Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 «Իմաստ չունի քննարկել իշխանության հայտարարությունները կամ որևէ ակնկալիք ունենալ իշխանությունից». «Փաստ»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ։

- Պարո՛ն Հակոբյան, Արցախը շարունակում է շրջափակման մեջ մնալ, և առնվազն այս պահի դրությամբ իրավիճակի փոփոխության ուղղությամբ հստակ քայլեր տեսանելի չեն: Արդյո՞ք բավարար եք համարում միջազգային հանրության, Հայաստանի և Արցախի ջանքերը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և շրջափակմանը վերջ դնելու ուղղությամբ:

- Հարցի պատասխանն առկա է հենց հարցի մեջ՝ քանի դեռ շրջափակումը շարունակվում է, այն հաղթահարելու ուղղությամբ գործադրված և գործադրվող ջանքերը բավարար համարվել չեն կարող: Այս ընթացքում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երկու հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի փակման հետ կապված, որոնցից մեկը՝ հենց առաջին օրը՝ դեկտեմբերի 12-ին: Դրանց միջոցով մենք մեր ուղերձներն ու կոչերն ենք հղել թե՛ միջազգային հանրությանը, թե՛ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին: Բացի այդ, այս ընթացքում թե՛ ես, թե՛ կուսակցության անդամները բազմիցս հանրային խոսքով ենք հանդես եկել և փորձել ենք ներկայացնել իրավիճակի ու հնարավոր անելիքների մեր տեսլականը:

Ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանության հետ հույսեր կապել այս իրավիճակում որևէ իմաստ չունի: Նրանք ավելի շատ գործողությունների իմիտացիա են անում ու ավելի խորն են ներքաշվում աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ մեծացնելով առկա վտանգները: Հետևաբար, իմաստ չունի քննարկել իշխանության հայտարարությունները կամ որևէ ակնկալիք ունենալ իշխանությունից: Այսօր պետք է հասկանանք՝ ինչ ռեսուրսներ կան, որոնք կարելի է համախմբել ու փորձել լուծումներ գտնել ստեղծված իրավիճակում:

- Իսկ որո՞նք են այդ ռեսուրսները, ի՞նչ հնարավոր քայլեր եք տեսնում:

- Առաջին հերթին պետք է օգտագործվի այս իրավիճակն Արցախի սուբյեկտայնությունը վերականգնելու, աշխարհի համար Արցախի ձայնը լսելի դարձնելու, Արցախին՝ իր անունից, իր դեմքով խոսելու, ներկայանալու հնարավորություն ստեղծելու համար: Բոլորս և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում դրան պետք է ծառայեցնենք մեր կապերն ու ռեսուրսները, բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտները պետք է հաղթահարվեն: Պետք է համախմբվի նաև մտավոր կապիտալը, բոլոր առաջարկները, բոլոր գաղափարները պետք է հավաքագրվեն, և փորձ արվի դրանք կյանքի կոչել՝ անկախ արդյունավետության աստիճանից: Նույնիսկ նվազագույն արդյունքն այսօր կարևոր է: Ինչ վերաբերում է աշխատանքի ուղղություններին, ապա դրանք շատ են, ու դրանց մասին առիթ ունեցել ենք խոսելու:

Առաջինը՝ գլոբալ միջազգային հանրությունն է: Այս իրավիճակը, Ադրբեջանի այս քաղաքականությունն ու հռետորաբանությունը պետք է մեկընդմիշտ օրակարգից ու դիսկուրսից դուրս մղեն Արցախյան հակամարտության կարգավորման բոլոր այն սցենարները, որոնք դիտարկում էին Արցախի ապագան Ադրբեջանի կազմում: Մեկընդմիշտ պետք է ամրագրվի, որ Արցախը չունի ապագա Ադրբեջանի կազմում, կարգավորման հիմքում պետք է լինի «անջատում հանուն փրկության» բանաձևը: Հնարավորություններ է ստեղծում նաև փաստը, որ Արցախի ԱԳ նախարարը գտնվում է Երևանում և ունի տեղաշարժի ազատություն, ինչն էլ պետք է լայնորեն օգտագործել՝ «անջատում հանուն փրկության» բանաձևն ու Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության հարցն առաջ մղելու համար: Պետք է ողջ առկա ռեսուրսը, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր կապերը ներդնել, որ Արցախի արտգործնախարարի համար պատշաճ միջազգային այցեր կազմակերպվեն, նրա համար պատշաճ ընդունելություն ապահովվի մի շարք, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և բարեկամ երկրներում, ինչն էլ հնարավորություն կտա «միս ու արյուն տալ» վերը նշված օրակարգին:

Միջազգային դերակատարները, հատկապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, պետք է կոչերից անցնեն Արցախի ճանաչման ուղղությամբ հստակ քայլերի կամ առնվազն այս ուղղությամբ ակտիվ քննարկումներ տանեն, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ շրջափակումը կարող է իր համար ծանր ու անդառնալի հետևանքներ ունենալ: Բայց հիմնական ու հրատապ աշխատանքի առաջնային ուղղությունն, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն է: Նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը կոպտորեն խախտվում է, իսկ ՌԴ-ն դրա երաշխավորն է, Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկություն ապահովողը, ինչն, այսօր, փաստացի, չի արվում: ՌԴ-ն անվտանգային ու ռազմաքաղաքական պարտավորություններ ունի նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և կարիք կա այսօր ի լուր աշխարհի ու Ադրբեջանի ևս մեկ անգամ վերահաստատել դրանք: Բնականաբար, հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն նաև խաղաղապահ առաքելության, դրա գործունեության ժամկետի, լիազորությունների հետ կապված՝ առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու:

Ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախի բնակչության անվտանգության միակ միջազգային երաշխավորն է, իսկ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ այդ անվտանգությանը լրջագույն վտանգներ են սպառնում: Հետևաբար, պետք է ամրագրվի, որ նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթը, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանին 5 տարին լրանալուն պես առաքելության դուրս բերման հարց բարձրացնել, կորցրել է իր ակտուալությունը, և առաքելությունն անժամկետ է դառնում՝ մինչև առկա վտանգներն իսկապես վերանան: Ակնհայտ է նաև, որ խաղաղապահ առաքելությունն իր այսօրվա ծավալով ու ռեսուրսներով չի կարողանում լիարժեք կատարել իր առջև դրված խնդիրները, ուստի պետք է մեծացվի դրա թե՛ մարդկային, թե՛ ռազմական պոտենցիալը: Անհրաժեշտ է օպերատիվ և ուղիղ կապ գործի Արցախի և ՌԴ պետական ինստիտուտների միջև, որը թույլ կտա արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Խոսել ենք նաև Հայաստանի ու Արցախի միջև օդային կայուն հաղորդակցություն հաստատելու կարևորության մասին՝ Լաչինի միջանցքի շրջափակումն իմաստազրկելու և հետևանքները հաղթահարելու նպատակով: Այդ օդային հաղորդակցությունը պետք է մշտական բնույթ ստանա ու մշտական այլընտրանքային կապ դառնա Արցախի և Հայաստանի, Արցախի և աշխարհի միջև:

- Այս ամենի համատեքստում ինչպե՞ս կգնահատեք Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի աշխատանքը:

- Չեմ կարծում, որ պետք է գնահատական հնչեցնեմ: Տեսանելի են քայլեր: Պետնախարարը բազմիցս արտահայտվել է փոփոխությունների և արդյունավետության բարձրացման ցանկության մասին: Կան հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, զարմացնում են: Սակայն կարծում եմ՝ հիմա պահը չէ այս հարցերին անդրադառնալու:

- Երբ նշում եք, որ Հայաստանի իշխանությունից ակնկալիքներ ունենալ տեղին չէ, ի՞նչ հիմնական դերակատարներ եք պատկերացնում այդ պարագայում:

Պետք է համախմբվի ողջ հայ ժողովուրդը՝ Արցախի պետական ու ոչ պետական կառույցները, հասարակությունը, Հայաստանի ողջ հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, Սփյուռքի համայնքներն ու ազդեցիկ անհատները և այլն: Մեծ անելիք ունեն մեդիա դաշտն ու դրա հետ առնչություն ունեցողները: Իհարկե, յուրահատուկ դեր պետք է խաղան թե՛ հայ հասարակության, թե՛ միջազգային հանրության համար հեղինակություն ունեցող ինստիտուտները, մասնավորապես՝ եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցին կարող է միավորողի, իր շուրջը համախմբողի, ինչ-ինչ գործընթացներ համակարգողի դերում հանդես գալ և օգտագործել էկումենիկ կապերը միջազգային հանրության վրա ազդեցությունը մեծացնելու համար:

Այս ուղղությամբ նաև Արցախում քրիստոնյա ժողովրդի դեմ կատարվողի վրա աշխարհի ուշադրությունը սևեռելու և միասնական բողոքի ձայն բարձրացնելու ակցիաների առաջարկներ են հնչել, որոնք կարծում եմ շատ տեղին են: Հասկանալի է, որ շրջափակումն ուղղակի և անուղղակի անդրադառնում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և նրանց ընտանիքների վրա, այդ թվում՝ բնականաբար, Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդների: Չեմ էլ ուզում խոսել այն մասին, որ միգուցե դա նրանց վրա չի անդրադառնում, որովհետև այդ պարագայում արդեն այլ հարցեր կծագեն: Ուստի, տրամաբանական կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու հայրապետների միացյալ հովվապետական այցի կազմակերպումն Արցախ: Ընդհանուր առմամբ, այսօր ամեն անհատ, ամեն կառույց, ամեն ինստիտուտ իր ուժերի ներածի չափով պետք է անի առավելագույնն Արցախի մեր հայրենակիցների վիճակը թեթևացնելու, ձայնը լսելի դարձնելու, այս իրավիճակից առաջացող հնարավորությունները բաց չթողնելու և ի շահ Արցախի, ի շահ հայ ժողովրդի ծառայեցնելու համար:

Մենք, ցավոք, հերթական աննախադեպ ու արտակարգ իրավիճակում ենք հայտնվել, հետևաբար, պետք է մտածենք աննախադեպ ու արտակարգ քայլերի, դեռ չբացահայտված հնարավորությունների մասին՝ առավելագույնն անելով տեսանելին կյանքի կոչելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ ԱրաղչիԱդրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում «Հոգևոր քարտեզի արահետներով»․ Մատենադարանի գանձերը կցուցադրվեն Իսպանիայի ազգային գրադարանում Կայանալու է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ գոտեմարտը․ պաշտոնականԻրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է չհարձակվել հարևան երկրների վրաԱՄՆ-ն կարող է վերացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները. ԱՄՆ Ֆինանսների նախարարը բացատրել է պատճառը Իրանի բարձր ռիսկային ռազմավարությունը Մերձավոր Արևելքում անսահմանափակ պատերազմի համար. WSJ Եվրոպական խորհրդի նախագահը մարտի 11-ին կայցելի Բաքու Իրանից հայտնել են՝ քանի խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմի ժամանակ Մոսկվան սպառնացել է Հայաստանին փլուզմամբ՝ կապված երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանը Կատարով փոխարինելու Փաշինյանի ցանկության հետ Երուսաղեմի վարդապետների հիշատակության օրն է այսօր Թրամփը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի ԱՄՆ-ի համար․ Լևիթ ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ՝ 150 միլիոն դոլար արժողությամբ Թքած ունեմ այդ ամենի վրա. Ուայթը կոշտ է արձագանքել Ծառուկյանի վերաբերյալ հարցին Disney-ը մարտին Սինգապուրում կսկսի իր ամենամեծ կրուիզային նավարկումը Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար Գազանջատումներ՝ մարտի 9-ին«Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մարտի 8-ին ձյուն կտեղա՞Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել այդ տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի․ ԱԳՆ Կենտրոնական Ասիայում Թուրքիային առանձնապես չեն վստահում ուստի Ադրբեջանն է առաջ մղվում Դուբայ-Երևան թռիչք է հետաձգվել Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Իրանում երկրաշարժ է եղել Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտումՆպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը. պատմության այս օրը (07 մարտ)«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Փորձագիտական քննարկում ժամանակակից աշխարհակարգի մարտահրավերների վերաբերյալ Երևանի Ռուսական տանը «ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»Սպանություն` Շենգավիթում. ինչ է հայտնի«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ»
Ամենադիտված