Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտ ապագայում Արցախում արտահերթ ընտրություններ չեմ տեսնում. Արցախի ԱԺ նախագահ․ News.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, որ մոտ ապագայում հանրապետությունում արտահերթ ընտրություններ չի տեսնում։

Հարցազրույցը՝ ստորև․

Պարոն Թովմասյան, խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրությունները չբացառելու եւ այդ դեպքում որպես նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ Ձեր հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց։  Արցախի համար այս ծանր իրավիճակում ինչո՞ւ որոշեցիք բարձրացնել արտահերթ ընտրությունների հարցը, արդյո՞ք ընտրությունները Արցախում կհանգուցալուծեն ճգնաժամը։

Պատերազմից հետո ինձ հետ հանդիպումների ժամանակ խորհրդարանական, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժերի, եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից միտք է հնչել, որ Արցախի Ազգային ժողովը լեգիտիմ չէ, ես էլ ասացի, որ ամեն մի պատերազմից հետո ընտրություններ են լինում, ինչը մենք տեսանք Հայաստանում, բայց Արցախում մենք այդ հնարավորությունը չունեինք։ Իմ այդ հայտարարությունն առավել շատ ուղղված էր բոլոր այն ուժերին, որոնք ուզում են Արցախում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Արցախի ԱԺ նախագահը հինգ խմբակցությունների հետ կառչած չէ այդ պաշտոններից, ասել եմ՝ չի բացառվում, բայց ես որպես ԱԺ նախագահ՝ մոտ ապագայում այդպիսի ընտրություններ չեմ տեսնում, բայց նաեւ չեմ բացառում։ Սա էր իմ հիմնական ասելիքը եւ հարց հնչեց, որ եթե լինի, ես կմասնակցե՞մ այդ ընտրություններին, ես էլ դրական պատասխանեցի։ Չբացառելը չի նշանակում, որ անպայման արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։ Այս պահին, երբ Արցախը շրջափակման մեջ է եւ բազմաթիվ սոցիալական հարցեր, խնդիրներ կան, համապետական ընտրություններ անցկացնելու համար պարարտ հող չկա։

Երբեք ո՛չ խորհրդարանի հայտարարությունների, ո՛չ այդ սահմանադրական փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանելու համար Արայիկ Հարությունյանը ինձ խնդրանքով չի դիմել։ Արայիկ Հարությունյանը չի խառնվում իմ աշխատանքների մեջ, ես էլ չեմ խառնվում գործադիրի աշխատանքների մեջ։ Այն գլխից ես հրաժարվել եմ մաս կազմել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, նախագահն էլ հարգանքով է վերաբերել իմ դիրքորոշմանը։

Իսկ ինչո՞ւ հիմա չբացառեցիք արտահերթ ընտրությունները, երբ Արցախը շրջափակման մեջ է։ 

Դուք գտնո՞ւմ եք, որ այդ մասին հայտարարելով ես խառնաշփոթ եմ առաջացրել Արցախում, երբ էլ որ ասեի՝ նույնն էր լինելու, գուցե մի քիչ ավելի լավ լիներ, կամ ավելի վատ, կամ ընդհանրապես բան չլիներ։ Ես մի օր սրա մասին պետք է հայտարարեի  չէ՞։

Դուք  նախագահ Արայիկ Հարությունյանի հետ նախապես քննարկում ունեցե՞լ եք, նախագահը տեղյա՞կ էր Ձեր հայտարարության մասին։

Արայիկ Հարությունյանը անակնկալի եկավ, մեր խմբակցության՝ ‹‹Ազատ հայրենիք»-ՔՄԴ››–ի ղեկավար Արթուր Հարությունյանը՝ նույնպես...

Պարոն Թովմասյան, արտահերթ ընտրությունները կհանգուցալուծի՞  Արցախում ստեղծված իրավիճակը։ 

Ոչ, իհարկե։

Այդ դեպքում ինչո՞ւ գնալ արտահերթ ընտրությունների։

Բայց ես ասե՞լ եմ՝ գնում ենք ընտրությունների։

Ոչ, բայց Դուք չեք բացառել ընտրությունները։

Ինձ բերել են մի իրավիճակի, մթնոլորտ էր ստեղծվել, պատերի տակ խոսակցությունների կան, որ պատգամավորները կառչած են իրենց պաշտոններից, չեն ուզում արտահերթ ընտրություններ, ես էլ ասել եմ՝ չեմ բացառում, եթե լինի՝ գնալու եմ, դե թող մնացածն էլ ասեն՝ գնալո՞ւ են, թե՝ ոչ, բայց կրկնում եմ՝ մոտ ապագայում ես դա չեմ տեսնում, բայց որ չեմ տեսնում դա՝ նշանակում է, թե չի լինելո՞ւ։ Իմ վերլուծությամբ, եթե հիմա ընտրություններ անենք, ապա մեզ համար ավելի վատ է լինելու։ Բայց որոշողը ես չեմ, եթե ընտրություններ լինեն՝ ես մասնակցելու եմ, եթե դրանից վատ են զգում որոշ մարդիկ, քաղաքական ուժեր, դա իրենց խնդիրն է, ես ունեմ իմ ճշտի ճանապարհը, դա Արցախն է, Արցախի ժողովուրդն է, Արցախը հայկական պահելն է, որի հնարավորությունը մենք ունենք, եւ թշնամու օրակարգը չսպասարկելն է, Արցախի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելն է։

Պարոն Թովմասյան, խոսեցիք թշնամու օրակարգը չսպասարկելու մասին։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես այդ մասին էր խոսել, երբ մամուլում շրջանառվում էր նրա հրաժարականի մասին լուրը…

Համամիտ եմ Ռուբեն Վարդանյանի հետ։

Կարծում եք, որ նրա այդ հայտարարությունը Ձեր դեմ չէ՞ր։

Չգիտեմ, իրենից հարցրեք։ Եթե ես վաղը հրաժարական տամ, ասեմ՝ թշնամու օրակարգն ե՞ք սպասարկում։ Իմ անձնական խնդիրն է՝ հրաժարական կտա՞մ, թե՝ ոչ։ Այս տարիների ընթացքում ես երբեք կշեռքի նժարի վրա չեմ չափել, թե այս կամ այն մարդը Արցախին ինչքան է սիրում, կամ ով է ավելի շատ սիրում ու նվիրված Արցախին, դա մեր գործողություններով պետք է երեւա։ Եթե հայրենասիրությունը դա է, որ Արցախում պետք է մարդիկ ապրեն, Արցախը հայկական պահվի, ապա ասեմ, որ ես երբեք Արցախից դուրս չեմ եկել։

Կարծիքները, թե Ձեր եւ Ռուբեն Վարդանյանի միջեւ տարաձայնություններ կան, իրականության հետ կապ ունե՞ն։

Եթե Ռուբեն Վարդանյանը Արթուր Թովմասյանի հետ տարաձայնություն ունի, թող ինքն արտահայտվի։ Խորհուրդներ տալը չեմ գտնում, որ ճիշտ է, բայց խորհուրդ եմ տալիս դա, իրենք էլ կարող են ինձ խորհուրդ տալ,  թե ինչ անեմ, բայց ինձ ոչ մի բան չեն ասում, կարծում եմ՝ չեն ասում, որովհետեւ ամեն ինչ լավ է, ինչո՞ւ եք կարծում, որ մենք իրար հետ վատ ենք։

Արցախում այսօր աշխատանքային մթնոլորտ է ստեղծված, բոլորն էլ զբաղված են իրենց գործերով, եթե կան մարդիկ, որոնք տխրում են այս փաստից, չեմ կարող նրանց ուրիշ բան ասել։ Մենք պետք է համերաշխ ու հանդուրժող լինենք, այս դեպքում մենք հաջողության կհասնենք։

Պարոն Թովմասյան, ամփոփելով մեր զրույցը խնդրում եմ ասել՝ օրակարգում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը կա՞։

Չկա, չկա այդպիսի բան, այս պահին այդպիսի հարց չկա, որովհետեւ եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնի, ապա Ազգային ժողովը կցրվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներ
Ամենադիտված