Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հարցազրույց. Մենք ականատեսը կլինենք Անկարա-Բաքու և Մոսկվա-Թեհրան տանդեմների մրցակցությանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ երևանաբնակ քաղաքական ստրատեգ և վերլուծաբան Կարեն Քոչարյանը EADaily-ին տված հարցազրույցում անդրադարձել է Անդրկովկասում աշխարհաքաղաքական մրցակցությանը: 


- Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հռետորաբանությունն ավելի ագրեսիվ է դարձել: Կարծես ադրբեջանա-թուրքական տանդեմը նախատեսում է կոշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ։ Համաձա՞յն եք այս մեկնաբանության հետ։


-Իրադարձությունների նման զարգացումը կախված է ոչ միայն տեղական տարածաշրջանային խաղացողներից, այլ նաև նրանից, թե ինչպիսին կլինի միջազգային իրավիճակը, և առաջին հերթին Ուկրաինայում վիճակը։ Ընդհանուր առմամբ, ինչպես գիտենք, այսօր նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց է ընթանում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը, ապա դա ամենևին էլ նորություն չէ։ Նորությունն այլ տեղ է։ Հայաստանի «խաղաղասեր» իշխանությունները նույնպես սկսել են բավականին կոշտ հայտարարություններ անել Բաքվի դեմ։ Ես դա բացատրում եմ նրանով, որ նրանք ակնհայտորեն սպառել են իրենց «խաղաղության օրակարգը», քանի որ հակառակ կողմը նկատի ունի միայն ուժային սցենարը։


-Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։ Ակնհայտ է, որ այդ կերպ Բաքուն ցանկանում է հասնել ԼՂՀ-ի վրա գոնե փաստացի վերահսկողության, իսկ առավելագույնը հայ բնակչության ամբողջական արտագաղթին։


- Հասկանալի է, որ Ադրբեջանի վերջնական նպատակը Արցախն է  առանց հայերի։ Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք նման ցանկությունը կարող է իրականանալ, և թե որքանո՞վ Բաքուն կարող է դա մարսել։ Ըստ ամենայնի, Լաչինի միջանցքի փակման հիմնական մարտավարական նպատակը գլոբալ խնդիրների լուծումն է։ Իսկ գլխավորը ուժային մեթոդներով ձեռք բերել Հայաստանի համաձայնությունը բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը՝ արտատարածքայինության հիմքով։


-Երևանում և Ստեփանակերտում շատերը կարծում են, որ այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը շատ պասիվ է։ Ի՞նչ եք կարծում, դա օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ գործընթացների արդյունք է։


-Սա և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գործընթացների արդյունք է։ Ռուսաստանի համար, անշուշտ, անշահավետ է հեղինակության կորուստ ունենալը։ Բայց, մյուս կողմից, Ուկրաինայի պատերազմի, միջազգային պատժամիջոցների, տնտեսության մեջ առկա խնդիրների պատճառով նույն Անդրկովկասում Մոսկվան թուլացել է։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, նկատի ունենալով այն, որ մեր տարածաշրջանն իսկապես շատ կարևոր է Ռուսաստանի համար, նա կփորձի իրավիճակը վերահսկողության տակ պահել։


-Ակնհայտ է, որ այսօր համաշխարհային խաղացողների մրցակցությունն Անդրկովկասում ավելի է սրվում։ Որքանո՞վ է ճիշտ այն տեսակետը, որ տարածաշրջանը դարձել է աշխարհաքաղաքական պայքարի գլխավոր կենտրոններից մեկը։


- Հաշվի առնելով այն, որ անցյալ տարի Հայաստան են այցելել աշխարհի չորս խոշորագույն հետախուզական գերատեսչությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարները, կասկած չկա, որ համաշխարհային խաղացողներն այստեղ աշխարհաքաղաքական լուրջ հարցեր են լուծում։ Հակառակ դեպքում, հեռակա շփվելու բազմաթիվ տարբեր միջոցներ ու մեթոդներ կան։


-Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր, մեղմ ասած, որոշակի թյուրիմացություն կա։ Պաշտոնական Երևանը դժգոհ է Մոսկվայի անտարբեր արձագանքից։ Կարելի՞ է պնդել, որ Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական ուղղվածությունը դեպի Արևմուտք։


-Իհարկե, Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում միակողմանի կախվածություն չունենա մեկ երկրից։ Հարցն այն է, որ դա չպետք է արվի ի վնաս սեփական շահերի, մասնավորապես անվտանգության։ Այդ համատեքստում հետաքրքիր է հարևան Վրաստանի օրինակը։ Այդ երկիրը, լինելով Ռուսաստանին ոչ բարեկամ պետություն, այնուամենայնիվ, վերջին մեկ տարվա ընթացքում Մոսկվայի նկատմամբ մանևրելու շատ ճկուն քաղաքականություն է վարում։ Նման կերպ Թբիլիսին խուսափում է Ռուսաստանի հետ անհարկի առճակատումից։ Այսօր Հայաստանի համար կարևոր է ոչ այնքան Ռուսաստանի լավ կամ վատ դաշնակից լինելը, այլ այն, թե ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ, եթե, ինչպես կարծում է Մոսկվան, Երևանը հատի կարմիր գծերը։ 


-Արևմտյան երկրների և ԱՄՆ-ի հետաքրքրությունն Անդրկովկասի նկատմամբ ակնհայտորեն աճել է։ Արդյո՞ք դա կապված է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, ինչպես նաև Իրանի ակտիվ ներգրավումը կանխելու ցանկության հետ։


-Անկասկած։ Ես արդեն նշել եմ, որ այսօր մենք ականատես ենք նոր աշխարհակարգի ձևավորմանը։ Մինչ այս գործընթացի ավարտը, գլոբալ խաղացողները ձգտելու են իրենցից առավելագույն օգուտը քաղել տարբեր տարածաշրջաններում: 


- Որքանո՞վ է անկախ Թուրքիայի դերն Անդրկովկասում: Թե՞ որպես ՆԱՏՕ-ի անդամ նրա գործունեությունը, այնուամենայնիվ, ներառված է Արևմուտքին տարածաշրջան ներգրավելու տրամաբանության մեջ։


-Կարելի է ասել՝ երկուսն էլ։ Թուրքիան, իհարկե, ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ է։ Միևնույն ժամանակ, առանձին դեպքերում Անկարան վարում է միանգամայն անկախ արտաքին քաղաքականություն և դրանով իսկ լուրջ քայլեր ձեռնարկում ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային ազդեցիկ խաղացող դառնալու համար։ Թուրքիայի ներկայիս գործողությունները աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերում է Անդրկովկասում ընթացող գործընթացներին Թուրքիայի ներգրավվածությանը, ապա կարծում եմ, որ Անկարա-Բաքու ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումը չի կարող դուր գալ Ռուսաստանին ու Իրանին։ Ուստի չեմ բացառում, որ արդեն այս տարի մենք ականատես կլինենք աշխարհաքաղաքական այս երկու տանդեմների սուր մրցակցության կոնկրետ դրսևորումներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը
Ամենադիտված