Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշակ Հարությունյանին չի հաջողվում շահել հայ համայնքի և ՌԴ քաղաքական շրջանակների վստահությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հայ դեսպանների և հյուպատոսների գործունեությունն ու վերլուծելով դրա արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

Հարությունյանը Մոսկվա է գործուղվել 2022 թվականի հունվարի 5-ին: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր դեսպան ունի երկու կարևոր առաքելություն․ առաջինը՝ ճիշտ հաղորդակցման ուղիներ գտնել տեղի հայ համայնքի հետ, կազմակերպել արդյունավետ համագործակցություն հայկական կառույցների հետ և երկրորդը՝ կառուցել կոմունիկացիա տեղի քաղաքական իսթեբլիշմենթի հետ:  Ըստ էության, Վաղարշակ Հարությունյանի մոտ չի ստացվում ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Նշենք, որ ՀՀ իշխանությունները տևական ժամանակ ՌԴ-ից չէին կարողանում ստանալ ագրեման Վաղարշակ Հարությունյանի համար, իսկ նշանակումից հետո շարունակվում է ռուսական կողմից հակասական վերաբերմունքի դրսևորումը։ Սա նկատելի է անգամ պաշտոնական տեղեկատվության տողատակերում։

Դիցուք՝  նախորդ տարվա փետրվարի 18-ին Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին։ Ըստ մամուլի տեղեկությունների, հանդիպումը, մեղմ ասած, այդքան էլ ջերմ չի անցել: Նույն օրը երեկոյան դեսպանության պատերի ներսում դեսպանն անցկացնում էր պաշտոնական ընդունելություն ՀՀ Բանակի օրվա առթիվ, որին ներկա չի գտնվել նույն ինքը՝ Ռուդենկոն կամ ԱԳ որևէ այլ փոխնախարար։ Ընդ որում, ներկա չի եղել նաև ՌԴ ՊՆ ոչ մի փոխնախարար: Սա դիվկորպուսում առնվազն տարօրինակ են համարում, ավելին՝ ասում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն, որտեղ ռուսական կողմից ոչ մի ելույթ չի եղել։ Ինչպես նշված է դեսպանության կայքէջում, ելույթ է ունեցել դեսպանը և դեսպանության ռազմական կցորդը, երկուսն էլ՝ կարդալով։ Սա դիվանագիտական շրջանակներում համարում են լուրջ ակնարկ ռուսական կողմից: Սակայն, ոչ միայն ռուսական կողմից։  Ռուսաստանում լուրջ կշիռ ունեցող ծագումով հայ գործարարներ, գիտնականներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ նույնպես ներկա չեն գտնվել, այդ թվում՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Մեկ ձեռի մատների վրա կարելի է հաշվել, թե պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում քանի հայ գործարարի հետ է հանդիպել Հարությունյանը: Որևէ տեղ պաշտոնական հիշատակում չկա, որ, օրինակ, դեսպանը հանդիպել է Տաշիր Գրուպ ընկերությոն սեփականատեր Սամվել Կարապետյանի կամ Հայ Ձեռնարկատերերի ընկերակցության համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանի հետ: Մամուլում այս մասով բավական հետաքրքիր տեղեկություն էր հայտնվել, որը, ի դեպ, չի հերքվել: Ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը հանդիպում էր անցկացնում Վլադիվոստոկի հայ համայնքի հետ: Դեսպան  Հարությունյանը փորձել է տեղի գործարարներին շահագրգռել և ասել է, որ եթե մասնակցեն հանդիպմանը, ապա դեսպանատունը կմիջնորդի նրանց համար Ռուսաստանի իշխանությունների մոտ։ Եղել են գործարարներ, ովքեր ուղիղ դեսպանի երեսին ասել են, որ իրենք կարող են նրա համար միջնորդ դառնալ ու Ռուսաստանում հեղինակություն չունեցող մարդու միջնորդության կարիքը չունեն։ 

Իսկ այժմ այն մասին, թե ինչով էր զբաղված այս մեկ տարվա ընթացքում Հարությունյանը, հատկապես սեպտեմբերյան ագրեսիայից հետո և մինչ օրս, երբ արդեն մեկ ամիս է ինչ արցախահայությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ: Մասնավորապես՝ ադրբեջանական կողմի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին Հարությունյանը մասնակցում էր Ռուսական Բանակի Կենտրոնական Տան (ՌԲԿՏ) 95-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը, արտագնա հյուպատոսական ընդունելություն էր կազմակերպում Սամարայում։ Չի հնչել ոչ մի հայտարարություն, չի կազմակերպվել իրազեկող և ոչ մի հանդիպում, համայնքային կառույցների հետ համակարգված որևէ գործողություն նույնպես չի իրականացվել: Այս ամենի մասին վկայում են հենց դեսպանատան պաշտոնական էջի տարածած ռելիզները: 

ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպված եզակի հանդիպումներից էր նախորդ տարվա նոյեմբերին Սոչիում անցկացված հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են  Սոչիի քաղաքային ժողովի և Կրասնոդարի օրենսդիր ժողովի հայազգի պատգամավորները, գիտության, մշակույթի գործիչներն ու երիտասարդական կառույցների անդամները։ ՌԴ պաշտոնական շրջանակների հետ շփումները ևս մինիմումի են հասցված՝ դեսպանը հանդիպել է ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի, Յարոսլավլի մարզի կառավարության  ներկայացուցիչների, ՌԴ ՊՆ ղեկավարի հետ:

Շուրջ մեկ ամիս է ինչ Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախը և հումանիտար աղետի շեմին է կանգնեցրել շուրջ 120 հազար մարդու: Այս ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը և, մասնավորապես, դեսպանը որևէ կերպ չեն անդրադարձել խնդրին, որևէ ձևաչափով իրազեկող հանդիպումներ չեն կազմակերպվել, չեն տրվել գնահատականներ: Մինչդեռ պետք է ամեն կերպ և ամենօրյա ռեժիմով Արցախում ստեղծված իրավիճակի մասին հայտնել ռուսաստանյան պատասխանատու կառույցներին: Դա չի նշանակում, որ ՌԴ իշխանության վերևներում բանից տեղյակ չեն: Բնավ: Սակայն, դեսպանը հավուր պատշաճի պետք է կատարի իր վրա դրված պարտականությունները, մի բան, ինչին, ցավոք, մինչ օրս ականատես չենք լինում:

Ամփոփելով դեսպան Հարությունյանի մեկ տարվա աշխատանքը՝ պետք է փաստենք, որ վերջինիս մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ կոմունիկացիա կազմակերպել տեղի անչափ հզոր հայկական համայնքի և գործարար շրջանակների հետ և աշխատել վերջիններիս հետ՝ ի նպաստ Արցախի և Հայաստանի շահերի առաջ մղման: Հարությունյանը այնքան էլ վստահելի կերպար չէ նաև  ռուսական քաղաքական իսթեբլիշմենթի համար և այդ մասին են վկայում բազմաթիվ դրվագներ, որոնցից մի քանիսին արդեն իսկ անդրադարձանք մեր նյութում:

Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետո
Ամենադիտված