Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը նախատեսում է Փաշինյան-Ալիև հանդիպում․ Արամ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լաչինի միջանցքը փակելը հետևանք է Արցախի կարգավիճակի չլուծված հարցի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Միշտ համարել եմ, որ տարին ամփոփելը քաղաքագետի կամ պատմաբանի խնդիր է, հիմա ուզում եմ ինքս անել, որովհետև 2022-ին կորուստների և փորձությունների մեջ լինելով՝ շատերս չենք արժևորել, թե ինչ աներևակայելի ճնշման ենք դիմակայել, իսկ տարվա վերջին հակադրվել։

Որովհետև ևս մեկ անգամ համոզվեցի՝ մեր ժողովուրդը դիմակայող, պայքարող, հրաշք ժողովուրդ է։ Մեր զինվորը այսօր մեր անվտանգության թիվ 1 երաշխավորն է, անհնարն ու հնարավորն անում է անկախության ու անվտանգության համար, ցավոք, նաև՝ կյանքի գնով:

Մենք պայքարել ենք ռուս-թուրք-ադրբեջանական ահռելի մեքենայի դեմ ու չենք հանձնվել: ՀՀ իշխանությունը անհամար թերություններ ունի և քննադատելու ահռելի տարածք, բայց ինքնիշխանության խնդրում չենք կարող չընդունել, որ չի զիջել: Չի գնացել գործարքի, որով պետք է քիչը տար, շատը պահեր: Չի ասել` Արցախի խնդրի լուծողը միայն Ռուսաստանում է: Չի ասել՝ հայության փրկությունը Միութենական պետություն մտնելն է, Թաթարստանի կարգավիճակ ունենալը: 2022-ին մենք ՄԱԿ-ի ԱԽ երկու նիստով կարողացել ենք Հայաստանի ու Արցախի կենսական հարցերը ռուս-թուրք-ադրբեջանական փակուղուց (որտեղ մենակ ենք դիմադրում եռյակին) միջազգային ասպարեզ դուրս բերել, որտեղ ունենք իրական բարեկամներ: Մենք կարողացել ենք տարածաշրջան բերել ԵՄ դիտորդական առաքելությանը, որ Հարավային Կովկասն իրենցը համարող Մոսկվայի ու Անկարայի պայմանավորվածություններին ամենահակադիր քայլն էր։ Հայաստան այցելեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը, մեր բարեկամ Ֆրանսիայի առաջարկով Պրահայում կայացավ Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա եռակողմ հանդիպումը, որը ամրագրեց՝ սահմանազատումը կլինի 1992-ի Աստանայի համաձայնագրով հռչակված և ՄԱԿ-ում ճանաչված անկախ պետությունների սահմաններով։ Հայաստանը սկսել է ժամանակակից սպառազինություն գնել տարբեր երկրներից, բարեփոխում է բանակը՝ ըստ ժամանակակից չափանիշների…

Ցանկը կարող եմ շարունակել, բայց ամենամեծ ձեռքբերումը համարում եմ Արցախում վերջին հանրահավաքը, որտեղ չկային ռուսական դրոշներ (Կոսովոն անկախություն ստացավ, երբ սկսեց պնդել, որ եվրոպական մոդելի պետություն է ուզում կառուցել և քաղաքակրթական ընդհանրություն չունի կիսասովետական Սերբիայի հետ)։ Արցախի մեր եղբայրների կոչը ՀՀ իշխանություններին, որ Հայաստանից ոչինչ չզիջեն, իրենք կդիմակայեն՝ ազգային միասնության լավագույն դրսևորում է։ Արցախցին կերտում է իր երկրում անվտանգ ապրելու ապագա, շրջափակման պայմաններում իր տոկունությամբ խնդիրը մղում է «Անջատում հանուն փրկության» տարբերակին։ Հայաստանի և Արցախի ժողովրդի դիմակայությունը ու հավաքական Արևմուտքի աջակցությունը արդյունքներ տվել են՝ Հայաստանը Բելառուսի պես ինքնիշխանությունը կորցրած, մարիոնետ պետություն չէ, Մեղրիով միջանցք չկա: Միայն դիմակայությունը և պայքարն են հաջողություն ապահովում։

Ոմանց կարծիքով Ադրբեջանի նախագահը ամենակարող է, Իլհամ Ալիևն էլ փորձում է հավատացնել, որ իր վրա որևէ զանգ չի կարող ազդել։ Ադրբեջանի նախագահը, կարծում եմ հասկացել է, որ ուժի գործադրմամբ հաղթանակը աշխարհը չի ընդունում: Կամ պետք է ընդառաջ գնա ժողովրդավար աշխարհին, կամ՝ դիրքավորվի իր հաղթանակին աջակցած ռուսական նավում։ Ադրբեջանում ամենամեծ ներդրումներ արած և բարեկամ Մեծ Բրիտանիայի պահվածքը լավագյն հիմնավորումն է, որ Ալիևը լրջագույն խնդիրներ ունի։ Նախ Բաքվում ՄԹ դեսպանը հայտարարում է՝ իր երկիրը կցանկանար, որ Լեռնային Ղարաբաղում լինեին միջազգային խաղաղարարներ, ՀՀ է գալիս բրիտանական Հատուկ ծառայության ղեկավարը, ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՄԹ ներկայացուցիչը խոսում է առանց նախապայմանների Լաչինի միջանցքը բացելու օգտին: ՄԹ թագավորական իրավական ծառայությունը մինչև 500 միլիոն ֆունտ ստեռլինգի կոռուպցիոն գործարք է բացահայտում, որում ներգրավված է Ալիևների ընտանիքը։ Բազմափորձ Եվրպան գիտի, թե ո՞րն է կոռումպացված դիկտատորներին ճնշելու ամենագործուն մեխանիզմը՝ նրանց անձնական ունեցվածքը վեր է պետության խնդիրներից: Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է ապահովի ոչ միայն Ուկրաինայի անկախությունը, այլև՝ Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, հետագայում նաև Բելառուսի։ ԱՄՆ կոշտ պահանջը ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանից ու Ռուսաստանից՝ մեկնաբանության կարիք չունի։ ԱՄՆ-ը համարում է, որ Լաչինի միջանցքը հետևանք է Արցախի կարգավիճակի չլուծված հարցի և նախատեսում է Փաշինյան-Ալիև հանդիպում։

Պապենական խոսք կա՝ Նոր տարին ինչպես դիմավորես, այնպես կանցկացնես։ Լավատեսությամբ ու հավատով Նոր Տարի տոնենք, ժողովուրդ ջան, դժվարություններին դիմակայենք ու պայքարենք, պահենք մեր արժանապատվությունը և ինքնիշխանությունը ու 2023-ը մեջքը շտկելու, հիմնարար ձեռքբերումների և խաղաղության տարի կդառնա։ Թող Ամենակարող Տերը Օրհնի հայությանը, Հայաստանը և Արցախը»,-նշել է նա։

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներ
Ամենադիտված