Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործով ցույց տվեք ձեր հավատարմությունը․ Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի անդամ պետություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անդամ պետություններին․

«2022 թվականի դեկտեմբերի 12-ին կեղծ պատրվակներով և ակնհայտորեն Ադրբեջանի իշխանությունների ցուցումներով և ուղղորդմամբ գործող մի խումբ անձինք ներխուժել են Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցք և փակել երկկողմանի երթևեկությունը։ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելության տվյալ հատվածում հերթապահող զորախումբը շարքեր է կազմել՝  կանխելու ադրբեջանցիների հետագա ուղիղ սադրանքները Արցախի ժողովրդի նկատմամբ։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մինչ այսօր փակման և Արցախի գազամատակարարման եռօրյա ընդհատման պատճառով առաջացել է մարդասիրական արտակարգ իրավիճակ։

Օրական 400 տոննա սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը Հայաստանից Արցախ խաթարված է: Լրջորեն տուժել է առողջապահության համակարգը: Բժշկական պարագաները սպառվում են: Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ անհրաժեշտ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար:

Ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները: Շրջափակումից ի վեր Արցախում ծնվել է շուրջ 20 երեխա, մինչդեռ  երեխաների խնամքի պարագաները  չեն հերիքում։ Ավելի քան 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարող վերադառնալ և վերամիավորվել  Արցախում գտնվող իրենց ընտանիքների հետ: Շարունակվող շրջափակումը, օդի իջնող ջերմաստիճանի պայմաններում գազի մատակարարման հերթական խափանման և այլ կենսական ենթակառուցվածքների վնասման բարձր ռիսկերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Արցախն ամբողջությամբ շրջափակված է և կտրված ամբողջ աշխարհից: Ներկա իրավիճակում  ակնհայտ երևում են խորացող մարդասիրական աղետի հստակ նախանշանները։ 

Լաչինի միջանցքի ազատ և անխոչընդոտ շահագործումը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով, որտեղ ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի, այլև եռակողմ Հայտարարության դրույթների կոպիտ խախտում է։

Ներկա իրավիճակը վերջին դրսևորումն է Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային իրավունքի, այդ թվում՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական համակարգված խախտումների, որոնք իրականացվել  են նաև վերջին երկու տարիների ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Դա Արցախի ժողովրդին կոլեկտիվ պատժի ենթարկելու ապացույց է և լուրջ ռիսկեր է պարունակում: Իրավիճակի շուտափույթ չհանգուցալուծումը կարող է հանգեցնել  բնակչության բարեկեցության և անվտանգության էական վատթարացման, ինչպես նաև՝ մարդկային զոհերի։  
Միջազգային հանրությունը կրում է իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվություն՝ կանխելու խորացող ճգնաժամը և պաշտպանելու Արցախի բնակչությանը նրա դեմ հանցագործությունների հետագա կատարումից։ Վաղ կանխարգելումը հրատապ բնույթ է կրում:

Ներկայիս ռիսկի գործոնները վկայում են, որ առկա է  Արցախի ժողովրդի դեմ դաժան հանցագործությունների կատարման ներուժ, հավանականություն և նպաստավոր միջավայր։ Այս առնչությամբ համապատասխան հղում է հանդիսանում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ որոշումը, որով արձանագրվել է Ադրբեջանում պաշտոնական մակարդակով հայատյաց քաղաքականության վարումը և ռասսայական խտրականությունը։ 

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ արդարության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, առանձին-առանձին կամ միասնաբար անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝  նպաստելու Արցախում խաղաղության և անվտանգության պահպանմանը, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների (այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի) լիարժեք իրացման ու պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

Համոզված ենք, որ ներքոնշյալ քայլերը վճռորոշ դեր կխաղան այդ համատեքստում․

1. Ապահովել Արցախում Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի ներգրավվածությունը, որն առաջնային պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ինչպես նաև ընդունել բանաձև՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն և որոշել.
ա) Պահանջել Ադրբեջանից անմիջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերացնել բոլոր խոչընդոտները այդ միջանցքով անվտանգ և անխափան տրանսպորտային հաղորդակցության համար,

բ) Կիրառել անհրաժեշտ միջազգային գործիքակազմեր Արցախի անվտանգ, կայուն ու երկարաժամկետ զարգացման համար՝ նպատակ ունենալով պահպանել և ամրապնդել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը: Դա թույլ կտա օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ֆիզիկական հարձակման անմիջական սպառնալիքի տակ գտնվող խաղաղ բնակիչներին պաշտպանելու և տարածաշրջանում խաղաղության վտանգման ցանկացած փորձ կանխելու համար։ Նման պայմաններում կձևավորվի համապատասխան միջավայր Արցախի և Ադրբեջանի միջև միջազգային ձևաչափով խաղաղ բանակցությունների համար՝ ուղղված տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը,

գ) Ձեռնարկել անհետաձգելի գործողություններ՝ ապահովելու Լաչինի միջանցքով երաշխավորված անվտանգ և անարգել կերպով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ցամաքային կապը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա, ինչպես նաև ջանքեր գործադրել հասանելի դարձնելու  երկկողմանի ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները՝ օդային տրանսպորտի միջոցներով,դ) Պահանջել Ադրբեջանից անմիջապես կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ որոշումը, 

 

ե) Խնդրել Գլխավոր քարտուղարին Արցախում տեղակայել ՄԱԿ-ի քաղաքական առաքելություն, որը կվերահսկի Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, կհամակարգի միջազգային զարգացումը և մարդասիրական օգնությունը, կաջակցի Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև կանոնավոր կերպով զեկույցներ կներկայացնի Խորհրդին,

 

զ) Խնդրել Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին  ապահովել արդյունավետ մարդասիրական արձագանք Արցախում ստեղծված իրավիճակին,

 

է) Խնդրել Գլխավոր քարտուղարին օգտագործել իրեն հասանելի վաղ նախազգուշացման մեխանիզմները, գնահատել Արցախի ժողովրդի դեմ ոճրագործությունների իրագործման ռիսկի գործոններն ու ցուցանիշները և զեկուցել Խորհրդին,

 

ը) Հրավիրել ՄԱԿ-ի համակարգի համապատասխան մարմիններին և գործակալություններին, ներառյալ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻՀԳ), ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՓԳՀ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-Կանայք կառույցը և այլն՝ մշտադիտարկելու և համարժեք գնահատելու իրավիճակը Արցախում իրենց մանդատների ներքո գտնվող հարցերի շուրջ,

 

թ) Հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուղարկի անկախ փորձագետներ Արցախ, այդ թվում՝ Արցախի օկուպացված տարածքներ` իրականացնելու հայկական մշակութային արժեքների գույքագրում և ձեռնարկելու այլ անհրաժեշտ միջոցներ` ուղղված հայկական ժառանգության արդյունավետ պաշտպանությանը:

 

2. Ներգրավել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որպեսզի նա նախաձեռնողական դիրքորոշում ցուցաբերի՝ ահազանգելով և իրազեկելով  միջազգային հանրությանը Արցախում տիրող իրավիճակի և նրա բնակչությանը սպառնացող վտանգների մասին, անձամբ այցելի Արցախ՝ ի նշան Արցախում վտանգի տակ գտնվող մարդկանց հետ իր համերաշխության, և ապահովի իրավիճակի կանոնավոր մշտադիտարկում  նշանակված ներկայացուցչի միջոցով։ 

 

3. Արցախում մարդու իրավունքների շուրջ իրավիճակի մշտադիտարկման և համարժեք գնահատման գործում ներգրավել Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, որը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նպաստել և պաշտպանել բոլոր մարդկանց կողմից մարդու բոլոր իրավունքների  լիարժեք իրացումը:  Ադրբեջանի կողմից արցախցիների իրավունքների համակարգված ոտնահարման համարժեք գնահատականը կդառնա ապագայում դրանց չկրկնման արդյունավետ երաշխիքներից մեկը։

 

4․ Ապահովել ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում կնքված պայմանագրերի, այնպես էլ Կանոնադրության վրա հիմնված ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների գործարկումն Արցախում, որոնց միջոցով հնարավոր կլինի.

 

ա) Ապահովել Արցախի ժողովրդի կոլեկտիվ ու անհատական իրավունքների խախտումների համարժեք գնահատում,

 

բ) Ստեղծել ՄԱԿ-ի կողմից լիազորված հետաքննող մարմին՝ արձագանքելու Արցախում տիրող իրավիճակին և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքի լուրջ խախտումներին:

 

Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը գրված է աշխարհի ժողովուրդների անունից: Արցախի ժողովուրդն աշխարհի ժողովուրդների անբաժան մասն է և առաջնորդվում է ՄԱԿ-ի Կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով։ Մենք՝ արցախցիներս, հավատում ենք մարդու հիմնարար իրավունքներին և մարդու արժանապատվությանն ու արժեքավորությանը:

 

Մեր երկարատև պատմությունը լի է եղել մեր անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող մարտահրավերներով: Մենք շարունակելու ենք դիմակայել մարտահրավերներին և կողմ ենք հանդես գալիս Արցախի և տարածաշրջանի խաղաղ և ապահով ապագային: Մենք ապավինում ենք միջազգային հանրության համերաշխությանը և կոչ ենք անում նրանց գործով ցույց տալ իրենց հավատարմությունը միջազգային խաղաղությանը, անվտանգությանը, զարգացմանն ու մարդու իրավունքներին, որոնք հավասար չափով կիրառելի են նաև Արցախի նկատմամբ»։

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներ
Ամենադիտված