Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 անհավանական պատմություններ Վլադիմիր Պուտինի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վլադիմիր Պուտինը մեր ժամանակների ամենահայտնի առաջնորդներից մեկն է։ Նրա իշխանության աճին համընթաց՝ ի հայտ են եկել նրան բնութագրող մի շարք պատմություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն տարածվել մեր հասարակության շրջանակներում։

BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ Պուտինի մասին այս 9 անհավանական պատմություններին. բոլոր հետևությունները թողնում ենք Ձեզ։

Պուտինը մշտապես ուշանում է

2013 թվականի Հռոմի Պապն առաջին անգամ այցելեց Ռուսաստան։ Նա պետք է հանդիպեր Վլադիմիր Պուտինի հետ, սակայն շատ տարօրինակ բան պատահեց։ Ֆրանսիս Պապը մոտ 50 րոպե սպասում էր Պուտինին։ Եվ սա միակ դեպքը չէ, երբ Պուտինն ուշացել է հանդիպումներից։ Ինչպես հաղորդում են Ռուսաստանի լրագրողները, Պուտինը մշտապես ուշանում է նախապես նշանակված հանդիպումներից և միջոցառումներից։ Կարծես թե Պուտինը թքած ունի բոլորի վրա։ 2012 թվականին նա 3 ժամ սպասեցրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, իսկ 2003 թվականին նա ուշացած է ներկայացել թագուհի Ելիզավետա II-ի հետ հանդիպմանը։ Նույնը նա արել է Ուկրաինայի նախագահի հետ։ Մինչ Ուկրաինայի նախագահը սպասում էր Պուտինին, վերջինս ժամանակ էր անցկացնում պատահական հեծանվորդի հետ փողոցում զրուցելով։ Պուտինն անպարտաճանաչ է եղել նաև անձնական կյանքում։ Ինչպես նշում է նրա նախկին կինը, Պուտինը մշտապես ուշանում էր ժամադրություններից, ինչի պատճառով էլ նրանք շատ հաճախ վիճում էին։

Որոշ մարդիկ հավատում են, որ Պուտինը սա անում է միտումնավոր՝ հոգեբանական մանիպուլիացիայի համար։ Քաղաքական մեկնաբան Դմիտրի Աբրամովը բացատրում է Պուտինի այսպիսի պահվածքը նրանով, որ վերջինս ցանկանում է «ցուցադրել, թե ինքը քաղաքական աշխարհի «ցարն» է»։ Կարճ ասած՝ Պուտինը ցանկանում է ցույց տալ, որ նա է ամեն ինչի տերը։

Պուտինը կարող է աշխարհի ամենահարուստ մարդը լինել

Քանի որ Պուտինը Ռուսաստանի ամենահզոր և ազդեցիկ մարդն է, բնականաբար, նա միջինից ավելի լավ կյանքով է ապրում։ Որոշ աղբյուրներ փաստում են, որ նրա անձնական ունեցվածքը հասնում է $200 միլիարդի։ Այդ թիվը ավելի լավ պատկերացնելու համար պետք է նշել, որ Բիլ Գեյթսի ունեցվածքը $80 միլիարդ է։ Սակայն այդ ամենը ապացուցելը այդքան էլ հեշտ չէ։ 2013 թվականին Պուտինը հայտարարել է, որ իր ունեցվածքը ընդամենը 3.6 միլիոն ռուբլի է կամ $101.000։ Մինչ մի շարք մարդիկ հավատում են, որ Պուտինն ազնիվ և համեստ կյանքով է ապրում, 2007 թվականի նրա ունեցվածքը գնահատվել է $40 միլիարդ, իսկ 2012-ին այդ թիվը աճել է մինչև $70 միլիարդ։ 2007 թվականին քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Բելկովսկին հայտարարել է, որ Պուտինին է պատկանում «Սուգետնեֆտգազ» ընկերության 37%-ը, ինչպես նաև «Գազպրոմ» ընկերության 4.5%-ը։ Սակայն մինչ օրս չկան բավարար փաստեր՝ Պուտինին այդ ամենի հետ կապելու համար։


Պուտինի դղյակը
Բացի հսկայական ֆինանսական ունեցվածքից՝ Պուտինն ունի նաև այլ ունեցվածք՝ $1 միլիարդ արժողությամբ պալատը Սև ծովի ափին։ Նախագծման փուլում այն սովորական ամառանոց էր, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է ժամանակակից պալատ։ Առաջին անգամ այն նկարահանվել է արբանյակով, որտեղ երևացել են հսկայական այգիներ, անհատական թատրոն և երեք հարթակ՝ ուղղաթիռների համար։ Ինչպես հաղորդում է Պուտինի նախկին հավատարիմներից մեկը՝ Սերգեյ Կոլեսնիկովը, Պուտինն այս ամենը բարդ սխեմայով է կատարել։ Առաջին հերթին նա համոզել է տեղի օլիգարխներին ներդրումներ կատարել՝ Ռուսաստանի հիվանդանոցները բարելավելու համար։ Կոլեսնիկովի ընկերությունն արել է այդ բարեփոխումները զեղչված գներով, իսկ մնացած գումարը Պուտինի խնդրանքով դրել են օֆշորային հաշվի վրա։ Ավելացած գումարի մի մասը ծախսվել է նավաշինության զարգացման վրա, իսկ ավելի մեծ բաժինը՝ Պուտինի դղյակի կառուցման։ Կրեմլը պաշտոնական հայտարարությամբ հերքել է այն, որ այդ պալատը Պուտինին է պատկանում, սակայն հենց Պուտինի աշխատակազմի ղեկավարն է ստորագրել դրա՝ պետական հողի վրա շինարարությունը հաստատող փաստաթղթի տակ։


Պուտինի մշուշոտ ամուսնությունը և ամուսնալուծությունը


2013 թվականին Պուտինը հայտարարել է, որ բաժանվում է Լյուդմիլայից՝ վերջ դնելով իրենց 30 տարվա ամուսնությանը։ Դա անակնկալ էր, քանի որ շատ քչերը գիտեին, որ Պուտինն ամուսնացած է։ Պուտինի ամուսնության փաստը հայտնի է եղել միայն ռուսական էլիտային և արևմտյան մեդիային, սակայն վերջիններս բավարար փաստեր չեն ունեցել դա ապացուցելու համար։ Պուտինը և կինը երկու երեխա ունեն։

Պուտինը խմել է Ուկրաինայի ազգային գանձը

Երբ ռուսական բանակն արդեն վերահսկում էր Ղրիմը, Պուտինը չտեսնված բան արեց. նա խմեց 240 տարի հնեցմամբ գինին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ։ Մինչ որոշ մարդիկ սա դիտարկում էին որպես ընկերական ժեստ Իտալիայի նկատմամբ, Ղրիմի գլխավոր դատախազը այդպես չէր մտածում։ 2014 թվականին նա դատական գործ սկսեց Պուտինի դեմ՝ մեղադրելով վերջինիս 60.000 եվրոյի վնաս հասցնելու մեջ։

Պուտինը՝ երաժիշտ

2010 թվականին Պուտինը զարմացրեց բոլորին իր երաժշտական ունակություններով։ Պետերբուրգում ընթացող բարեգործական միջոցառման ժամանակ նա մոտեցավ դաշնամուրին և սկսեց հմտորեն նվագել։ Հետո նա վերցրեց բարձրախոսը և երգեց հանրահայտ «Blueberry Hill» երգը։ Դեռ ոչ ոք չէր տեսել հզորագույն առաջնորդին այդպիսի կերպարում։ Իր երաժշտական ունակությունների մասին խոսելիս Պուտինը համեստություն էր ցուցաբերել՝ ասելով․ «Մարդկանց մեծամասնության պես ես ո՛չ երգել գիտեմ, ո՛չ էլ նվագել, բայց շատ եմ սիրում դա անել»։

Պուտինի արշավանքը ուտելիքի դեմ

2015 թվականին Պուտինը սկսեց պատմության ամենատարօրինակ քարոզարշավներից մեկը՝ բոյկոտ ընդդեմ եվրոպական ուտելիքի։ Ֆրանսիական պանիրը, լեհական խնձորը և մյուս բոլոր ներկրվող ապրանքները հավաքվեցին Պետերբուրգում և ոչնչացվեցին։ Պաշտոնապես դա ներկայացվեց որպես բոյկոտ առ այն երկրները, որոնք քննադատել էին Ռուսաստանին Ղրիմն օկուպացնելու համար։ Ուտելիքի ոչնչացման վերաբերյալ բազում բացասական արձագանքներից հետո Կրեմլը հայտարարեց, որ այդքան ուտելիք ոչնչացնելը գեղեցիկ չէր, սակայն այդ բոլորը ապօրինի կերպով ներկրված ապրանքներ էին և ցանկացած դեպքում պետք է առգրավվեին։

Պուտինը սիրում է ամերիկյան գրականություն

2011 թվականին ամբողջ աշխարհը սպասում էր, որպեսզի հասկանա՝ արդյոք Պուտինը երրորդ անգամ կընտրվի Ռուսաստանի նախագահ։ Բնականաբար, նա ընտրվեց։ Այդ ժամանակաշրջանում տված հարցազրույցներից մեկի ընթացքում Պուտինը հայտարարել է, որ իր սիրելի գրականությունը ամերիկյանն է։ Պուտինի սիրելի հեղինակներից միայն մեկն էր եվրոպացի․ դա Ժյուլ Վեռնն էր։ Մնացած երկուսը ամերիկացի Ջեք Լոնդոնը և Էռնեստ Հեմինգուեյն էին։ «Outdoor life»-ին տված իր հարցազրույցի ընթացքում Պուտինն ասել է, որ այդ գրողների գրքերում եղած կերպարների քաջությունը, խիզախությունը և արկածների քաղցը մեծապես ազդել են իր ներքին եսի կերտման և ձևավորման վրա։

Պուտին՝ կենդանիների սիրահար

Վերջին տարիների ընթացքում Պուտինը չոր, խիստ, դաժան և սառը մարդու կերպար է ստեղծել, սակայն դրան հակառակ՝ նա հայտնի է նաև կենդանիների հանդեպ անչափ մեծ սիրով։ Կան հազարավոր լուսանկարներ, որտեղ Պուտինը ժամանակ է անցկացնում տարբեր կենդանիների հետ։

 

 

Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կանցկացնի լրացուցիչ ընդունելություն Անկում՝ ռուբլու շուկայում«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Մահացել է «Արյունոտ սպորտ» և «Գաղտնի նյութեր» ֆիլմերի դերասանը Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ երկրի ԱԳՆ Արարատում կրակոցներ են հնչել․ ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կրկին վթար է․ երկար ժամանակ ջուր չի լինի«Փորձագետ. Երևանյան գագաթնաժողովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և ինքնիշխանության կորստի նախաբանն է»«Աշխարհագրական վերակողմնորոշում և «ճաշատեսակ եվրոպական սեղանին». նչպես են տարբեր երկրներում գնահատում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը. պատմության այս օրը (13 մայիս) Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ մանրամասներԱդրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կաՀակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնԻրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները Դեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. ՖիդանԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Փաշինյանի վախվորած արձագանքը Ռուսաստանի նախագահին Համբուրգում աhաբեկչության գործով ձերբակալվել է 17-ամյա սիրիացի Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումՄեր տնտեսական զարգացումը լճացման մեջ է առնվազն յոթ տարի․ Գերմանիայի կանցլեր Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասինՓաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Ադրբեջանական բանակում կորուստներ կան Spotify-ում Ռոզա Լինի Snap հիթը 2-րդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ ՆԳՆ-ն զգուշացնում է Վեճ և ծեծկռտուք՝ ԵրևանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Խնամքի նպաստի մասինՍլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը» ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025-ին գերազանցել է 95 միլիարդ դոլարը․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Ամենադիտված