Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական համագումարը կոչ է արել ԱՄՆ-ին լրացուցիչ քայլեր ձեռնարկել հայերի պաշտպանության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի հայկական համագումարը (The Armenian Assembly of America) «խորապես շնորհակալություն է հայտնում Բայդեն-Հարիսի վարչակազմին, Կոնգրեսին և անցած տասնամյակների բոլոր այն առանցքային դեմքերին, ովքեր հավատարիմ են եղել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի ազնիվ քաղաքականության ամրապնդմանը»: Այս մասին տեղեկանում ենք ԱՀՀ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից:

«Մենք նաև չափազանց շնորհակալ ենք ընտրված պաշտոնյաներին, գիտնականներին, մարդու իրավունքների ջատագովներին և բոլոր անհատներին ու կազմակերպություններին, ովքեր հավատում են մարդու իրավունքների կրթության և ցեղասպանությունների կանխարգելման կարևորությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Համագումարի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի և Արցախի հետ ամերիկյան կապերը ճակատագրական կետում են. «Ամերիկայում գրանցված առաջին հայը բնակություն է հաստատել Ջեյմսթաունի գաղութում 1607 թվականին: Ամերիկահայերն ու նրանց ընտանիքները այժմ մոտենում են 2 միլիոնին, հիմնականում՝ Հայոց ցեղասպանությունից հետո: Հայաստանի և Արցախի հետ ամերիկյան մշտական կապերը, որոնք հիմնված են իրական ընդհանուր արժեքների վրա, ներառյալ ժողովրդավարությունը, այժմ ճակատագրական կետում են, քանի որ Ադրբեջանում Ալիևի վարչակարգը, ինչպես նաև Թուրքիայում Էրդողանի վարչակարգը, առաջընթաց են գրանցում հայկական բնակչության և մշակույթը ոչնչացնելու ուղղությամբ, որը կանգուն է եղել հազարամյակներով»:

Ամերիկայի հայկական համագումարը հիշատակել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի զգուշացումն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այսօրվա ուղերձը ցեղասպանության վերաբերյալ. «1982 թվականի ապրիլի 22-ի հռչակագրում նախագահ Ռոնալդ Ռեյգանը զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության դասերը չպետք է մոռացվեն: Մենք գիտենք, որ ներկայիս վարչակազմը մասնավոր կերպով ընդունել է, որ հայերը կրկին բախվում են ցեղասպանությանը: Նախագահ Բայդենը ներառել է նման, պատեհաժամ ուղերձ՝ «հիշելու և երաշխավորելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի»: Սա լրացուցիչ գործողությունների կոչ է վտանգված հայերին պաշտպանելու համար, քանի որ մենք ակնկալում ենք Միացյալ Նահանգների ուժեղ դերը երկու նախագահների և բոլոր բարեխիղճ մարդկանց խոսքերին ականջալուր լինելու հարցում՝ հայերի և ամբողջ աշխարհի դեմ ցեղասպանությունը դադարեցնելու առարկայական գործողություններով»։

«Երբ մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, մենք պետք է երաշխավորենք, որ պատմությունը չկրկնվի, և կանխարգելենք, որ երկրորդ Հայոց երկրորդ ցեղասպանությունը տեղի չունենա», - հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

Եզրափակելով՝ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել Միացյալ Նահանգներին ու միջազգային հանրությանը լրացուցիչ քայլեր ձեռնարկել վտանգված հայերին պաշտպանելու համար:

Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել
Ամենադիտված