Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի անունը միայն կեսգիշերին են ավելացրել քննարկման մասնակիցների ցանկում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Գերմանական Մյունխենում երեկ մեկնարկել է ամենամյա անվտանգության միջազգային ֆորումը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը, տասնյակ այլ երկրների ղեկավարներ։

Ի դեպ, գործող իշխանությունները և նրանց սպասարկուները վարչապետի այցը Մյունխեն ներկայացնում են որպես դարակազմիկ մի իրադարձություն, մինչդեռ երեկ մինչև կեսգիշերին Փաշինյանի որևէ մասնակցություն կարևորագույն քննարկումներին հաստատված չէր։

Միջոցառման օրակարգով՝ այսօր նախատեսված է պանելային քննարկում, «Շարժել լեռները. Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» թեմայով։ Ի սկզբանե նախատեսված էր, որ բանախոսներն են լինելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հեկգա Մարիա Շմիդտը, Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փաշինյանի անունը միայն կեսգիշերին մոտ է ավելացվել, այն էլ, մեր տեղեկություններով, ԵՄ պնդմամբ։

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չէր ցանկանում Ալիևի հետ քննարկման մասնակցել, բանավիճել, պատահաբար մեկ-երկու բառ էլ հօգուտ սեփական երկրի ասել, մինչև նրան պարզապես պարտադրել են մասնակցել։ Հայաստանի իշխանությունները նաև համառորեն հերքում են Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը, թեև ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ այդպիսի հանդիպում նախատեսված է։

Ի վերջո, Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ եթե նման հանդիպում ծրագրվի, իրենք անպայման կտեղեկացնեն։

Կհանդիպի՞, թե՞ ոչ Ադրբեջանի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս վաղ է նշել, փաստն այն է, որ նա հնարավորինս խուսափում է Իլհամ Ալիևի հետ հարաբերվելուց, իսկ Մյունխեն էլ մեծ հավանականությամբ մեկնել է ընդամենը մինչև ամսի 19-ը Հայաստանում չլինելու համար։ Փետրվարի 20-ից արդեն տեղակայվելու են Եվրամիության դիտորդները, որոնց տեղակայման վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնելու ոչ միայն Ադրբեջանի իշխանությունները, այլ նաև Ռուսաստանը։ 

Սոնա Գալստյան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ին
Ամենադիտված