Խնդրում ենք ապահովել միջանցքի անվտանգությունը․ Արցախի քաղաքացիները՝ ՌԴ խաղաղապահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի մի քանի բնակիչներից բաղկացած նախաձեռնող խումբը մոտեցել է ռուսական խաղաղապահ զորախմբի հենակետին։
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները խաղաղապահներին են հանձնել վերջին տարիներին հանքավայրերի բնապահպանական ստուգումների հետ կապված փաստաթղթեր, խաղաղապահներին հիշեցրել Եռակողմ հայտարարության կետերը և խնդրել ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով՝ համաձայն Եռակողմ հայտարարության։