Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագիտական կորպուսը ընդդեմ արտգործնախարարի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտգործնախարարությունում առայժմ բավականին խուլ խռովություն է հասունանում, որը սակայն կարող է նաև պայթել։ Բանն այն է, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները տարբեր երկրներում, ինչպես և արտգործնախարարության աշխատակազմը, լուրջ խնդիրների են բախվում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հարաբերութուններում։ Մենք բազմիցս նշել ենք, որ Միրզոյանը չի վստահում նախկինից մնացած պրոֆեսիոնալ դիվանագետներին, սակայն նաև չունի համապատասխան կադրեր՝ դեսպաններին փոխելու և իր մտերիմներին նշանակելու համար։

Հատկապես խնդիրները սրվել են սեպտեմբերյան ագրեսիայից հետո, ավելի ծավալվել Արցախի շրջափակումից հետո։ Արտգործնախարարությունը տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին հստակ դիրեկտիդներ է ուղարկել՝ համապատասխան աշխատանք տանելու տարբեր երկրներից Ադրբեջանի գործողությունները դատապարտելու հայտարաություններ բերելու վերաբերյալ՝ յուրաքանչյուրին իր հնարավորությունների չափով, իսկ հանձնարարականներից դուրս արդեն կատարված աշխատանքը դրական էր գնահատվելու նշված դեսպանների համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ միայն հատուկենտ դիվանագետներ են կատարել կամ գերակատարել արտգործնախարարության մշակված պլանը։ Մեծ մասը բացարձակապես մատը մատին չի խփել և խնդիրն ամենևին էլ ոչ թե անկարողությունն է, այլ պարզապես չեն ցանկացել կատարել Միրզոյանի հրահանգը։

Ի դեպ, երբ արտգործնախարարը դժգոհել է մի շարք դեսպանների նման վարքից, նրան անմիջապես ցույց են տվել իր քաղաքական թիմի կողմից իրականացված նշանակումները, փաստել, որ դիվանագիտական համապատասխան կրթություն չունեցող, բայց Փաշինյանի քմահաճույքով դեսպան նշանակված անձանց մեծ մասն ընդհանրապես որևէ քայլ չի կատարել այդ ուղղությամբ։

Դա վերաբերում է թե՛ Բալթյան երկրներում դեսպան Հովհաննես Իգիթյանին, թե՛ Ուկրաինայում դեսպան Վլադիմիր Կրապետյանին և մյուսներին։ Ուստի և, ինչպես նշում է մեր աղբյուրը, արտգործնախարարությունում առայժմ հների և նորերի իսկական կռիվ է սկսել, որը կարող է լրջորեն խաթարել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչական աշխատանքը։

Սարգիս Գուլքանյան

Մեկնարկել է ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքըՀՀ-ում 17 լեհ երկրպագուներ են ձերբակալվել և խուլիգանական վարքագիծ դրսևորել Թբիլիսիում բացվել է վրաց-իսրայելական բիզնես ֆորումը Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ Սպերցյանը` ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ Ես կանցնեմ բռնցքամարտի և կզարմացնեմ շատերին․ Իլիա Թոփուրիան Ինչու է Գերմանիան ցանկանում բաժանվել Չինաստանից․ WSJ Վթարի արդյունքում երեխա է մահացել․ ՌԴՉարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպք են բացահայտելԹուրքիայում՝ անսպասելի, վաղաժամկետ ընտրություններ են սպասվում․ փորձագետ «Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Նախորդ շաբաթ տուժել է 107, զոհվել՝ 11 մարդ. մանրամասներ Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ոսկու գինն աճել է Գազ չի լինիԵՄ երկու պետություն կարող է դեմ լինել սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունըՀայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցելԵրևան քաղաքում արձանագրվել է 557 մահ, ծնվել է 1 716 երեխա՝ 901 տղա, 815 աղջիկ ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումներն Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներԼույս չի լինի Երևանում և 7 մարզերումԾանոթ ու միաժամանակ անհայտ …ֆեյդժուադա ապուր«Փորձագետը խոսել է Հայաստանի ընտրություններում ռումինական սցենարի վտանգի մասին»Ողբերգական դեպք․ մեքենայից դուրս են բերել 24-ամյա ՊՆ ծառայողի մարմինը«Նոր ձևով է մաքրում. Բաքուն վերաձևավորում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, այդ թվում՝ ոչնչացնելով հայկական հուշարձաններն ու ճարտարապետությունը» Հայ-իրանական սահմանին բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին. պատմության այս օրը (15 դեկտեմբեր)Վաշինգտոնյան հուշագրի ստվերում. ով է իրականում տուժում խաղաղության «բեմադրությունից» Հայ Եկեղեցու և իշխանության միջև խորացող հակամարտությունը. ուր են տանում Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը Մահացել է Լևոն Օգանեզովը 24-ժամյա խոշոր ջրանջատումներ կլինենԿտրուկ անկում տարադրամի շուկայում Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը և չի սահմանափակվի Ուկրաինայով. Գերմանիայի կանցլեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում․ ՊեսկովՌոնալդուն աչքի է ընկնում ավելի շատ խփած գոլերով և հեթ-տրիկներով․ Մեսսին առաջատար է խաղային դրվագներից խփած գոլերով և գոլային փոխանցումներով․ նրանց վերջին 500 խաղերի ամփոփումը«Պիկասոն՝ 100 եվրոյով». Հնարավորություն ունենալ գլուխգործոց ծիծաղելի գումարով Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուՌուսաստանն ու Իսրայելը քննարկում են Երուսաղեմի Հին քաղաքի Ալեքսանդրյան մենաստանի պաշտոնական փոխանցումը ՌԴ-ին Ավստրալիայի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Ազիզյան Թաիլանդը Կամբոջայի հետ մարտական բախումների պատճառով պարետային ժամ է հայտարարել Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. Փաշինյան
Ամենադիտված