Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նոր Սահմանադրությունը հղի է լուրջ վտանգներով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արցախն այլևս նոր Սահմանադրություն ունի: Փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով՝ սահմանադրական հանրաքվեին այո է ասել ընտրողների մեծամասնությունը՝ 87, 6 տոկոսը, ոչ՝ ընտրողների 9,7 տոկոսը:

Նախնական տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող 103.793 քաղաքացուց քվեարակությանը մասնակցել է 79.428-ը, «այո»-ի կողմնակից է եղել 69.540 ընտրող, իսկ «ոչ»-ի՝ 7686: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202, կամ՝ քվեաթերթիկների 2,8 տոկոսը:

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ: 

-Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն:

-Քվեարկության հրապարակված արդյունքները սպասելի էին և հատուկ մեկնաբանության կարիք չունեն:

-Այն մեկ քայլ առա՞ջ էր ըստ Ձեզ, թե՞ հակառակը:

-Քայլն արված է. Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը հետայսու հսկայական լիազորություններ է ունենալու և միայն ժամանակը ցույց կտա, թե այդ արված քայլը դեպի որ բարձրունքը կամ անդունդն է գործնականում տանելու:

-Արցախի միջազգային ճանաչման գործում նոր Սահմանադրությունն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ:

-Արցախի միջազգային ճանաչումն ապահովելու համար այս նոր Սահմանադրությունը դժվար թե որևէ դրական դեր կատարելու հատուկ ներուժ ձեռք բերի: Անգամ այն, որ մինչ այժմ պետության ԼՂՀ և Արցախ հավասարազոր կերպով գործածվող անվանումներն այս նոր փաստաթղթում փոխատեղվեցին ու նախկինում երկրորդը հանդիսացող անվանումն այժմ առաջինն է հիշատակվում՝ ճանաչման տեսանկյունից դեր չի խաղալու: Արցախի ճանաչման նպատակով հատուկ քաղաքական ծրագիր պետք է գործի դրվի, բայց հենց սա է, որ գործող հայկական իշխանությունները զլանում են անել:

-Ի՞նչ ցույց տրվեց միջազգային հանրությանը՝ այս սահմանադրական հանրաքվեով:

-Միջազգային հանրությանը ցույց տրվեց գործող վարչակազմի կողմից օրենսդրական ճանապարհով գործադիր իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու հաջողված փորձ:

-Նոր Սահմանադրությամբ Արցախը կկարողանա՞ դիմակայել մարտահրավերներին:

-Արտաքին մարտահրավերներին ոչ թե Սահմանադրության միջոցով են դիմակայում, այլ մանրակրկտորեն մշակված արդյունավետ ու հեռատես ներքին և արտաքին քաղաքականության միջոցով: Անշուշտ, այդ համատեքստում իր անուրանալի դերն ունի նաև բանակը: Լավ է, երբ կա Սահմանադրություն ու բանակ, բայց այդ Սահմանադրությունն ու բանակը ոչինչ են, երբ չկա քաղաքականություն վարելու ցանկություն և կարողունակություն:

-Եթե ուսումնասիրել եք փոփոխված Սահմանադրությունը, ի՞նչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում:

-Գործադիր իշխանության գերկենտրոնացումը սովորաբար հղի է ժողովրդավարության նահանջով և տնտեսական ազատ մրցակցության բացառմամբ:

-Կարծիք կա, որ խորհրդարանական կառավարման համակարգն ավելի արդյունավետ կլիներ Արցախի դեպքում: Դո՞ւք ինչպես եք կարծում:

-Պետք չէ շփոթել կառավարման ձևը կառավարման համակարգի հետ: Կառավարման թե՛ խորհրդարանական, թե նախագահական, թե կրոնապետական կամ միապետական ձևերի հաջողակ կամ ձախողված լինելու շատ տարբեր օրինակներ կան: Ամեն ինչ կախված է այն բանից, թե կառավարման այս կամ այն ձևն ընտրած ազգային վերնախավերը կոնկրետ ինչպիսի կառավարման համակարգի, այսինքն՝ գիտելիքների, սկզբունքների, նպատակների ներդաշնակ համադրության և ռիսկերի հաշվարկման ստույգ մեթոդաբանության հիման վրա ընտրված իրավա-քաղաքական գործիքակազմի միջոցով են իրականացնում երկրի ղեկավարումը:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Կողք կողքի» փառատոնի գալա համերգըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԵրկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱդրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները «Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչԵրաշխավորվել է մանկապարտեզների աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն Կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոնը Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներՌուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր «Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին Օդի ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՈղբերգական դեպք, Մարգարյան ծննդատնից ԲԿ տեղափոխվելու ճանապարհին երեխա է կյանքից հեռացելԱդրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ «Սմոք հաուս» խանութում բացահայտվել է ծխախnտային արտադրատեսակների բաց վաճառք Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°C «Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունըԳազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն «Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք. պատմության այս օրը (հոկտեմբեր 02)
Ամենադիտված