Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր անհանգիստ վիճակ Հարավային Կովկասում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Inosmi.ru–ն գրում է, որ ֆրանսիացի փորձագետ Ռենո Ժիրարը Figaro հրատարակությունում նշել է Ղարաբաղի հայ բնակիչներին Մոսկվայի ցուցադրած օգնության թուլացումը։ Ռուսաստանը, զբաղված լինելով Ուկրաինայի հակամարտությամբ, չի կարող նախկինի պես էներգիա ներդնել Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ առաքելության մեջ, գրել է նա, և դա ամրապնդում է Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքերը։ Հեղինակը մեծահոգության և տարածաշրջանում «քաղաքակրթությունների պատերազմ» չսկսելու կոչ է արել։
Թուրքիայի և Ադրբեջանի ճիրաններից խեղդված Հայաստանը վտանգ է զգում հենց իր գոյության համար։ Նրա պատմական պաշտպանը՝ Ռուսաստանը, այժմ չափազանց թույլ է նրան օգնելու համար:


Ուկրաինական իրադարձությունները մեկնաբանելով լրատվամիջոցները շատ ավելի համեստ են վերաբերվում մեկ այլ հակամարտության, որը նույնպես ծագել է Խորհրդային Միության փլուզումից հետո, դա Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունն է: Այն շարունակվում է գրեթե երեսունհինգ տարի և կտրուկ սրվել էր 2020 թվականի սեպտեմբերին։ Հենց հայ-ադրբեջանական հակամարտությունն է խանգարում Հարավային Կովկասի հոյակապ տարածաշրջանին, որը գտնվում է Սև և Կասպից ծովերի միջև, հասնել կայունության և բարգավաճման:


Ուժերի հարաբերակցությունն այսօր այնքան անբարենպաստ է Հայաստանի համար, որ խոսքը նրա գոյատևման մասին է։ 30,000 քառակուսի կիլոմետրից քիչ տարածք ունեցող այս փոքրիկ դեպի ծով ելք չունեցող լեռնային երկրում երեք միլիոն հայեր, որոնցից շատերը 1915 թվականի օսմանյան ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, շրջապատված են ավելի քան 100 միլիոն թյուրքալեզու տեղաբնակներով (Թուրքիայում՝ 80 միլիոն թուրք, Ադրբեջանում՝ 10 միլիոն, Իրանում՝ 15 միլիոն): Պատմականորեն այդ մուսուլմանները՝ լինեն սուննիներ, թե շիաներ, մեղմ ասած համակրանք չեն ցուցաբերել պատմության մեջ առաջին քրիստոնյա պետություն ունեցող հայ ժողովրդի նկատմամբ։
Ավանդաբար այդ տարածաշրջանի հայերին պաշտպանում էին ռուսները, որոնք նույնպես քրիստոնյա են: Բայց այսօր ռուսների  գլուխն այլ բանով է զբաղված, բացի այդ նա թուլացել է։ Նա պայքարում է 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում սանձազերծված հակամարտությունում պարտությունից խուսափելու համար։

«Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը, որոնք Թուրքիան մատակարարել է ուկրաինական բանակին, կարևոր դեր են խաղացել Կիևը գրավել ցանկացող ռուսական զրահատեխնիկայի հարձակումը հետ մղելու գործում։ Այդ նույն անօդաչու սարքերն այն զենքն են, որը հաղթանակ բերեց Ադրբեջանին 2020 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում տեղակայված հայկական զորքերի դեմ սանձազերծած պատերազմում։ Այդ պատերազմը Ադրբեջանին թույլ տվեց վերադարձնել Լեռնային Ղարաբաղի կեսը, որը պաշտոնապես Ադրբեջանի տարածքն է։


Անկարա-Բաքու առանցքը երբեք այսքան ուժեղ չի եղել Կովկասում, իսկ Հայաստանն իր պատմության ընթացքում այսքան թույլ չի եղել, որքան հիմա։ Ամերիկացիները խնայում են Թուրքիային, որը պաշտոնապես չեզոք դիրք է գրավել ուկրաինական հակամարտությունում։ Թուրքիային պետք է տրվի իր արժանիքը, նա ռուս-ուկրաինական բանակցություններ է կազմակերպել 2022 թվականի մարտին, նա միջնորդ է ուկրաինական հացահատիկի արտահանման մեջ։ Ճիշտ է, երեսուն տարի թուրքերը հրաժարվում են բացել Հայաստանի հետ սահմանը, բայց 2023 թվականի հունվարի 7-ին նրանք հայտարարեցին, որ այլևս չեն առարկի Ստամբուլ-Երևան բեռնափոխադրումների դեմ։ Արդյո՞ք այդ որոշումը պետք է մեկնաբանվի որպես նախագահ Էրդողանի PR հնարք, թե՞ որպես բարի կամքի անկեղծ ժեստ: Դեռ վաղ է ասել, բայց կասկածներն ավելորդ չեն։
Ադրբեջանը երբեք այսքան հզոր չի եղել 1991 թվականին ԽՍՀՄ ավերակների վրա անկախություն ձեռք բերելուց հետո։ Նա  վրեժխնդիր է եղել 1992-1994 թվականների Հայաստանի հաղթանակած պատերազմի համար։ Նրա թիկունքում Եվրամիությունն ու Իսրայելն են։ (Այստեղ հեղինակն ակնհայտորեն բռնում է չարդարացված ընդհանրացումների ճանապարհը):


Եվրոպացիները ադրբեջանական գազում ռուսական գազի փոխարինող են գտել: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այցելել է Բաքու, որտեղ Ադրբեջանը անվանել է «վստահելի երկիր»։ Իսրայելցիները, որոնք Թուրքիայի պես զենք են վաճառել Ադրբեջանին, նրա տարածքում ունեն իրենց երդվյալ թշնամու՝ Իրանի դիտորդական բազաներ։


ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ, Ադրբեջանի նախագահ Ալիևը, բացի այլ օգտակար հմտություններից, Ռուսաստանից սովորել է ռուսների հետ խոսելու կարողությունը։ «Եթե դուք չեք ցանկանում, որ ես էլ ավելի բարեկամանամ Թուրքիայի հետ, դադարեցրեք աջակցել Երևանին»,– ասել է նա:


2020 թվականի նոյեմբերի սկզբին ռազմական պարտության շեմին, Ղարաբաղի ամենաբարձր կետը՝ Շուշի քաղաքը կորցնելուց հետո, հայերը օգնության խնդրանքով դիմեցին Ռուսաստանին։ Նոյեմբերի 9-ին հաջողվեց խաղաղության պայմանագիր կնքել պատերազմող կողմերի միջև, և հայերը վերադարձրին 1992-1994 թվականներին գրաված տարածքները, որպեսզի ստանան միջանցք, որը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, և որը կապում է նրանց Ղարաբաղի վարչական կենտրոն Ստեփանակերտի հայ եղբայրների հետ։ Այդ միջանցքը, որը հայտնի է Լաչին անունով, երեսուն օր շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Ռուսաստանը չափազանց թույլ է այն բացելու համար: Բացի շրջափակումից, ադրբեջանցիները 2022 թվականի սեպտեմբերին ուժեղացրել են ճնշումը Հայաստանի սահմանների վրա։ Այդ հարձակման հետևանքով զոհվել է մոոտ 200 հայ։ 


Ռազմական գերակշռություն ունեցող Ալիևն ու Էրդողանը սխալներ են կատարում շարունակելով «սալյամին բարակ շերտ կտրատելու» իրենց ռազմավարությունը՝ աստիճանաբար ջնջելով Հայաստանը Կովկասի քարտեզներից։ Ավելի լավ է նրանք հետևեն հաղթական խաչակիր Սալադինի պատմական օրինակին և իրենց հաղթանակից հետո մեծահոգություն ցուցաբերեն։ Ադրբեջանի կողմից ամենաիմաստուն քայլը կլինի թաղել «քաղաքակրթությունների պատերազմի» ցանկացած գաղափար և հայերին առաջարկել խաղաղություն և ազատագրում մեկուսացումից։

Աշխարհաքաղաքականության մեջ պետք է գնալ զիջումների, երբ ուժեղ ես։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պայթյուն Մեքսիկայում՝ ոստիկանության բաժանմունքի մոտ․ զոհվել է առնվազն 3 մարդ, 6-ը վիրավորվել ենՎրաստանում ձերբակալել են Գերմանիայի քաղաքացու՝ առանձնապես մեծ չափի թմրանյութովՌոնալդուն զանգահարել է Թրամփին Իրանում մարաթոնի կազմակերպիչները ձերբակալվել են, քանի որ մասնակից կանայք հիջաբ չեն կրելՌուսաստանն ԱՄՆ-ի համար ուղղակի սպшռնալիքների ցանկից հանելը դրական քայլ է․ ՊեսկովՄակրոնը սպшռնացել է Չինաստանին մաքսատուրքերով` ԱՄՆ օրինակով «Տարվա երգ 2025»-ի ետնաբեմում․ մրցանակակիրներ, հույզեր, տոնական տրամադրությունՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնՍառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել Աշխատանքային տարին կսկսվի՞ հունվարի 3-ից Ամերիկացիները շարունակում են վարժեցնել խելшգարված Եվրամիությանը. Մեդվեդևը՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ Թրամփի որդին կանխատեսել է, թե որքան կտևի հակամարտությունը Ուկրաինայում Տավուշում համադասարանցիների կողմից երեխային բռնnւթյան ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշման տրամաբանությունը․ Ուշակով Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ «Բարսելոնան» հաղթել է «Բետիսին», Տորեսը՝ հեթ-տրիկի հեղինակ Ի՞նչ չի կարելի նվիրել 2026-ի Նոր տարվան. Էթիկետի մասնագետը թվարկում է անհաջող նվերները Ինձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրել Մոհամեդ Սալահը հայտարարություն է արել Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Գնացի Հայաստան, բայց չկարողացա հասկանալ նրանԱրդյո՞ք Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-իցԿոդեքս. Փաշինյանը այլևս չի փորձի ցույց տալ, որ ինքը թլպատված չէՀայաստանը ձգտում է մուտք գործել աֆրիկյան ադամանդի շուկաներՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Հայաստանի տարածքում տեղի է ունեցել ավերիչ Սպիտակի երկրաշարժը, զոհվել է ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվել են, իսկ անօթևան են մնացել ավելի քան կես միլիոն մարդ. պատմության այս օրը ( 07 դեկտեմբեր)Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ըՀրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիրԲաքվի սուպերմարկետում «Ձմեռ պապեր» են կռվել (տեսանյութ)
Ամենադիտված