Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ Հայաստանը դաշնակիցներ է փնտրում Արևմուտքում, նրատնտեսական կախվածությունը Ռուսաստանից աճում է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

eurasianet.org-ը «Մինչ Հայաստանը դաշնակիցներ է փնտրում Արևմուտքում, նրա տնտեսական կախվածությունը Ռուսաստանից աճում է» վերնագրով հոդվածում գրում է, որ Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական գործոնները գնալով ավելի են կապում Հայաստանին իր երկարամյա ռազմավարական գործընկեր և հովանավոր Ռուսաստանի հետ։ 2022 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը գրեթե կրկնապատկվել է, սակայն այդ աճը հիմնականում պայմանավորված է Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներից բխող վերաարտահանմամբ։ Այդ իսկ պատճառով հայ արտադրողներն առանձնակի օգուտ չեն ստանում շրջանառության ավելացումից։ Ավելին, նրանք բախվում են աճող անորոշության, քանի որ հաշվարկները կատարվում են թույլ և անկայուն ռուսական արժույթով:

Այդ միտումը սպառնում է խաթարել Արևմուտքի հետ կապերն ամրապնդելու և Ռուսաստանից քաղաքական ու անվտանգության կախվածությունը նվազեցնելու Հայաստանի զգուշավոր ջանքերը: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, մարտի 16-ի դրությամբ, հրաժարվելով դոլարից ու եվրոյից, Հայաստանն ու Ռուսաստանը փոխադարձ հաշվարկներում օգտագործում են միայն ռուբլի։ ՀՀ Կենտրոնական բանկը պաշտոնապես ողջունել է այդ քայլը։ «Ողջունելի է առանց երրորդ երկրների արժույթների առևտուր անելու որոշումը, քանի որ այն կպաշտպանի առևտրային գործընկերներին և ձեռնարկատերերին երրորդ երկրների փոխարժեքների տատանումներից բխող ռիսկերից», - Eurasianet-ին հայտնել են բանկի մամուլի գրասենյակից՝ միաժամանակ ընդունելով, որ միայն ռուբլով առևտուրը որոշակի «ռիսկեր» է պարունակում։

Ռիսկերը էական են հայ արտահանողների համար, Eurasianet-ին ասել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: Պատճառն այն է, որ վերջին շրջանում ռուբլին հայկական դրամի նկատմամբ նվազման հետագծի վրա է, իսկ, որպես կանոն, ազգային արժույթի ամրապնդումը վատ է անդրադառնում երկրի արտահանման վրա։ Ընդ որում, հայ արտահանողները առանց այդ էլ վերջին մեկ տարում անկայունության մեջ են դոլարի նկատմամբ դրամի կտրուկ աճի պատճառով։ Հատկանշական է, որ դոլարի այդ թուլացումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից դոլարի ներհոսքով, որի քաղաքացիները պատերազմի և պատժամիջոցների պայմաններում իրենց կապիտալը տեղափոխել են Հայաստան: Գործարար Վահե Ղազարյանն ավելի քան 20 տարի ղեկավարում է «Նոյան» ընկերությունը, որն արտադրում է զովացուցիչ ըմպելիքներ, մուրաբաներ և պահածոներ։ Ռուսաստանը նրա ընկերության արտադրանքի արտահանման ամենամեծ շուկան է։ Նա ոգևորված չէ ռուբլու անցումով և ծրագրում է միջոցներ ձեռնարկել հնարավոր հետևանքներից պաշտպանվելու համար։

«Իհարկե, դա անհարմարություններ կստեղծի։ Ամեն դեպքում, մեր ծախսերը կախված են դոլարից։ Մենք որոշ հումք գնում ենք դոլարով, երկարաժամկետ վարկեր ենք վերցնում դոլարով, ուստի դոլարը դեռ ներգրավված է մեր գործարքների մեջ»,- ասել է նա Eurasianet.org-ին։ Անցյալ տարի Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է և գերազանցել է 5 մլրդ դոլարը, որը կազմում է ընդհանուրի 35 տոկոսը։ Ռուսաստանը նաև Հայաստանի հիմնական արտահանման շուկան է։ Հայաստանում արտադրվող ապրանքների 45 տոկոսն արտահանվում է Ռուսաստան։ Բայց հայկական արտահանումների մեծ մասը դեպի Ռուսաստան այժմ փաստացիորեն արևմտյան երկրներից ապրանքների վերաարտահանումն է: Ֆինանսների նախկին նախարար Արամյանն ասել է, որ թեև վերաարտահանման հստակ թվեր չկան, բայց պարզ է, որ Հայաստանի արտադրության նվազագույն աճը համեմատելի չէ արտահանման կրկնապատկման հետ։ Իսկ «Նոյան» ընկերության ղեկավար Ղազարյանն այն բազմաթիվ արտահանողների թվում է, որոնք նման աճի օգուտները չեն տեսնում։

«Ներկա պայմաններում բիզնես զարգացնելը շատ դժվար է։ Մեր հիմնական խնդիրը հայկական դրամի փոխարժեքն է, որը զգալիորեն բարձրացել է անցյալ տարվանից»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը և իր ոլորտի մյուս անդամները ծրագրում են օգնություն խնդրել իշխանություններից։ Ռուսաստանից աճող տնտեսական կախվածությունը նաև քաղաքական ռիսկեր է պարունակում Հայաստանի համար, որը վերջին շրջանում փորձում է ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ: Իսկ Մոսկվան արդեն իսկ հայտարարել է Հայաստանին քաղաքական նպատակներով տնտեսապես պատժելու իր պատրաստակամության մասին։ Այն բանից հետո, երբ Հայաստանը սկսեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը, Ռուսաստանը նախազգուշացրեց դրա «չափազանց բացասական հետևանքների» մասին:

Մի քանի օր անց «Ռոսսելխոզնադզորը», պատճառաբանելով անվտանգության նկատառումները, դադարեցրեց կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից: Կոնկրետ այդ արգելքը փոքր չափով է հարվածել հայ կաթնամթերք արտադրողներին։ Դա ընդամենը նպատակ ունի հասկացնել Հայաստանին, թե տեսականորեն ինչ խնդիրներ է ունակ իր համար ստեղծել Ռուսաստանը։ Բացի հայկական ապրանքների հիմնական շուկան լինելուց, Ռուսաստանը գազի և այլ էներգետիկ ռեսուրսների, այդ թվում՝ միջուկային վառելիքի միակ մատակարարն է Հայաստան։ Բացի այդ, Ռուսաստանում բնակվում են հազարավոր հայ աշխատանքային միգրանտներ: Ռուսաստանին բաժին է ընկնում արտերկրից Հայաստան կատարվող տրանսֆերտների 70 տոկոսը, որոնք անցյալ տարի հասել են ռեկորդային 3,5 միլիարդ դոլարի։

Տնտեսագետ Արմեն Քթոյանն այն շատերից մեկն է, ով ասում է, որ Հայաստանը պետք է թուլացնի իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, այլապես քաղաքական վերապահումների առաջ կկանգնի: «Այսպիսի կտրուկ աճող տնտեսական կախվածությունը, որը մենք նկատում ենք վերջին մեկ տարվա ընթացքում, չի կարող չազդել երկրի քաղաքականության և ինքնիշխանության վրա։ Դա բնական է: Պետք չէ բողոքել դրանից կամ պայքարել դրա դեմ: Պետք է քրտնաջան աշխատել, այլընտրանքներ ստեղծել և հայկական պատրաստի արտադրանքի համար այլ շուկաներ գտնել»,- ասել է Քթոյանը eurasianet.org-ի հետ հարցազրույցի ժամանակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված