Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը շարունակում է սպառնալիքներ տեղալ Հայաստանի և հայերի հասցեին. «Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ըստ երեւույթին, բոլորովին չտպավորվելով տարբեր երկրների բազմաթիվ հայտարարություններից Հայաստանի ինքնիշխան տարածքի անօրինական օկուպացման եւ Արցախի շրջափակման առիթով, շարունակում է սպառնալիքներ տեղալ, վերջնագրեր ներկայացնել եւ վիրավորել Հայաստանն ու հայերին, հաղորդում է News.am-ը։

«Այսօր մենք հայրենի Ղարաբաղի հողի վրա ենք, հայրենի Զանգեզուրի հողի վրա, եւ այստեղ ենք լինելու հավերժ։ Ադրբեջանցի ժողովուրդն իրավամբ ապրում է հպարտության զգացումով»,- մարտի 18-ին, Նովրուզ բայրամի տոնի առիթով, դիմել է նա ադրբեջանցի ժողովրդին Թալիշ գյուղից։

Ալիեւը չի մոռացել նաեւ վերջնագրեր ու վիրավորանքներ հնչեցնել՝ բազմիցս կրկնելով հայերի «տերերի» ու «հովանավորների» մասին արտահայտություններ։

«Այսօր Հայաստանը, որը հայտարարում էր, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ,  որը մեզ սպառնում էր նոր պատերազմով, նոր տիրոջ որոնման մեջ է։ Դրանից ոչ մի օգուտ չի լինի»,- ասել է նա։

Շարունակելով հայերի անհայտ «հովանավորների» թեման՝ Ալիեւը պատմել է այն երկրների մասին, որոնք «կողմնակից են Հայաստանի զավթողական քաղաքականությանը եւ տեղեկատվական պատերազմ են հայտարարել մեր դեմ», ընդ որում՝ չճշտելով, թե որ երկրները նկատի ունի։

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա կատարեն սահմանազատման աշխատանքները»,- ասել է Ալիեւը։

«Իրողությունները՝ կապված օկուպացիայի, պատերազմի հետ, հետխորհրդային իրողությունները պետք է գտնեն եւ կգտնեն իրենց արտացոլումը խաղաղության բանակցություններում։ Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի»,- շարունակել է Ադրբեջանի նախագահը։

«Որոշ երկրներում ինչ-որ համաժողովներ են կազմակերպվում, գիտաժողովներ՝ կապված Ադրբեջանի ներքին գործերի հետ»,- ասել է Ալիեւը։

«Որոշ հայամետ երկրներ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի անկախությունը», որը աշխարհի քարտեզին գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի տարածքում։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ օկուպացիայի ժամանակ այդ բոլոր ուժերի միակ նպատակն օկուպացիան հավերժ դարձնելն էր։ Չլուծել այդ հակամարտությունը, այլ սառեցնել այն»,- ավելացրել է նա։

Հավանաբար, այսքան ագրեսիվ, ատելությամբ լի եւ պատմականորեն իրականությունից լիովին կտրված այս հարձակումները հնչեցնելուց առաջ Ադրբեջանի նախագահը, որը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտ է եւ պարտավոր է իմանալ իր երկրի ստեղծման պատմությունը, այնուամենայնիվ, գուցե մի երկրորդ անգամ թերթեր պատմության դասագրքերը։ Մանավանդ երբ խոսում է «հայրենի Ղարաբաղի» եւ «հայրենի Զանգեզուրի» մասին։

Վատ լուր՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից գնումներ անողների համար Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը Նորից ծանր լուր՝ Շենգավիթ ԲԿ-ից«WhatsApp» հավելվածում Վահրամ Բաղդասարյանի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ Երկար ժամանակ ջուր չի լինիՄերգելյան ինստիտուտում տանիքը փլուզվել է․ կա հոսպիտալացվածԱնկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվելՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր՝ դպրոցականների համարԴադարեք գլուխը պատին խփել. Հայաստանում խոստովանում են ամբողջ քաղաքական պայքարի ճակատագրական սխալ հաշվարկըԼույս աշխարհ են եկել Կաշենի հանքավայրի համար մղված թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները Փորձագետ. Հայաստանում տեղի ունեցած ընտրախախտումները մեծ ճգնաժամի նախանշաններ ենՄինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Հայաստանի տնտեսությանը կանխատեսվում է փլուզում ռուսական շուկայի կորստի պատճառով Տաշիրում բախվել են բեռնատարը և «Գազ 53»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հաստատել են փոխադարձ ինտերնետային տրաֆիկի տարանցում. սպառնալիք, թե՞ տնտեսական հնարավորություն Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. պատմության այս օրը (02 հուլիս)Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Գետից հայտնաբերվել է «Բրիգադա» սերիալի աստղ Ալեքսանդր Վիսոկովսկու մարմինըՀե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Հովիկ ու Ջոնիկ Աբրահամյանները միասին են դատվում․ «Հրապարակ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ԱԺ անդրանիկ նիստի ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեՏիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Ամենադիտված