության պահպանումը։ Ավելին, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՄ-ի պատրաստակամությունը հիմնովին է փոխում իրավիճակը տարածաշրջանում։ Վրաստանի եվրոպական հեռանկարը հույս է տալիս նաև Հայաստանին, և դա շատ լուրջ սպառնալիք է Մոսկվայի ծրագրերի համար։

Իսկ ահա Ադրբեջանի համար իսկական «հնարավորությունների պատուհան» է բացվել։ Ուկրաինայի դեմ հակամարտության արդյունքում Ռուսաստանի թուլացումը Հայաստանից շատ ավելի մեծ զիջումների հասնելու հույս է տալիս։ Եվ, համապատասխանաբար, խաղաղության բանակցություններն այժմ ակնհայտորեն առաջնահերթություն չեն Բաքվի համար:

 Այժմ Ադրբեջանը գնում է դեպի իր ղարաբաղյան ռազմավարության առաջին միջանկյալ նպատակին։ Խոսքը Լաչինի ճանապարհին անցակետի տեղադրման մասին է, որը թույլ կտա վերահսկել տարանցումը, և որպես հեըտևանք  բերել Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերջնական ապառազմականացում և հետագայում ռուս խաղաղապահների դուրսբերում։

Հատկանշական է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը կարող են համընկնել։ Մասնավորապես, Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակումը Ղարաբաղում հումանիտար աղետի չի հանգեցրել, ինչպես նախկինում հայտարարվել էր Հայաստանում։ Ամբողջ անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը տարածաշրջան են հասցնում ռուս խաղաղապահները, որը միայն բարձրացնում է ապրանքների վերջնական գները, քանի որ ներառում է նաև ռուսների ծառայությունների վճարումը։ Նման կիսաշրջափակումը բխում է Բաքվի շահերից՝ դա դրդում է էթնիկ հայերին լքել Ղարաբաղը։ Բայց միևնույն ժամանակ դա ուժեղացնում է ղարաբաղցի հայերի կախվածությունը Ռուսաստանից։

Շահերի համընկնման մեկ այլ օրինակ է Զանգեզուրի միջանցքը։ Անցյալ տարվա աշնանը ադրբեջանական բանակն առաջին անգամ սկսեց գնդակոծել ուղիղ Հայաստանի տարածքը։ Ու թեև նման ագրեսիան պետք է ընկներ ՀԱՊԿ-ի մանդատի տակ, սակայն Երևանին օգնություն չտրվեց, ինչը հանգեցրեց պաշտոնական դաշնակիցների միջև հարաբերությունների կտրուկ սառեցմանը։

Բանը հասավ նրան, որ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում, և նաև այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։

Բաքուն չի թաքցնում իր նպատակը, որն է ստանալ Երեւանի համաձայնությունը Զանգեզուրի միջանցքի ստեղծման համար, արտատարածքային կարգավիճակ ունեցող ճանապարհ, որն անցնելու է Հայաստանի տարածքով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը կապելով Ադրբեջանի հիմնական մասի հետ։

Զանգեզուրի միջանցքի նախագիծը նախատեսում է, որ ռուսական սահմանապահներն են զբաղվելու դրանով տարանցման անվտանգության հարցերով։ Եվ համապատասխանաբար, Ռուսաստանի համար դա հնարավորություն է տալիս ձեռք բերել Երեւանի վրա ազդեցության լրացուցիչ գործիք, որը կմնա նույնիսկ եթե «խաղաղապահները» դուրս բերվեն Ղարաբաղից։

Սակայն Բաքվի և Մոսկվայի շահերը հաճախ նաև տարբերվում են։ օրինակ դա դրսևորվեց, երբ Ռուսաստանը փորձեց «առաջ մղել» Հայաստանի վարչապետ Փաշինյանի հակառակորդին։ Ինչպես ցույց տվեցին 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները, նախկին իշխանության վրա կատարված խաղադրույքն իրեն չարդարացրեց։

Ամենադժվար վիճակը Հայաստանում է: Սակայն դա անհույս անվանել չի կարելի։ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա երկարաժամկետ խաղադրույք կատարելու փլուզումն արդեն ակնհայտ է դարձել։ Այստեղից էլ ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ տարվա դեմարշը և այդ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ակնկալիքը։ Ռուսաստանի  ցուցադրական անգործության ֆոնին վակուումն աստիճանաբար լցվում է Արևմուտքից։ Այն բանից հետո, երբ ՀԱՊԿ-ը հրաժարվեց դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման, Երևանին հաջողվեց հասնել ԵՄ դիտորդական առաքելության ստեղծմանը, որի մասին որոշումն ընդունվել էր արդեն այս տարվա հունվարին։ Միջազգային դիտորդների ներգրավումը կայունացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին (բայց ոչ Ղարաբաղում) և հնարավորություն տվեց օրակարգից հանել Զանգեզուրի միջանցքի հարցը։

Բայց գլխավորն այն է, որ Հայաստանում առաջին անգամ զգացին, որ Ռուսաստանը  չէ, որ կարող է դառնալ իրենց անվտանգության երաշխավորը։ Հատկանշական է այն, որ եվրոպական առաքելություն ուղարկելու որոշման ընդունումից անմիջապես հետո ՀԱՊԿ-ը հանկարծ մտափոխվեց և արդեն պատրաստ էր ուղարկել իր դիտորդներին։

«Ռուսաստանը մերժեց մեզ նկատի ունենալով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը սահմանազատված չէ, և դիտորդները չգիտեն, թե որտեղ աշխատեն։ Բայց, ինչպես պարզվեց, դա եվրոպացիների համար խնդիր չէ: Նրանք բացել են ԽՍՀՄ ժամանակների քարտեզներ և սկսել դիտարկումը։ Եվ հենց որ եվրոպացիները եկան, ռուսները հանկարծ որոշեցին գալ։ Ես ուզում եմ նրանց հարցնել. տղերք, որտեղի՞ց իմացաք, թե հիմա որտեղ է սահմանը», - մի հայ պաշտոնյա էմոցիոնալ կերպով մեկնաբանել է իրավիճակը։

Հայաստանը նաև ռուսական զենքին է փոխարինող գտել: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվել է Երևանի կողմից վճարված զենք մատակարարել, Հայաստանը գտել է այլ վաճառողների, մասնավորապես, պայմանագիր կնքելով Հնդկաստանի հետ հրետանու և հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ։

Բացի այդ, հարաբերությունները սրել է Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի ցանկությամբ։ Ու թեև այդ քայլը կապ չունի Ռուսաստանի հետ (Երևանը ցանկանում է գտնել Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ), Կրեմլն այդ քայլն ընկալել է որպես ամենաանբարյացակամը։

Առայժմ Ռուսաստանի դիրքը Հայաստանում դեռևս բավական հզոր է, և դժվար է այն սասանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։ Սակայն ժամանակն ակնհայտորեն Ռուսաստանի օգտին չի աշխատում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Իսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Մարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՏարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Կրեմլը Հայաստանի ընտրություններից առաջ տեղեկատվական արշավ է սկսել Փաշինյանի դեմՓորձագետը միամիտ է անվանել Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ բարեկամության ակնկալիքը Հայաստանին զրկում են անվճար ծառայություններից. Փաշինյանը պատասխան կտա ժողովրդին թանկ բենզինի, ծաղիկների և կոնյակի համարԵրգը երգված է. Փաշինյանը Հայաստանը հասցրել է պարադոքսալ իրավիճակիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր. պատմության այս օրը (31 մայիս)Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Իրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերինՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Պետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. Փաշինյան«Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքը Հայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբերՌոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներին Հունիսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ի՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համարԱրևմուտքն ակտիվացնում է իր հիբրիդային հարձակումները ՀՀ դեմ «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում էԱնբարյացակամ Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում մինչև վերջ Փորձագետ. Արևմուտքը սպասում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կխզի կապերը Ռուսաստանի հետԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»
Ամենադիտված