Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (02 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մյանմա՝ Գյուղացիների օր, Բահաի՝ Տասնիներորդ Ալա (Վեհության) ամսվա առաջին օր, Եթովպիա՝ Ադուաի ճակատամարտի հաղթանակի օր, ԱՄՆ-ի Տեխաս նահանգ՝ Անկախության օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1853- ծնվել է մեծանուն երգահան Քրիստափոր Կարա-Մուրզան:
1919-ծնվել է հայ-լեհական ծագումով ռուսաստանցի բալետի պարուհի, կինոդերասանուհի, երգչուհի Թամարա Թումանովան:
1959 —ԽՍՀՄ-ում ստեղծվել են կամավորական ժողովրդական դրուժինաներ՝ դրուժիննիկներ:
1981- գործարկվել է Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը։
1992 - Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սան Մարինոն, Տաջիկստանը և Ուզբեկստանը դարձել են ՄԱԿ-ի անդամ։
2004-Հունգարիայի դատարանում ադրբեջանական զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը խոստովանել է, որ մտադիր էր սպանել ոչ միայն Գուրգեն Մարգարյանին, այլ նաև դասընթացներին մասնակցող երկրորդ հայ զինվորականին: 
2006-Կառավարության նիստում հաստատվել է Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագիրը:
2007- վախճանվել է ֆրանսահայ նշանավոր գրող Անրի Թրուայան (Լևոն Թորոսյան): 2008- Երևանի փողոցներ են մտցվել զորքեր, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ժողովրդին, որում զսպվածության և խոհեմության կոչ է արել: Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ, որի ժամանակ հավանություն է տվել արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին:
2010- վախճանվել է անվանի կինոռեժիսոր և դերասան Լևոն Իսահակյանը:
2011-ԱԺ-ն ձայների 83 կողմ եւ 13 դեմ հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպան:
2015-Գյումրիում և Երևանում բողոքի են դուրս եկել տաքսու անհատ վարորդները, քանի որ ուժի մեջ է մտել Կառավարության նոր որոշումը, ըստ որի տաքսու անհատ վարորդները պետք է ամսական հաստատագրված գումար մուծեն և հաշվիչ տեղադրեն:
2018- 90 կողմ 10-ը դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը Հայաստանի 4-րդ նախագահ է ընտրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:
2020- Վարչապետը մամուլի նոր քարտուղար է նշանակել՝ Մանե Գևորգյանին։
2022- հանվել են կորոնավիրուսային սահմանափակումները, մասնավորապես փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ
274 —վախճանվել է հին պարսկական նկարիչ, բանաստեղծ, հոգևոր ուսուցիչ և մանիհեյտության հիմնադիր Մանին:
1476 —Գրանսոնի ճակատամարտում շվեյցարական կանտոնների աշխարհազորը պարտության է մատնել բուրգունդական հերցոգ Կարլ Արիի բանակին:
1498 —Վասկո դը Գամմայի նավատորմը հասել է Մոզամբիկ:
 1699 —ֆրանսիացի հետազոտող Պիեռ Լեմուան դը Իբերվիլը հայտնաբերել է Միսիսիպի գետի ակունքը:
1791 —Ֆրանսիայում մտցվել է կապի նոր համակարգ՝ սեմաֆորային համակարգ:
1799 —ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը չորս ամսյա պաշարումից հետո գրոհով գրավել է Կորֆու կղզին:
1853- ծնվել է չեխ կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանան:
1855- Ալեքսանդր 2-րդը դարձել է Ռուսական կայսրության ցար:
1882- Վիկտորիա թագուհու նկատմամբ տեղի է ունեցել մահափորձ:
1917 - Ռուսական կայսրության վերջին կայսր Նիկոլայ 2-րդը հրաժարվել է գահից։
1931 - ծնվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։
1933 - Նյու Յորքում տեղի է ունեցել «Քինգ Քոնգ» ֆիլմի պրեմիերան։
1949 —ավարտվել է աշխարհում առաջին շուրջերկրյա առանց կանգառի ինքնաթիռի թռիչքը երկրի շուրջ:  Lucky Lady II կոչվող ինքնաթիռը իր 13 հոգանոց անձնակազմով օդում է գտնվել 94 ժամ: 
1951 - Բոստոն քաղաքում տեղի է ունեցել ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի բոլոր աստղերի առաջին խաղը Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների միջև։
1956- Մարոկկոն ձեռք է բերել անկախություն Ֆրանսիայից
1958 —ֆուքսի անգլիական արշավախումբը առաջին անգամ կտրել անցել է Անտարկտիդան: 
1965 —ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերը սկսել են կանոնավոր կերպով ռմբակոծել Հյուսիսային Վիետնամը («Rolling Thunder» օպերացիա), որը շարունակվել է մինչև 1968 թվականը:
1969 - Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժեր միջև սկսվել են սահմանային բախումներ Ուսուրի գետի մոտ գտնվող սահմանային Ներքին Միխայլովկա գյուղի մոտ:
1969 —առաջին փորձնական թռիչքն է իրականացրել «Կոնկորդ» ֆրանսիական գերձայնային մարդատար ինքնաթիռը:
1992 —սկսվել է Մոլդովայի Մերձդնեստրի ռազամական հակամարտությունը: 
2001 —Աֆղանստանում թալիբները պայթեցրել են Բամիանյան հովտի բուդդայական մշակույթի հուշարձանները՝ Բուդդայի երկու հսկայական արձանները:
2008-վախճանվել է  վրաց դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին:
2022 —Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ ռուսական զորքերը գրավել են Խերսոն քաղաքը: 
Կ.Խաչիկյան

Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում «Հոգևոր քարտեզի արահետներով»․ Մատենադարանի գանձերը կցուցադրվեն Իսպանիայի ազգային գրադարանում Կայանալու է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ գոտեմարտը․ պաշտոնականԻրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է չհարձակվել հարևան երկրների վրաԱՄՆ-ն կարող է վերացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները. ԱՄՆ Ֆինանսների նախարարը բացատրել է պատճառը Իրանի բարձր ռիսկային ռազմավարությունը Մերձավոր Արևելքում անսահմանափակ պատերազմի համար. WSJ Եվրոպական խորհրդի նախագահը մարտի 11-ին կայցելի Բաքու Իրանից հայտնել են՝ քանի խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմի ժամանակ Մոսկվան սպառնացել է Հայաստանին փլուզմամբ՝ կապված երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանը Կատարով փոխարինելու Փաշինյանի ցանկության հետ Երուսաղեմի վարդապետների հիշատակության օրն է այսօր Թրամփը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի ԱՄՆ-ի համար․ Լևիթ ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ՝ 150 միլիոն դոլար արժողությամբ Թքած ունեմ այդ ամենի վրա. Ուայթը կոշտ է արձագանքել Ծառուկյանի վերաբերյալ հարցին Disney-ը մարտին Սինգապուրում կսկսի իր ամենամեծ կրուիզային նավարկումը Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար Գազանջատումներ՝ մարտի 9-ին«Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մարտի 8-ին ձյուն կտեղա՞Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել այդ տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի․ ԱԳՆ Կենտրոնական Ասիայում Թուրքիային առանձնապես չեն վստահում ուստի Ադրբեջանն է առաջ մղվում Դուբայ-Երևան թռիչք է հետաձգվել Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Իրանում երկրաշարժ է եղել Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտումՆպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը. պատմության այս օրը (07 մարտ)«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Փորձագիտական քննարկում ժամանակակից աշխարհակարգի մարտահրավերների վերաբերյալ Երևանի Ռուսական տանը «ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»Սպանություն` Շենգավիթում. ինչ է հայտնի«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»
Ամենադիտված