Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը կրկին քաղաքապետ չունի. Ինչի՞ն է պատրաստվում «Քաղպայմանագիրը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ նրա լացակումաց հրաժեշտը պաշտոնին կարող է «տարվա դրամատիկ դեր» անվանակարգում առաջին տեղը շահել։ Օրեր շարունակ լուրեր էին շրջանառվում, որ Սարգսյանը, ի վերջո, հեռանալու է քաղաքապետի պաշտոնից։

Նույնիսկ շրջանառվում էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է արտահերթ ընտրություններ կազմակերպել՝ ընդդիմությանը թույլ չտալով մոբիլիզացվել Երևանի ավագանու ընտրությունների համար։ Այժմ, թերևս, ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր չէ արտահերթ անել, քաղաքապետի աթոռը ժամանակավորապես կտաքացնի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, իսկ իշխանության թեկնածուն առանց հրաչսարգսյանական խոչընդոտների կշարունակի իր քարոզարշավը։

Հրաչյա Սարգսյանի հրաժարականի լուրը հաստատվել էր առավոտյան, իսկ արդեն երեկոյան այլևս նախկին քաղաքապետը գործակարգավարական արտահերթ նիստ էր գումարել՝ անձամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, վարչական շրջանների ղեկավարներին և հանրությանը ուղիղ եթերում «ավետելու» իր պաշտոնանկության մասին։ Հրաչյա Սարգսյանի ողբերգական տեսքը, խոսքում հնչող ակնհայտ ելևեջները ու նեղացածությունը փաստում էին՝ նրան հարկադրել են դիմում գրել։

Քաղաքապետը, իհարկե, կարող էր արժանապատվություն ունենալ և, երբ իրեն ցույց են տալիս դռան տեղը, ֆեյսբուքյան գրառմամբ կամ տեսաուղերձով հայտներ այդ մասին։ Փոխարենը, նրան նստացրել և գրեթե հարյուր մարդու ներկայությամբ նվաստացնում էին, իսկ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ստանձնել էր թղթերով իր ղեկավար համարվող Հրաչյա Սարգսյանի աշխատանքը գնահատելու «առաքելությունը»։

«Դուք հիշվող քաղաքապետ եք լինելու»,- ծաղրանքով նետել էր Ավինյանը Հրաչյա Սարգսյանին։ Թե ինչո՞ւ էր հեռացող Հրաչյա Սարգսյանը ստիպված կրել այդ հրապարակային նվաստացումը, մեր ընթերցողներին կարող է պարզ չլինել։ Քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան բռնացրել էին իշխող ուժի թեկնածուի դեմ աշխատելու մեջ, հարկադրել հեռանալ պաշտոնից, փոխարենը խոստացել են որպես «թուլափայ» ԿԲ խորհրդի անդամ նշանակել, թեպետ կարող էին և մի քրեական գործ էլ Հրաչյա Սարգսյանի դեմ հարուցել։

Իսկ իշխանությունն առայժմ չի շտապում, Ավինյանը, ըստ ներքին հարցումների, բավարար վարկանիշ չունի հենց հիմա հաղթանակ տանելու համար, ուստի ընտրությունները կկայանան սեպտեմբերին։

Լուսինե Վարդանյան

Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը
Ամենադիտված