Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարը կոչ է արել վերացնել ԼՂ-ի հայերի շրջափակումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման արդյունքում հայ բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամի առնչությամբ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը, փոխանցում է «Արցախպրես»-ը: 

«Մենք կտրականապես դատապարտում ենք Ադրբեջանի կազմակերպությունների և իշխանությունների կողմից կեղծ պատրվակով մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անընդունելի շրջափակումը, ինչը վտանգում է 120․000 հայերի կյանքը, որոնք մնում են իրենց պապենական օջախներում: Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել հայ բնակչության այս յուրօրինակ պաշարմանը, որի նպատակն է բնակչության ոչնչացումը կամ տեղահանումը։ Անտարբերությունը կամ նման գործելաոճին ուշ արձագանքը մաթեմատիկական ճշգրտությամբ հանգեցնում են նմանատիպ պրակտիկայի կրկնությանն ու տարածմանը, որոնք հակասում են միջազգային իրավունքին և մարդասիրական արժեքներին: Որպես Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով՝ մենք մեր աներկբա աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և պահանջում ենք միջազգային հանրության անհապաղ միջամտությունը՝ բազմաչարչար ժողովրդի պաշարումը վերացնելու համար։

Լեռնային Ղարաբաղում մենք կանգնած ենք մեծ հումանիտար ճգնաժամի առաջ, որից տուժում է ավելի քան 120․000 հայ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, 20․000 տարեցներ և 9․000 հաշմանդամներ։ Բնական գազի մատակարարման դադարեցումից հետո շրջափակման մեջ գտնվողների կյանքը լուրջ վտանգի տակ է, քանի որ նրանք զրկված են սննդից, վառելիքից, դեղորայքից, ինչպես նաև ջեռուցումից: Այս զարգացող հանցագործության հանդեպ քաղաքակիրթ մարդն իրավունք չունի լռելու։ Մենք բոլորս պետք է մեր ձայնը բարձրացնենք՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այս շրջափակումը վերացնելու նպատակով»։

Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունը
Ամենադիտված