Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային խաղաղապահներն Արցախում Բաքվի ավազակախմբերի հետ մեծ պատերազմը հետաձգելու հնարավորություն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ruն գրում է, որ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից միջազգային խաղաղապահների տեղակայումը Արցախում միակ ճանապարհն է Բաքվի ռեժիմի և Հայաստանի միջև խոշոր պատերազմը հետաձգելու համար: Նման կարծիք է հայտնել realtribune.ru-ի գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը։ «Մարտի 5-ին Բաքվի բանդաները հարձակվել են Արցախի ոստիկանների վրա։ Հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Արցախի ոստիկանները գնդակահարվել են իրենց մեքենայում: Ավելին, ահաբեկչությունը տեղի է ունեցել, ինչպես միշտ, արցախահայության անվտանգությունը չապահովող ռուս զինվորականների պատասխանատվության գոտում։

Այսօր մենք ընտրության առաջ ենք, բոլորն այսօր այսպես թե այնպես պետք է ընտրություն կատարեն։ Դեռ մեկ տարի առաջ ես դիմել էի ռուս զինվորականներին կոչ անելով ընտրություն կատարել՝ կա՛մ կատարեն իրենց պարտավորությունները, կա՛մ պետք է բացահայտորեն հասկացնեն, որ Հայաստանի հետ Բաքվի ռեժիմի առաջիկա պատերազմում իրենք բացահայտորեն կաջակցեն Բաքվի ռեժիմին: Եվ այսօր մենք տեսնում ենք նրանց անգործությունը։ Դա մեզ հուշում է, որ նրանք կատարել են իրենց ընտրությունը։ Դա լավ է, թե վատ, պետք չէ գնահատական տալ։ Դա փաստ է, և մենք պետք է ընդունենք այդ փաստը։ Իսկ ի՞նչ անենք։

Փաշինյանի կառավարությունն այսօր երկու տարբերակ ունի: Կամ նա շարունակելով արհամարհել Արցախի անվտանգության խնդիրները շարունակում է խոսել այսպես կոչված խաղաղության մասին, իսկ ի վերջո ստանում է Ադրբեջանի հետ լայնածավալ պատերազմ, որտեղ հաղթողը մեկն է լինելու՝ պարտվողը կվերանա Կովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզից։ Երկրորդ տարբերակը այն է, որ Փաշինյանի կառավարությունը պետք է դիմի ֆրանսիացիներին, ամերիկացիներին հորդորելով նրանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանու ներքո Արցախ բերել միջազգային խաղաղապահներ։ Դրա շնորհիվ մենք կկարողանանք հետաձգել Բաքվի ռեժիմի հետ ռազմական գործողությունների սկիզբը։ Դա այսօր պատերազմը հետաձգելու միակ հնարավորությունն է։ Չեմ ասում, որ կխուսափենք, չի ստացվի, որովհետեւ մեր հակասությունները Բաքվի ֆաշիստների հետ համակարգային են։

Մեր առճակատման և փոխադարձ ատելության մակարդակը հասել է նրան, որ կամ մենք, կամ նրանք կմնանք գալիք պատերազմում։ Կամ մենք կռվում ենք մեր հողի համար, պայքարում նրա համար, պաշտպանում մեր իրավունքները, կամ հեռանում ենք պատմական Հայաստանից։ Ուրիշ ճանապարհ չկա՛։ Իհարկե, մեզ հիմա ամենատարբեր առակներ ու անհեթեթություններ են ասելու այն մասին, որ Ռուսաստանը գերիշխում է այս տարածաշրջանում, և նա «թույլ չի տա» օտարերկրյա խաղաղապահների ներմուծում։ Բավական է հեքիաթներ ու քարոզչական անհեթեթություններ պատմել մարդկանց: Հենց Կրեմլն է 2020 թվականին պայմանավորվել Ադրբեջանի տարածքում և Արցախի այն տարածքում, որը օկուպացված է, թուրքական բանակի տեղակայման մասին։ Կրեմլն աչք է փակել այն միջազգային ահաբեկիչների վրա, որոնց Ալիևն ու Էրդողանն էին բերել Արևելքից հայի արյուն թափելու համար։

Պարզվում է, որ օկուպացված հայկական հողերում կարող են լինել միջազգային ահաբեկիչներ, ինչպես նաև օտարերկրյա զորքեր՝ Պակիստանի ՊՊԿ-ն, թուրքական բանակը և հատուկ ծառայությունները, սակայն Ֆրանսիայից և Ամերիկայից միջազգային խաղաղապահներին արգելվա՞ծ է։ Ինչո՞ւ։ Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Եվ մենք՝ հայերս, պետք է ձեռնարկենք բոլոր գործողություններն ու ջանքերը, որոնք կախված են մեզանից, որպեսզի հետաձգենք մեծ պատերազմը Ադրբեջանի հետ։ Հետաձգեք, քանի որ դա անխուսափելի է։ Հայկական հողերի վրա պետք է մնա միայն մեկ տեր, և այդ մեկ տերը մենք ենք՝ հայերս։ Այդ հողը մեզանից բացի ոչ ոք չի տնօրինի։ Ժամանակն է: Գործենք միասին։ Ուրիշ նահանջելու տեղ չունենք»,- ասել է Ծատուրյանը բաժանորդներին ուղղված իր տեսաուղերձում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա
Ամենադիտված