Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-իրաքյան երկխոսության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գնահատելով Մերձավոր Արևելքի ռազմավարական նշանակությունն ու կարևորությունը մեզ համար՝ պետք է ասել, որ Իրաքը յուրօրինակ տեղ է գրավում մեր պետության արտաքին քաղաքականության համատեքստում՝ ասել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը:

Ողջունելով իրաքցի գործընկերների այցը մեր երկիր՝ Ռուստամ Բաքոյանը կարևորել է նման քննարկումներն ու հանդիպումները, որոնց առանցքում երկու երկրների ընդհանուր շահերն են:

«Մեր երկրների համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնահատուկ դերակատարություն ունեն խորհրդարանական բարեկամական խմբերը, որոնց գործակցությունը վերջին շրջանում բավական ակտիվացել է»,- նշել է Ռուստամ Բաքոյանը: Նա հատկապես կարևորել է օրենսդիր մարմինների գործակցությունը տարբեր ձևաչափերում:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարի խոսքով հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Սրան զուգահեռ՝ ակտիվ զարգանում են նաև տնտեսական և մշակութային կապերը: Տնտեսական կապերի զարգացման հարցում հայ և իրաքցի պատգամավորները կարևորել են «Ֆլայ Արնա» ավիաընկերության կողմից Բաղդադ-Երևան, Էրբիլ-Երևան չվերթերի գործարկումը, ինչը զարկ կտա և՛ զբոսաշրջությանը, և՛ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 200 մլն դոլար, ինչը շատ փոքր թիվ է: Նրա կարծիքով՝ այս ոլորտում կա չիրացված ներուժ:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները պատրաստակամություն են հայտնել բարենպաստ պայմաններ ստեղծել գործարար կապերի ակտիվացման համար:

Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցին, որը ձգվում է արդեն 93 օր: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020 թվականի եռակողմ հայտարարությունը և չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով վտանգված է Արցախի 120 հազար բնակչության անվտանգությունը: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գործողությունները նաև Հայաստանի ինքնիշխան պետության նկատմամբ` խաթարելով տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, ինչպես նաև բարեկամական խմբի մյուս անդամները կարևորել են հայ-իրաքյան բազմակողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության ապահովման կարևորությունը:

Անդրադառնալով Իրաքում հայ համայնքի առկայությանը՝ Ռուստամ Բաքոյանն անհրաժեշտ է համարել, որ Իրաքի խորհրդարանում հայ համայնքն ունենա իր ներկայացուցիչը, ինչին կողմ են արտահայտվել նաև իրաքցի գործընկերները:

Մշակութային շփումներին անդրադառնալով՝ Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Ուտբան Ջամիլ Մանսուրը նշել է, որ Հայաստանի բուհերի բակալավրիատի կրթական ծրագրերով ուսանում է շուրջ 300 իրաքցի ուսանող, և ցանկություն կա ավելացնելու այդ թիվը, ինչպես նաև հնարավորություն ստանալ ուսանելու մագիստրոսական կրթական ծրագրերով:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքը: Անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Ամենադիտված