Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոս Ջանիբեկյան. «Բաժանումից հետո ծանր ապրումներ եմ ունեցել»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 Tert.am Life-ը գրում է

Փետրվարի 22-ին և 29-ին Դրամատիկական թատրոնի բեմում կրկին կլինի «Կենտ զույգը» ներկայացումը: Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանն այն կխաղան որոշակի տարաձայնություններից հետո: Tert.am Life-ի հետ անկեղծ զրույցում Սոսը խոսել է տարաձայնության պատճառների, իր հույզերի, Արմանի հետ ներկայիս հարաբերությունների, ինչպես նաև՝ բաժանումից հետո իր էմոցիաների մասին, որոնք արտահայտված են «Կենտ զույգում»:

 -Սոս, տևական դադարից հետո կրկին խաղալու եք «Կենտ զույգը ներկայացումը: Գիտեմ, որ այս դադարը հարթ չի անցել. քո և Արման Նշանյանի միջև որոշակի տարաձայնություններ են եղել՝ կապված նրա՝ ներկայացումն ԱՄՆ-ում դերասանական նոր կազմով բեմադրելու հետ: Ինչպե՞ս հարթեցիք խնդիրները:

 -Փոքրիկ տարաձայնություններ եղան, քանի որ 4 տարի առաջ, երբ սկսում էինք ներկայացման աշխատանքները, իմ ակնկալիքն էր՝ այն խաղալ ԱՄՆ-ում, ներկայանալ Ամերիկայի հանդիսատեսին, Արմանի ակնկալիքն էր՝ խաղալ էստեղ, քանի որ նոր էր եկել Հայաստան: Յուրաքանչյուրս ուզում էինք շփվել մեզ համար նոր հանդիսատեսի հետ: Փաստորեն, իր ակնկալիքներն արդարացան, իմը՝ ոչ, առաջացան շահերի բախում: Ես ավելի հուզական մակարդակով ընկալեցի հարցը, սակայն, ի վերջո, հասուն մարդու պես հասկացա, որ նա մեղավոր չէ, պարզապես ԱՄՆ գնալու թղթաբանությունը չստացվեց: Հասկացա, որ աշխատանքում հույզերը պետք է բացակայեն: Արմանը իր ուժերի ներածին չափով ամեն բան արել էր, որ ներկայանայինք ԱՄՆ-ում, բայց չէր ստացվել:

 Երբ Արմանը վերադարձավ Հայաստան, մեր պրոդյուսեր Արման Միտոյանն ասաց, որ բոլորը՝ ինքը, Արման Նշանյանը, Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Սուքիասյանը և երկու քույրիկները՝ Լյուսին և Մարիամը, ցանկություն ունեն վերականգնելու ներկայացումը: Քանի որ շատ եմ այս ներկայացումն ու դերասանական կազմին, դա ընդունեցի որպես գործնական առաջարկ, պրոդյուսերական անձնակազմի հետ եկա փոխշահավետ համաձայնության ու վերականգնեցինք «Կենտ զույգը»:

 -Դու և Արմանը նաև ընկերներ էիք, հարաբերությունները տուժե՞լ են:

 -Իհարկե, ոչ: Մեր ընկերության մեջ ոչինչ չի փոխվել: Մենք միշտ ընկերություն ենք արել, հիմա նաև աշխատում ենք իրար հետ: Հիմա մի քանի լավ ընկերներով կրկին անում ենք ներկայացվում: Ինձ համար առաջին հերթին ընկերությունը դարձավ շարժառիթ, որ կրկին աշխատենք միասին:

 Աշխարհում իմ ամենասիրելի բաներից մեկն աշխատանքս է, այնպես որ ինձ համար մեծ ուժ է, երբ ինչ-որ մեկի հետ կապված եմ աշխատանքով: Կարծում եմ՝ գործընկերությունն ավելի ուժեղ երևույթ է, քան միայն ընկերությունը:

 -Փորձերն արդեն վերսկսել եք, կերպարիդ մեջ վերանայումներ արե՞լ ես:

 -Փոփոխություններ չկան, սակայն 4 տարի առաջ, երբ ես առաջին անգամ էի խաղում այս դերը, այն շատ ավելի մոտ էր ինձ՝ թափթփված, վայելքներով տարված, քան հիմա, երբ ես հակառակ կերպարն եմ՝ ավելի կազմակերպված: Կարծում եմ՝ հիմա այլ եմ խաղում: Բացի այդ, կարծում եմ, այս 4 տարվա ընթացքում մի քիչ հասունացել եմ որպես դերասան: Ամեն դեպքում հիմքում նախկինում խաղացածս է, որ ստացել ենք բեմադրիչ Արման Նշանյանի հետ: Շատ ավելի հեշտ է նորը ստեղծել, քանի հինը փոխել: Ես չեմ ուզում փոխել կերպարս: Կարծում եմ՝ որպես երկրորդական դեր՝ կարողացել եմ կերտել կերպարը: Դրամատուրգիայում մի օրենք կա՝ թագավոր չեն խաղում, թագավորին են խաղում, այսինքն՝ մյուսներն են խաղում, որ նա թագավոր է: Կարծում եմ՝ ես կարողացել եմ խաղալ «թագավորին»՝ լինելով երկրորդական կերպար՝ չխանգարել իրեն:

 -Կերպարդ ամուսնալուծությունից հետո միայնակ ապրող, թափթփված, իրական, խորը զգացմունքները բոլորից թաքցնող տղա է: Ինքդ ունեցել ես բաժանումներ: Որքանո՞վ է կերպարդ ներկայացնում քո իրական ցավերը:

 -Այս կերպարն իմ թատերական կենսագրության մեջ դեռևս ամենասիրելին է: Շատ խորը կերպար է, որը մնացել է մենակ, հուսալքված: Նրա ցինիզմն իրականում ինքնապաշտպանական ռեակցիա է: Ցինիզմը, իրոնիան, կատակները մեր պաշտպանիչ շերտերն են: Մենք ավելի ցինիկ ենք, որպեսզի չլինենք ավելի խոցելի, ոչ ոք չկարողանա մեր առաջ հայելի պահել, որ տեսնենք մեր իրական դեմքը: Ամենացինիկ մարդիկ իրականում ամենախորքային ցավերն  ունեն, որոնք թաքցնում են:

 Ես փորձում եմ իմ խաղացած ամեն դրության մեջ դնել ցավեր իմ իրական կյանքից, որպեսզի ոչ թե խաղամ, այլ ապրեմ: Զգացմունքային առումով ես շատ հագեցած կյանք եմ ունեցել, բաժանումից հետո ծանր ապրումներ եմ ունեցել: Փորձում եմ վերականգնել էմոցիոնալ  հիշողություններս և այդ ցավերը, որպեսզի տեքստերը լուրջ կապ ունենան իմ իրական կյանքի հետ: Դրան հասել ենք Արմանի հետ համատեղ՝ մենք խոսում ենք իրար հետ՝ որպես Սոս և Արման, չենք խաղում  կերպարներ:

 -Ժամանակին վախեր ունեիր թատրոնի բեմից: Հիմա, երբ բեմում խաղալու փորձդ ավելի մեծ է, վախերդ հաղթահարե՞լ ես:

 -Ներկայացումը կրկին խաղալու որոշումը կայացնելուց մինչև այս պահը միայն այդ վախի համար փոշմանում եմ:)

 -Վերջերս հնարավորություն ունեցար իրագործելու նաև վաղեմի ցանկությունդ՝ Վահիկ Փիրհամզեի բեմադրած «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման շրջանակներում խաղացիր Ամերիկայի հանդիսատեսիդ համար: Մի առիթով ասել ես, որ այնտեղ լսարանն ավելի թեթև է: Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի հանդիսատեսին ներկայանալիս ավելի լարված ես:

 -Իրականում, հա... էստեղ հաճախ գալիս են տեսնելու՝ որտեղ թերացար, ինչքանով է վատ ստացվել ներկայցումը, ինչպես կարելի է քննադատել: Ես նորմալ եմ վերաբերում քննադատությանը, բայց երբ դա ծայրահեղ է, լարվում ես: ԱՄՆ-ում մարդիկ գալիս ես տեսնելու, թե ինչ լավ բան ես դու արել, ռելաքս լինելու, իրենց պահում են դրական տրամադրության մեջ:

 Ինձ համար երկու ծայրահեղությունն էլ անընդունելի են: Ես կողմ եմ առողջ քննադատության, բայց այդ ոսկե միջինը շատ դժվար է գտնել:

 -Հնարավո՞ր է այդ ներկայացումը խաղաք նաև Հայաստանում:

  -Չգիտեմ, բայց եթե նման բան արվի, պետք է սցենարն ադապտացվի հայկական իրականությանը, քանի որ ներկայացման մեջ կան բաներ, որ ինձ համար էլ են խորթ: Ի սկզբանե վստահեցի Վահիկին, քանի որ նա այդ գործում շատ փորձառու է: Երկար տարիներ է՝ ներկայանում է ամերիկահայ հանդիսատեսին, և ես ամբողջությամբ հավատում ու վստահում եմ նրան, սակայն կան հումորներ, որոնք ես չեմ հասկանում: Խնդիրն այն չէ, որ ես չունեմ հումորի զգացում կամ իրենք են ամեն ինչի վրա ծիծաղում, պարզապես մենթալիտետից և մտածելակերպից ելնելով մեր հումորի զգացումներն են տարբեր:

 

Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզում
Ամենադիտված