Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախում տեղյակ չեն՝ Հայաստանը Ադրբեջանի հետ ինչ է բանակցում․ իշխանությունները որևէ կերպ չեն շփվում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեղավորության պակաս չկա Արցախի իշխանությունների, սակայն կա մի համոզմունք, որ Արցախում իշխանությունները, մասնավորապես երկրի նախագահը, միանշանակ չեն ուզում Արցախի կործանումը, սակայն, բավարար քաջ չեն գտնվել։

Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով Արցախում հակառուսական ալիք են փորձում բարձրացնել․ «Այս գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը պարապ չի նստել, այս ընթացքում պրոցեսներ են ընթացել։ Կոնկրետ մարդիկ, ովքեր այստեղ Նիկոլ Փաշինյանի աչքերն ու ձեռքերն են դեռևս 2018թ-ից, հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանով փորձում են գլխատել Արցախը՝ զրկելով իշխանությունից, որովհետև այդ պարագայում շատ ավելի հեշտ կլինի լուծել Արցախի հարցը»։

Հարցին՝ Արցախում հակառուսական տրամադրություններ կա՞ն՝ Հակոբյանը պատասխանեց․ «Երբ ռուս խաղաղախահների ուղղությամբ 20 քաղաքացի գնաց՝ ներկայացնելով իբրև թե արցախցիների դիրքորոշումը, որը որևէ աղերս չունի Արցախի դիրքորոշման հետ, դրանից կարճ ժամանակ հետո այդ նույն անձը, ով ղեկավարում էր, հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում, հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում նման միջոցառում է տեղի ունեցել և արցախցիները դժգոհ են ռուս խաղաղապահներից՝ բնավ այս ընթացքում չանդրադառնալով մեր 50-60 հազարանոց հանրահավաքներին, կամ մեղադրելով այդ հանրահավաքները կազմակերպելու համար։ Դրանից կարճ ժամանակ հետո այդ նույն անձը պաշտոն է ստանում»։

Անդրադառնալով հարցին, թե Արցախի իշխանություններն արդյոք տեղյակ են, թե Արցախի շուրջ ինչ է բանակցում ՀՀ իշխանությունը թշնամու հետ՝ Հակոբյանը նշեց․

«Օրեր առաջ ԱԺ նիստի ժամանակ իմ ուղղած հարցին ի պատասխան պետնախարարը նշեց, որ որևէ գործընթացից տեղեկություն չունեն, որևէ գործընթացի մասին իրենց տեղյակ չեն պահում, որևէ շփում չկա։ Այնուհետև ԱԳՆ-ի ներկայացուցիչը նույն բանը փաստեց, որ որևէ շփում չկա, գործընթացներից տեղյակ չեն, քիչ անց ԱԺ նախագահը նույն բանը հաստատեց՝ ասելով, որ Ազգային ժողովի նախագահի հետ ևս որևէ շփում չկա։ Այնպես որ պաշտոնյաները փաստեցին, որ այն ամենն, ինչ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, սուտ է, Արցախի իշխանությունները որևէ գործընթացից տեղյակ չեն»։

Նա համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարած նման քաղաքականության նպատակը Արցախի իշխանությունների գլխատումն է, ինչով ավելի հեշտ հանձնելի է դարձնում Արցախը։

Հայաստանի տնտեսությանը կանխատեսվում է փլուզում ռուսական շուկայի կորստի պատճառով Տաշիրում բախվել են բեռնատարը և «Գազ 53»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հաստատել են փոխադարձ ինտերնետային տրաֆիկի տարանցում. սպառնալիք, թե՞ տնտեսական հնարավորություն Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. պատմության այս օրը (02 հուլիս)Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Գետից հայտնաբերվել է «Բրիգադա» սերիալի աստղ Ալեքսանդր Վիսոկովսկու մարմինըՀե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Հովիկ ու Ջոնիկ Աբրահամյանները միասին են դատվում․ «Հրապարակ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ԱԺ անդրանիկ նիստի ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեՏիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվի Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնա Էնդի Սերքիսը նկարահանվում է «Երիտասարդ Վաշինգտոն» ֆիլմում ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Սևանա լճի ափին «Վարչաֆեստ» կանցկացվի․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ամենադիտված