Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուկրաինան հույս ունի, որ պատերազմը Կովկասում կցրի Ռուսաստանի ուժերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ Ուկրաինան շահագրգռված է, որ Հայաստանը վերջնականապես խզի Ռուսաստանի հետ և ի դեմս Արևմուտքի գտնի անվտանգության նոր երաշխավոր։


Այս մասին գրել է կիևյան «Zerkalo Nedeli» առցանց հրատարակությունը։ Նշվել է, որ եթե մի քանի տարի առաջ Մոսկվան գերիշխող դեր էր խաղում Հարավային Կովկասում, ապա ներկայիս իրավիճակը, մասնավորապես ռուսական ռազմական գործողությունը Ուկրաինայում, «նեղացնում է Կրեմլի ռազմական ու քաղաքական հնարավորությունները տարածաշրջանում»։


«Հայաստանը, որը ռազմականապես և տնտեսապես լիովին կախված է Ռուսաստանից, մի իրավիճակում է, երբ Մոսկվայի ազդեցությունը Բաքվի վրա նվազում է, և Հայաստանը փորձում է արդյունավետ պաշտպանություն գտնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ճնշումից: Երևանը չի հավատում, որ ՀԱՊԿ դաշնակիցը օգնության կգա ադրբեջանա-հայկական երրորդ պատերազմի դեպքում: Ուստի Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի փոխարեն շտապ փորձում է գտնել իր անվտանգության երաշխավորի։ Եվ Երևանն այդ դերում տեսնում է Արևմուտքին որպես ամբողջություն և մասնավորապես Եվրամիությանը: Այսպիսով, Հայաստանին հաջողվել է, չնայած Ռուսաստանի դիմադրությանը, հասնել ԵՄ դիտորդական առաքելության ստեղծմանը»,- գրված է հոդվածում։ Միաժամանակ նշվում է, որ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին դուրս շպրտել Հարավային Կովկասից, բայց դա ոչ Թուրքիայի ազդեցության մեծացման հաշվին։ Իր հերթին Մերձավոր Արևելքի հետազոտությունների Կիևի կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Դանիլովը վստահեցնում է, որ «Արևմուտքը ռեսուրսներ չունի տարածաշրջանում լիարժեք խաղալու համար»: Իսկ «Ռազմավարություն XXI» գլոբալ հետազոտությունների ամերիկամետ կենտրոնի նախագահ Միխայիլ Գոնչարի խոսքերով, Մոսկվան աշխատում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ձևաչափի ստեղծման վրա, որը պետք է արգելափակի Ադրբեջան-Թուրքիա դաշինքը, որպեսզի «մեկուսացնի «թուրքական էքսպանսիան» և դուրս շպրտի Արևմուտքին տարածաշրջանային դասավորություններից»։


«Ինչ վերաբերում է Ուկրաինայի շահերին, ապա մեր երկրի համար որոշակի ռիսկեր կան ադրբեջանա-հայկական կամ իրանա-ադրբեջանական նոր պատերազմների դեպքում։ Ամենակարևորն այն է, որ Արևմուտքի ուշադրության մի մասը կշեղվի նոր զինված հակամարտության ուղղությամբ, քանի որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն ստիպված կլինեն վերաուղղել իրենց ռեսուրսները ռուս-ուկրաինական ճակատից: Մյուս կողմից, Պուտինը ստիպված կլինի անել նույնը, նա չի կարող իրեն թույլ տալ կորցնել «կենսական կարևոր» Հարավային Կովկասը, որի համար ժամանակին պայքարել է Պասկևիչը։ Իսկ Ուկրաինայի համար կարևոր է, որ ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի համատեքստում Կրեմլն էլ ավելի ցրի իր սպառված քաղաքական, ռազմական և մարդկային ռեսուրսները», - ամփոփել է «Zerkalo Nedeli» առցանց հրատարակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված