Տեղեկությունը, թե Վերիշենի սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է։
