Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացավ «Մանթաշյանց» գործարարների միության հերթական «Business weekend»-ը․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կայացավ «Մանթաշյանց» գործարարների միության հերթական «Business weekend»-ը։ Գործարարների ամենամեծ հավաքին ներկա էին «Մանթաշյանց» միության ավելի քան 200 անդամ Հայաստանի 4 և այլ երկրների 3 մասնաճյուղերից։ «Մանթաշյանց» միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը բացման խոսքում ամփոփեց «Մանթաշյանց» ԳՄ անցած ուղին, ձեռքբերումները, միասին լինելու առավելությունները, ինչպես նաև հանդիսավոր կերպով ներկայացրեց միությանն անդամագրված նոր գործարարներին։ Միությունը տարեկան կազմակերպում է ավելի քան 650 միջոցառում, որոնց թվում է Sales camp-ը։ Այն կազմակերպվում է ամեն ամսվա վերջին օրը, որի նպատակը վաճառքն է։ Կան բազմաթիվ միջոցառում- հավաքներ, որոնք նպաստում են նոր կապերի ստեղծմանը, փորձի փոխանակմանը և բիզնեսի խթանմանը։

Խոսելով առաջիկա ծրագրերից` գործարարների միության նախագահ, բիզնես դասընթացավար Վահրամ Միրաքյանը նշեց, որ նախատեսվում է նոր մասնաճյուղերի բացում Հայաստանի մարզերում և արտերկրում՝ մասնավորապես Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Մեծ Բրիտանիայում։ Ակումբում գործարարները ոչ միայն նոր կապեր են ձեռքբերում, այլև կրթվում են և մշտապես կապ պահպանում պետական կառույցների հետ։ Մանթաշյանց ԳՄ-ն նախատեսում է հիմնադրել ներդրումային ֆոնդ, որը կնպաստի ստեղծվող ծրագրերի իրականացմանը։ Առաջիկա ամռանը սպասվում է նաև մեծ հավաք ամբողջ աշխարհի Մանթաշյանց գործարարների մասնակցությամբ, ինչպես նաև ծրագրվում են գործարարների միմյանց հետ համագործակցությանը նպաստող նոր ձևաչափի հավաքույթներ։

Բիզնես վիքենդի մասնակիցները՝ խոսելով գործարարների միության իրենց անդամակցությունից, կարևորեցին Մանթաշյանց միության առավելություններն ու ձեռքբերումները իրենց բիզնես ոլորտում։ Ըստ «Ստատուս Հոլդինգ» ընկերության ղեկավար Տիգրան Բալոյանի՝ ամենակարևորը ակումբի մթնոլորտն ու շունչն է, որը ոգեշնչում է, ցույց է տալիս նոր սահմաններ ու հնարավորություններ, որոնք կարելի է օգտագործել։ «Սմարտ Փրոդաքշն»-ի հիմնադիր տնօրեն Նարեկ Տեր-Ավետիսյանն էլ կարևորեց «Մանթաշյանց MBA» կրթական ծրագիրը, որի ընթացքում ստացած գիտելիքները զգալիորեն ազդել են իր բիզնեսի և աշխատանքային գործունեության վրա։ Բիզնես հավաքին ներկա էին նաև հյուրեր, որոնք առաջիկայում նախատեսում էին ինտեգրվել ակումբին։

«Մանթաշյանց» ակումբի «Business weekend»-ի պատվավոր հյուրն էր բիզնեսդասընթացավար, ձեռնարկատեր, վաճառքի փորձագետ Դմիտրի Աշեպկովը, ով հանդես եկավ դասախոսությամբ, իր փորձով և բիզնես գաղտնիքներով կիսվեց հայ գործարարների հետ։ Միջոցառումն անցավ բազում նոր հանդիպումներով, գիտելիքներով և տպավորություններով։ Նշենք, որ Մանթաշյանց ԳՄ կարգախոսն է ««Մենք»-ը ուժեղ է «ես»-ից»։ Համախմբելով աշխարհի տարբեր մասերում գտնվող հայ գործարարներին՝ միությունը նպաստում է հայ բիզնեսի ճանաչմանը, զարգացմանն ու ընդլայնմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան
Ամենադիտված