Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտենսիվ հակաքարոզչություն ռուս խաղաղապահների դեմ. Ո՞ւմ է ձեռնտու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ստեղծված ծանր իրավիճակի պայմաններում նույնիսկ Հայաստանի և Արցախի գործող իշխանությունները շարունակում են հակառուսական քարոզչություն իրականացնել և աջակցել ռուս խաղաղապահների դեմ գործողություններին։

Երեկ մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացրել Ստեփանակերտի օդանավակայանի մոտ, որտեղ տեղակայված է խաղաղապահների կենտրոնակայանը, ընդ որում բողոքի ակցիաներն ուղեկցվել են միջադեպերով։

Մի քանի երիտասարդներ իրենց մեքենաներով փակել են զորակազմի ռազմակայանի մուտքը, ինչից հետո թեթև քաշքշուկ է եղել խաղաղապահների և ցուցարարների միջև։ Նախապես պատրաստված պաստառներով կենտրոնակայանի մոտ ժամանած ցուցարարները ռուս խաղաղապահներին մեղադրել են իրենց պարտականությունները չկատարելու և արցախցիներին չպաշտպանելու մեջ։

Իհարկե ռուս խաղաղապահների նկատմամբ քննադատությունը ունի որոշակի օբյեկտիվ հիմքեր և անհնար է արդարացնել նրանց անգործությունը, սակայն նույնիսկ ստեղծված պայմաններում բոլոր սլաքները ռուս խաղաղապահ զորախմբի կողմը ուղղելը հղի է լրջագույն վտանգներով թե՛ Արցախի համար և թե՛ Հայաստանի, մինչդեռ գործող վարչախումբը, տուրք տալով իր արտաքին քաղաքական վեկտորը փոխելու գործողություններին, ամեն ինչ անում են ռուս խաղաղապահների դեմ բողոքի լայն արշավ սկսելու համար։

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Մարկեդոնովը երեկ հայտարարել է, թե Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերումը կարող է հանգեցնել նաև Հայաստանի տարածքից 102-րդ ռուսական ռազմակայանը ընդհանրապես դուրս բերելուն։

Խաղաղպահների դեմ գործողությունների անթույլատրելիության մասին է խոսել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գրքի շնորհանդեսի ժամանակ։ Նա նշել է, որ Հայաստանն այս պահին այլ դաշնակիցներ չունի և ռուս խաղաղապահներին այլ խաղաղապահ ուժերով փոխելն անհնար է։

Թերևս այս հանգամանքը քիչ է հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, որոնք ամեն գնով ցանկանում են տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին և նրանց փոխարինել թուրք-ադրբեջանական տանդեմով։ Ռուս խաղաղապահների դեմ այս արշավը բխումէ Բաքվի սրտից, և Հայաստանի ու Արցախի իշխանությունների շահեր համադրվում են Ադրբեջանի շահերի հետ։ 

Լինա Արամյան

ՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում
Ամենադիտված