Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահրամ Բաղդասարյանը նորմալ է համարում աղմկոտ խոսակցությունների թիրախում հայտնվելու փաստը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է ԿԸՀ ներկայացված ՀՀԿ ցուցակը կազմված է այն տրամաբանությամբ, որ մինչև 64–րդ համարը ներկայացված են այն թեկնածուները, որոնք միայն համամասնական ցուցակով են մասնակցելու ընտրություններին: 65 համարից սկսած, ըստ ընտրատարածքների հերթականության և այբբենական կարգի, ներկայացված են կուսակցության ռեյտինգային թեկնածուների անունները: Ուստի այդ է պատճառը, որ օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ցանկում 152–րդ համարն է զբաղեցրել:
«Նպատակահարմարությունից ելնելով որոշում ենք կայացրել մարզերում նույնպես հնարավորինս քաղաքական դեմքերով ներկայացված լինենք: Մենք ենք որոշել, թե ովքեր են ռեյտինգային կարգով մասնակցելու ընտրություններին: Սկզբում այն մասնակիցներն են, ովքեր ռեյտինգայինով ներկայացված չեն լինելու, ապա ռեյտինգային թեկնածուներն են ներկայացված»,– «Փաստին» ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա համաձայն չէ, որ ՀՀԿ–ի ցուցակում այս անգամ նույնպես հին դեմքերի պակաս չկա: Ընտրացուցակը քննադատողներն, ըստ նրա, այն ժամանակ են ուրախանում, երբ ՀՀԿ–ի ցուցակում խոցելի անուններ են գտնում: Սակայն պատգամավորի կարծիքով այն բավականին թարմացված է, իսկ ընտրողներին ամենևին էլ պետք չէ դատարկ խոսքերով համոզել: Փոխարենը՝ ՀՀԿ–ն էլ, օգտագործելով իր բոլոր ուժերը, պետք է ամեն ինչ անի, որպեսզի շահի ընտրողների վստահությունը:
«Մեր ցուցակը բավականին տրամաբանական և հնարավորինս քաղաքականացված է: Ինչ վերաբերում է ցուցակի տխուր լինելուն, եթե արդեն իսկ կան կարծիքներ, որ ՀՀԿ–ին կհաջողվի մեծամասնություն կազմել, ապա դա նշանակում է, որ մեր ցուցակը բավականին ուրախ է: Երկրորդ՝ մենք բոլոր քաղաքական ուժերին շատ լուրջ ենք վերաբերում, որևէ մեկի ուժերը չենք թերագնահատում և բոլորին համարում ենք մրցակիցներ: Մնացած հարցերի պատասխանը կտա հանրությունը»,– ասաց Վ. Բաղդասարյանը: 
Խոսելով ընտրություններին Հայաստանի կոմունիստական կուսակցության մասնակցության մասին, նա նշեց, որ կուսակցությունն իր բացասական ու դրական կողմերով անցած 70 տարիների ընթացքում բավականին մեծ դերակատարում է ունեցել և քաղաքական պրոցեսներից երբևէ հետ չեն մնացել, իսկ վերջին տարիներին պարզապես բավականին պասիվ են եղել:
«Նրանք նույնպես բավականին երիտասարդացրել են իրենց ցանկերը և այնտեղ ներառել են քաղաքական դաշտում հայտնի մարդկանց, ինչը ողջունելի է: Եվ եթե նայեք, ԱՊՀ շատ երկրներում շատ տեղերում նրանք բավականին ակտիվ են, իսկ Ռուսաստանում մինչ օրս որևէ անգամ չի եղել, որ Կոմունիստական կուսակցությունն ինչ–որ ձևով ներկայացված չլինի քաղաքական դաշտում»,– ասաց Վ. Բաղդասարյանը: 
Հայոց խորհրդարանի շուրջ ձևավորված ցածր վարկանիշ ունենալու մասին տեսակետը փոխելու համար Վ. Բաղդասարյանը ընտրողներին կոչ արեց ավելի զգոն լինել և ձայնը տալ այնպիսի քաղաքական ուժերի, որ հետագայում նման քննադատության առիթ չլինի: Բացի այդ, իշխող քաղաքական ուժի համար կարևոր է, որ ընտրություններն անխոցելի և ընկալելի լինեն ոչ միայն տեղական, այլև՝ միջազգային հանրության համար: 
Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ–ի վարկանիշի վրա չի ազդում հասարակության շրջանում տարածված ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցությունները, որոնք արդեն իսկ թերահավատության և անվստահության մթնոլորտ են ձևավորել, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց:
«Բնականաբար մեր ընդդիմադիրները պետք է նման հարցեր շահարկեն: Բոլորն են գիտակցում, որ չկա մի քաղաքական ուժ, որը ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմելու հավակնություն ունենա և նման աղմկոտ խոսակցությունների թիրախում չհայտնվի: Ես կոչ եմ անում և խնդրում եմ, որ եթե կան փաստեր, ապա բարձրաձայնվեն դրանք և մենք միանգամից կկանխարգելենք: Արդեն մամուլում որոշ անուններ հրապարակվել են, մենք դրանց հետքերով գնացել ենք և պարզել, որ պարզապես ստահոդ տեղեկություններ են: Երբ կլինեն փաստեր, մենք դրանց կանդրադառնանք»,– ասաց Վ. Բաղդասարյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Կողք կողքի» փառատոնի գալա համերգըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԵրկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱդրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները «Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչԵրաշխավորվել է մանկապարտեզների աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն Կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոնը Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներՌուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր «Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին Օդի ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՈղբերգական դեպք, Մարգարյան ծննդատնից ԲԿ տեղափոխվելու ճանապարհին երեխա է կյանքից հեռացելԱդրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ «Սմոք հաուս» խանութում բացահայտվել է ծխախnտային արտադրատեսակների բաց վաճառք Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°C «Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունըԳազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն «Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև
Ամենադիտված