Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն լրջորեն մտահոգված է, որ Լաչինի միջանցքը փակ է արդեն ավելի քան 30 օր, ինչը Լեռնային Ղարաբաղում պարենի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների սուր պակաս է ստեղծում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը՝ պատասխանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին։

«Այս փաստերն անվիճելի են։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Ռուսաստանին անհապաղ վերականգնել անարգել տարանցումը՝ նախկինում ստանձնած պարտավորությունների համաձայն, որոնք հստակորեն ներառում են երաշխիքներ, ինչպես Դուք մեջբերեցիք, «Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգության համար»։ Լաչինի ճանապարհով մասնավոր եւ առեւտրային տրանսպորտային միջոցների երթեւեկության շարունակական խախտումը կարող է լուրջ հումանիտար հետեւանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին չափազանց կարեւոր օգնության համար եւ կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այդ շրջանում  բնակչության իրավունքների, անվտանգության եւ բարեկեցության պահպանումը։ ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են ապահովել իրենց տարածքում մարդկանց անվտանգությունը՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։

Ես նաեւ անհամբեր սպասում եմ Կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ բովանդակալից քննարկմանը։ ԵԱՀԿ-ն եւ նրա տարբեր ինստիտուտները լավ դիրքում են գտնվում՝ աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման, մեր արժեքների, սկզբունքների եւ պարտավորությունների վրա: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, եւ մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել։

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին վերսկսել բովանդակային բանակցությունները՝ իրենց վեճերը լուծելու համար։ Համապարփակ խաղաղության համաձայնագիրը ամուր խաղաղության միակ ճշմարիտ ճանապարհն է՝ հիմնված հարաբերությունների կարգավորման եւ փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաեւ կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին հետաքննել ենթադրյալ վայրագությունները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։   

ԱՄՆ-ն հույս ունի համագործակցել Հյուսիսային Մակեդոնիայի եւ ԵԱՀԿ-ի հետ՝ տարածաշրջանում բոլոր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ հիմունքներով այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսիք են ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն, այս հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորմանը հասնելու համար»,-նշել է դիվանագետը։

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. ԹրամփՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալՔառասնորդական պահքի մասին ԵՄ-ն հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան Ոսկին էժանացել էԹեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը Կփոխվի արդյոք 10 հազարանոց թղթադրամի դիզայնը. ԿԲ նախագահի մեկնաբանությունըԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Սոպիչ և Կալենիկի բնակավայրերը Տիրադավների շարքերը ճաքեր են տալիսՀՀ-ԵՄ համագործակցության ռազմավարական օրակարգով սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ ՌԴ-ն կապի մեջ է Կուբայի իշխանությունների հետ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել. Պեսկով Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանըԿատարում մնացած սպորտային մարմանամարզության տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան Իսրայելը փակել է Տիրոջ Գերեզմանի տաճարը. դադարեցվել են պատարագները Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Իրանը բանակցությում է ՖԻՖԱ-ի հետ ԱԱ մրցախաղերը ԱՄՆ-ի փոխարեն Մեքսիկայում անցկացնելու շուրջ ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել Իրաքը Սովորական գործընթաց է․ քաղավիացիան՝ Հայաստանի տարածքով թուրքական ուղղաթիռ անցնելու մասին Արագածոտնում ձնահոսքի հետեւանքով մահացած հայտնաբերված քաղաքացին ազգությամբ ռուս էր՝ 37 տարեկան Բժիշկները պայքարում են խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկի կյանքի համարՆոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Աչաջուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԾեծի ենթարկվшծ տղայի ընտանիքի մասին սարսափելի մանրամասներ են հայտնի դարձելՆավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ»«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «ՓաստՓորձագետ. Հայաստանը մնացել է առանց ռազմավարական դաշնակիցներիԼարված իրավիճակ՝ Արմավիրի մարզումԻնչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ»TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Սկսել է քարոզչություն անել Ադրբեջանի օգտին. Հայաստանում Ուկրաինայի դեսպանը խիստ վրդովեցրել է անգամ ռուսաֆոբ հաղորդավարինԱռողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Հայաստանի վարչապետի ծուռ հայելին, որը կտրականապես չի արտացոլում Ռուսաստանի դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործումՓաշինյանը Հայաստանը վերածում է միջուկային փորձարկումների գոտու«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ»Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունը անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն․ պատմության այս օրը (17 մարտ)Տեղեկացեք․ ջրանջատումներ կլինենՆեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»Մարտի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌուբլին էժանացել է
Ամենադիտված