Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը պարտավոր է օր առաջ մաքրել Լաչինի միջանցքը․ Չալաբյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը Ռուսաստանի դեսպանատան մոտից երեկ դիմել է հանրությանը՝ կոչ անելով պահանջներ ներկայացնել նաև Ռուսաստանին։

Ի դեպ տևական ժամանակ, Արցախում Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Հայաստանի իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերը առանձնապես փորձում էին հեռու մնալ Ռուսաստանին պահանջներ ներկայացնելուց, և միայն հատուկենտ ուժեր էին արձանագրում, որ հարկավոր է դիմում ներկայացնել ոչ թե միջազգային կառույցներին, այլ հենց բուն մեր ռազմավարական գործընկերներին։

«Համախմբում» շարժումը երեկ բավականին մարդաշատ և ազդեցիկ միջոցառում է իրականացրել Ռուսաստանի դեսպանության դիմաց, որի հիմնական նպատակն էր կոչ անել Ռուսաստանի ղեկավարությանը՝ անվերապահորեն կատարել իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները։

Չալաբյանի խոսքով՝ Ռուսաստանը հանդիսանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորն ու ստորագրող կողմերից մեկը, նրա անմիջական պարտականությունն է ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը, նրանով երկկողմանի անխափան երթևեկությունը, մարդկանց բեռների տեղափոխումը և դրա միջոցով Արցախի կենսագործունեության ապահովումը։

Ըստ Չալաբյանի՝ հայկական կողմի համար մինչև հիմա անհասկանալի պատճառներով Ռուսաստանի խաղաղապահ ուժերը թույլ են տվել, որ այդ ճանապարհի վրա հայտնվեն ադրբեջանական հրոսակներ, բնապահպաների քողաշղարշի տակ սպրդած սադրիչներ, ահաբեկիչներ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք տևական ժամանակ խոչընդոտում են երթևեկությունը Լաչինի միջանցքով, շրջափակման ենթարկում Արցախը, վնասում արցախցիներին։

«Արար» հիմնադրամի համահիմնադիրը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը, նրա զինված ուժերը, խաղաղապահ զորակազմը պարտավոր են օր, ժամ, րոոպե առաջ մաքրել միջանցքը, ապահովել նրա անխոչընդոտ աշխատանքը և հետագայում մաքրել նաև բոլոր տեսակի ադրբեջանական հենակետերից և սադրիչներից։ Ուստի և կոչ արել հանրությանը միանալ իրենց հանրային գործողությանը։ Չգիտենք, թե արդյո՞ք շարունակական կլինի նման պահանջների ներկայացումը, բայց այն, որ այլևս մեր ռազմավարական դաշնակցին հստակ հասցեագրում են իր պարտավորությունները, փաստ է, ինչը ողջունելի է։

Լինա Արամյան

ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականինԳազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրելՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինիՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Որքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր ԼեյենԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքըԹրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը Սլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Իրաքը ԼՈՒԿՕՅԼ-ը փոխանցում է ԱՄՆ-ին Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնաhարելով uպանած Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում է շնորհվել Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները արժեքավոր ներդրում ունեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերի զարգացման գործում. Հասանով Սիսիանի համայնքային ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերվելՀայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները Կրթությունը՝ որպես մասնագիտական կարողությունների զարգացման միջոց. ԲԸՏՄ Ջրային պարեկները արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել Մայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Արտառոց ու ողբերգական դեպք․ տղամարդու դի է հայտնաբերվելՈ՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համարՀանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության Ադրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվներըՈրպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում Ծափաթաղում սպանված Տիգրանի քրոջն ու եղբայրներին դեռ չեն վերադարձնելու մորը Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա Զելենսկին մի շարք բանակցություններ է վարել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ Պայթյուն-փլուզում՝ Արմավիրում․ վիրավոր կա Գերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում 1 օրից ավելի գազ չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում․ 20-ամյա Դավիթ Պ․-ն մահացավԱյսօր 5 հայ մարզիկ կպայքարի 1/4 եզրափակչի ուղեգրի համար. բռնցքամարտի ԱԱ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՈսկու գինը նվազել է. մանրամասներ Ինչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու. «Փաստ»Թուրքիայում գիտնականները կվերծանեն հին արամեական արձանագրությունը Փաշինյանը Հայաստանը կործանողՍուրենյանցը զգուշացնում է. Ալիևը պահանջում է «վերաձևավորել» ՀայաստանըԻնչո՞ւ է Եվրամիությունը գումարներ մղում Հայաստան. ինքնիշխանության սկզբունքների ընտրողական կիրառումը Բրյուսելի երկակի ստանդարտների էությունն է. «Փաստ»Եկեղեցու դեմ կազմակերպված նոր հարվածը. ինչու է իշխանությունը փորձում գլխատել հոգևոր կառույցը «Արդյո՞ք ԵՄ-ն անհնարինն է խոստացել Երևանին»Վտանգավոր խոստումներ. ինչ իրական գին կարող է ունենալ Վաշինգտոնի հուշագիրը Դեկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չպետք է կոտրվեմ, որ ապրեցնեմ իմ որդուն». Սերժ Բեգլարյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին «Նռան բաղերում». «Փաստ»Հայաստանում տեղի են ունեցել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ. պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ»
Ամենադիտված