Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ դրդմամբ է Գերմանիայի կանցլերի էջից հանվել հայամետ հայտարարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հեռացվել է նրա հայտարարության մի հատված՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Բեռլինում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Գերմանիայի կանցլերը երկու անգամ նշել էր, որ վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքների հիման վրա, ընդ որում, այդ երկու սկզբունքները հավասարազոր են։

Մինչդեռ հաղորդագրության՝ այժմ կայքում գտնվող տարբերակում, արձանագրված է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ 
Համացանցում պահպանվել է հաղորդագրության նախնական տարբերակը, որը Գերմանիայի կանցլերը հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Թերևս հաղորդագրությունը փոփոխելը և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման մասին կարևորագույն արձանագրման հեռացնելը տեղի է ունեցել ոչ թե Գերմանիայի իշխանությունների ցանկությամբ, կամ էլ թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշմամբ, այլ, ըստ ամենայնի, հենց Հայաստանի իշխանությունների խնդրանքով։

Փաշինյանը, որ մինչև շաբաթ օրը գտնվում էր Գերմանիայում, մեր աղբյուրների համաձայն, անձամբ է խնդրել հեռացնել այդ հատվածը, որպեսզի կարողանա շարունակել բանակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր սեփական քաղաքական շահերի համար։ Նույն այդ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես որևէ բառ չէր ասել Արցախի բնակիչների ինքնորոշման մասին, և հետևաբար Գերմանիայի կանցլերի կայքում տեղի ունեցած խմբագրումը հենց Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։

 
Թե ինչ հակահայ մտադրություններ ունի Նիկոլ Փաշինյանը, թերևս որևէ մեկի մոտ այլևս վաղուց կասկած չի հարուցում։ Սեփական քաղաքական շահերը, ինչպես նաև Ալիևի ու Էրդողանի հետ իր քաղաքական ապագան կերտելու միտումները վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի էլ թաքցնում և այդ ճանապարհին նույնիսկ քար է գցում Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի վրա։

Մարիամ Նիկողոսյան

Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ Վրաստանում
Ամենադիտված