Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ վերլուծաբանները բացատրել են Հաագայի դատարանի որոշումը կատարելուց Բաքվի հրաժարվելու հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kavkaz-uzel.eu-ն գրում է, որ  Արդարադատության միջազգային դատարանի որոշումից Բաքվի հրաժարվելուց և Լաչինի միջանցքի շրջափակման ուժեղացումից հետո Ադրբեջանի հարաբերություններն Արևմուտքի հետ կվատթարանան, սակայն մինչ հիմա Բաքուն քաղաքական մանևրների տեղ ունի, կարծում են Երևանի վերլուծաբանները։

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը հակասում է Միջազգային դատարանի որոշմանը, «kavkaz-uzel.eu»-ի թղթակցին ասել է միջազգային իրավաբան Արա Ղազարյանը։ Նրա կարծիքով, Ադրբեջանը շարունակում է շրջափակումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու համար, իսկ իրավական գործընթացի էությունը, ըստ նրա, չի փոխվել։

«ԵԽԽՎ-ում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի արձագանքը Արցախի շրջափակմանը հավելյալ պատճառ կդառնա Արդարադատության միջազգային դատարանի համար։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ կարող է գնալ պատերազմական գոտի, սակայն չի կարող գնալ Արցախ»,- ասել է Ղազարյանը։

Եթե ​​Ադրբեջանը շարունակի անտեսել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը, ապա պետք է քաղաքական որոշում կայացվի, հավելել է նա։ «Բայց դրա համար պետք է լինի կոնսենսուս: Կան ռիսկեր, որ եթե հարցը մտցվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ, ապա Ռուսաստանը կօգտվի վետոյի իրավունքից պատճառաբանելով, որ իր խաղաղապահ կոնտինգենտը լուծում է խնդիրը: Աշխարհաքաղաքական հավասարակշռությունը անորոշություն է ստեղծում, ինչը թույլ է տալիս Ադրբեջանին մանևրել»,- ասել է փորձագետը:

Նրա խոսքով, Ադրբեջանի համար իրավական հետևանքներ կլինեն, բայց դա կարող է տևել մեկ տասնամյակ։ «Իրավական գործընթացի առավելությունն այն է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կարգավորում են այն չափանիշները, որոնք կկիրառվեն քաղաքական որոշումներ կայացնելու համար: Բացի այդ, չափանիշները ստիպում են փոխել վարքագիծը: Մինչդեռ Ադրբեջանը մանևրելու ռեսուրս ունի, բայց հարց է, թե ինչքա՞ն  երկար կկարողանա օգտագործել դա, երբ այդ ռեսուրսը իրեն սպառի, Ադրբեջանը կենթարկվի ճնշումներին և կգնա զիջումների»,- կարծում է Ղազարյանը։

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չի կարող բողոքարկվել, ընդգծել է նա։ «Դա բարձրագույն դատարանն է, եթե Ադրբեջանը նման հնարավորություն ունենար, կբողոքարկեր երկու միջանկյալ որոշումները»,- պարզաբանել է նա։

Քանի դեռ Ադրբեջանն ունի դաշնակիցներ, կարող է մանևրել, բայց նրանց թիվը գնալով նվազում է Ադրբեջանի ղեկավարության ամեն մի որոշմամբ, որը հակասում է միջազգային իրավունքին, ասել է Ղազարյանը։ «Ի վերջո, Ադրբեջանը կմնա առանց դաշնակիցների, ինչպես Ռուսաստանը, ոչ ոք չի ցանկանում Ադրբեջանի հետ կիսել միջազգային հանցագործությունների պատասխանատվությունը»,- ասել է միջազգային իրավաբանը։

Միջազգային դատարանի որոշումը մնաց անկատար, քանի որ Հայաստանը չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, կարծում է քաղաքագետ, միջազգային իրավաբան Արա Պապյանը։ «Եթե կողմը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի համաձայն, մյուս կողմն իրավունք ունի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, բայց Հայաստանը չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ռուսաստանի ցուցումով, որը հարկադրված կլիներ վետո դնել, և Հայաստանը չի դիմել, որպեսզի իր «դաշնակցին» անհարմար դրության մեջ չդնի»,- «kavkaz-uzel.eu»-ի թղթակցին ասել է նա։

Հայաստանի իշխանությունների արձագանքն ակնկալելն անիմաստ է, քանի որ նրանք գործում են Մոսկվայի, Բաքվի և Անկարայի շահերից, ընդգծել է Պապյանը։ «Առաջին նախագահի ժամանակներից սկսած քաղաքական իսթեբլիշմենթի դիրքորոշումն այն է, որ եթե բավարարվեն ռուս-թուրքական տանդեմի պահանջները, ապա կյանքը երկրում կփոխվի դեպի լավը: Դա սխալ ռազմավարություն է, քանի որ թշնամին ախորժակ ունի և արդեն ավելին է պահանջում»,- պարզաբանել է քաղաքագետը։ Նրա կարծիքով Հայաստանի վարչապետը դուրս է եկել իր լիազորություններից հայտարարելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններն ու տարածքները։

Եթե ​​Հայաստանի իշխանությունները ելնեն իրենց շահերից, ապա նրանք, մասնավորապես, պետք է պահանջեին միջազգային խաղաղապահ կոնտինգենտի մուտքը Լեռնային Ղարաբաղ, կարծում է քաղաքագետը։ «Դա կարելի է անել հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները, այդ թվում կյանքի իրավունքը։ Միայն այդ փաստը բավական է, որպեսզի միջազգային կոնտինգենտ մտցվի շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը»,- ասել է միջազգային իրավաբանը։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բացառել է խնդրի ուժային լուծման տարբերակը պարզաբանելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը խախտվել է։ Խնդիրը ուժով լուծելու փորձը, նրա խոսքերով, նվեր կլիներ Ադրբեջանին։ «Սակայն դիվանագիտական ​​մեթոդն ու դիմելը արտաքին կենտրոններին՝ լինի դա Ռուսաստանին, թե Արևմուտքին, չի աշխատում: Այս միջոցները բավարար չեն: Եվ Ալիևը դա հասկանում է»,- «kavkaz-uzel.eu»-ի թղթակցին ասել է նա։

Խնդիրը կարող էր լուծվել, եթե աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսենսուս լիներ, նկատել է քաղաքագետը։ «Ուկրաինական հակամարտության պատճառով դա անելը չափազանց դժվար է: Ալիևի վրա ճնշում գործադրելու որևէ գործիք հիմա չկա: Եվ Ադրբեջանն ինքը գտնվում է մի իրավիճակում, երբ դա պետք է Ռուսաստանին, Թուրքիային և ԵՄ-ին: Նման իրավիճակում ճնշում գործադրել այնքան էլ հնարավոր չէ»,- ասաց Իսկանդարյանը։

Նրա կարծիքով՝ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները քայլեր չձեռնարկեցին Հայաստանի սուբյեկտիվությունը բարձրացնելու ուղղությամբ։ «Այս ընթացքում հնարավոր եղավ մասամբ վերականգնել ռազմական հավասարությունը Ադրբեջանի հետ, իշխանությունների այն ներկայացումը, որ եթե դու գնաս զիջման, ապա Ադրբեջանը կդադարեցնի ճնշումըսխալ է, Ինչքան տաս, այնքան էլ կպահանջեն»,- ընդգծել է քաղաքագետը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նույնպես կարծում է, որ Հայաստանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ուժով, քանի որ չունի բավարար ռազմական ռեսուրսներ։

«Միջազգային գնահատականի կիրառումը, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի բանաձևը կամ արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները Հայաստանին, այդ թվում ռազմական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, գործնականում անհնարին են։ Դա բխում է եռակողմ հայտարարության դրույթներից։ Փաշինյանը պարտավորվել է Մոսկվային աջակցելու Ադրբեջանի պահանջների հարցում, մասնավորապես, չճանաչել Արցախի ինքնիշխանությունը, Փաշինյանը երաշխավորել է, որ չի զարգացնի բանակը և չի օգտագործի զինադադարը վրեժխնդրության համար, այդ իսկ պատճառով մենք չենք տեսնում պաշտպանունակության վերականգնման և դիվանագիտական ​​արդյունավետ քայլեր: Նման քաղաքականությունը Ադրբեջանին տալիս է որոշակի ազատություն»,- «kavkaz-uzel.eu»-ի թղթակցին ասել է նա։

Ադրբեջանը խնդիր ունի ոչ թե Հայաստանի, այլ միջազգային գործընկերների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի հետ, հավելել է Ղուկասյանը։ «Հարաբերություններն ամեն օր վատթարանում են, հետևաբար Ադրբեջանը գնում է խզման այնքանով, որքանով որ իրավիճակն է թույլ տալիս։ Սակայն Ադրբեջանի համար հեռանկարը պայծառ չէ։ Նա ստիպված կլինի կամավոր կամ քաղաքական կամ տնտեսական միջոցառումների արդյունքում դուրս բերել զորքերը Շուշիից և Հադրութից, ազատագրել Լաչինի միջանցքը, զորքերը դուրս բերել Արցախի շուրջ անվտանգության գոտուց, որտեղ տեղակայվելու է միջազգային կոնտինգենտը, համաձայն Մադրիդյան սկզբունքների, որոնք նշված են Եվրախորհրդարանի բանաձևում։ Քաղաքական որոշումները, անկախ նրանից, թե ինչպիսի դիրքորոշում ունեն Հայաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները,  կիրականացվեն, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սանձազերծի, ապա Արևմուտքի ռազմական միջամտությունն անխուսափելի կլինի»,- ընդգծել է նա։

Քանի դեռ չի սպառվել հակամարտության քաղաքական լուծման հնարավորությունը, Արևմուտքը զերծ կմնա ուղղակի ռազմական միջամտությունից, հավելել է քաղաքագետը։ «Ուժի կիրառումը ծայրահեղ միջոց է, ծայրահեղ գործիք, որը չի կիրառվում առանց լուրջ հիմքերի: Արևմուտքի և Ադրբեջանի միջև անջրպետն ավելի է մեծանում: Ալիևի կայացրած որոշումները հանգեցնում են սրացման: Եվ սրումը կաճի: Արդյունքում կա՛մ Հայաստանին կտրամադրվի բավարար ռազմական աջակցություն, որպեսզի  կարողանա ինքնուրույն լուծել ինքնապաշտպանության հարցը, կա՛մ Արևմուտքն ինքը կմիջամտի հակամարտությանը և Ալիևին կստիպի խաղաղության։ Առաջին դեպքում Հայաստանում իշխանափոխությունը նույնպես անխուսափելի կլինի»,- ասել է Ղուկասյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ
Ամենադիտված