Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճամբարակի 42-ամյա բնակիչը խորովածի շամփուրով սպառնացել է ոստիկանության ծառայողին, հայհոյել․ ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննության արդյունքում պարզվել են Ճամբարակ քաղաքում գործող ռեստորանային համալիրում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. նոյեմբերի 1-ին 36-ամյա տղամարդը Ճամբարակ քաղաքի 42-ամյա բնակչի հրավերով գնացել է վերոհիշյալ փողոցում գտնվող ռեստորանային համալիր, որտեղ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, իր ավտոմեքենայից վերցնելով ՀՀ սահմանում տեղի ունեցած ռազմական գործողություններով պայմանավորված՝ իրեն հատկացված հրազենը, անտեսելով ռեստորանի տարածքում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությունը, հիշյալ ռեստորանային համալրի առանձնասենյակի պատուհանից կրակոցներ է արձակել ոստիկանության բաժնի շենքի ուղղությամբ։

Այդ կերպ խախտվել է տարածքում բնակելի շենքերի բնակիչների անդորրը և խոչընդոտել հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը:   

Այնուհետև, տվյալ ռեստորանային համալիրում գտնվող, Ճամբարակ քաղաքի մեկ այլ՝ 37-ամյա բնակիչ հիշյալ վայրում բռնություն է գործադրել այնտեղ ժամանած ոստիկանների նկատմամբ, քաշել ոստիկաններից մեկի շապիկից, իսկ նույն քաղաքի վերոհիշյալ 42-ամյա բնակիչը, վերցնելով խորովածի շամփուրներից մեկը, սպառնացել է այն նետել ոստիկանության ծառայակցի ուղղությամբ, ինչպես նաև հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին։

Բավարար փաստերի առկայությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, Ճամբարակ քաղաքի 42-ամյա բնակչին՝ 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նույն քաղաքի 37-ամյա բնակչին՝ 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ՝ բացակայելու մասին արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երեք անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Փաշինյանի վախվորած արձագանքը Ռուսաստանի նախագահին Համբուրգում աhաբեկչության գործով ձերբակալվել է 17-ամյա սիրիացի Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումՄեր տնտեսական զարգացումը լճացման մեջ է առնվազն յոթ տարի․ Գերմանիայի կանցլեր Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասինՓաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Ադրբեջանական բանակում կորուստներ կան Spotify-ում Ռոզա Լինի Snap հիթը 2-րդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ ՆԳՆ-ն զգուշացնում է Վեճ և ծեծկռտուք՝ ԵրևանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Խնամքի նպաստի մասինՍլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը» ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025-ին գերազանցել է 95 միլիարդ դոլարը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՋուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ»
Ամենադիտված