Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի գրասենյակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, որի ընթացքում աշխատակազմին են հանձնվել նախաձեռնող խմբի պահանջները՝ վերջ դնել Արցախի բնակչության նկատմամբ կիրառվող էթնիկ զտմանը, գործուն միջոցներով պաշտպանել նրանց հիմնարար մարդկային իրավունքները, և անմիջական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերացնելու Արցախի ապօրինի պաշարումը։

ՄԱԿ-ի գրասենյակ ներկայացված նամակը ներկայացնում ենք ստորև․

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար պարոն Անտոնիու Գուտյերեշին,

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական տիկին Ալիս Ուաիրիմու Նդերիտուին,

ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների հանձնակատար պարոն Ֆոլկեր Տյուրկին

ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակին,

ՄԱԿ-ի քաղաքական և խաղաղապահպանության հարցերի դեպարտամենտի ղեկավար տիկին Ռոզմարի ԴիԿարլոյին,

ՄԱԿ-ի Հայաստանում Ռեզիդենտ կոորդինատոր տիկին Քրիստին Վեգլանդին

ՄԱԿ-ի անդամ պետությունների՝ Կազմակերպությունում հավատարմագրված ներկայացուցիչներին,

Մենք Միավորված Ազգերի Կազմակերպության համահիմնադիր ժողովրդի ներկայացուցիչներն ենք, ժառանգներն ենք այն մարդկանց, ովքեր 1945թ․-ին հիմնեցին այս հեղինակավոր կազմակերպությունը, որպեսզի գալիք սերունդներին ետ պահեն պատերազմի արհավիրքներից և վերահաստատեն հավատը մարդու հիմնարար իրավունքների հանդեպ։ Այսօր մենք ձեզ ենք դիմում մարդու հիմնարար այն իրավունքներն ապահովելու հորդորով, որոնք տեղ են գտել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ, ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի մեջ և միջազգային հիմնարար այլ փաստաթղթերում։

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) 120 հազար քաղաքացիներ այսօր ցեղասպանման եզրին է կանգնած։ Արդրբեջանը, որտեղ իշխում է տոտալիտարիզմը, որտեղ ավելի քան երեսուն տարի դինաստիական կարգեր են հաստատված, որտեղ բանտերը լցված են իրենց իրավունքների ու ազատությունների համար պայքարող մարդկանցով, բնապահպանական միջոցառման կեղծ քողի տակ փակել է 120 հազար մարդու կյանքի ճանապարհը։ Արցախում մարդիկ զրկված են, ազատ տեղաշարժի բնական ու անկապտելի իրավունքից, և անկարող են հոգալ իրենց հիմնարար կարիքները։ Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, պաշտոնական Բաքուն փակել է նաև Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատարը և մարդկանց թողել առանց ջեռուցման՝ ցուրտ ձմռան պայմաններում։ Հիվանդանոցները, դպրոցները, բնակելի տները զրկված են ջեռուցումից, ընդ որում նոր ագրեսիայի սպառնալիքի տակ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Միավորված Ազգերի Կազմակերպությունն ունի էթնիկ զտումը, ցեղասպանությունը կանխարգելելու, մարդու հիմնարար իրավունքների իրացումն ապահովելու բազմաթիվ գործիքներ՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական և այլն։ Մենք համոզված ենք, որ հումանիտար աղետի առջև կանգնած 120 հազար մարդու ճակատագիրն առավել, քան արժանի է Անվտանգության խորհրդի բանաձևմանը, Գլխավոր քարտուղարի գնահատականին, Ցեղասպանության կանխման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից՝ իր լիազորություններից բխող գործողությունների ձեռնարկմանը։

Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պաշտոնական Բաքվի գործողությունները հանցագործություն են մարդկության դեմ՝ բառիս բուն և իրավական իմաստներով։ Այսպես, Միջազգային քրեական դատարանի հիմնադրման 1998թ․ Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածով «մարդկության հանդեպ հանցագործություն» են որակվում մի շարք գործողություններ, որոնցից են դեպորտացիան և մարդկանց բռնի տեղահանումը։ Ակնհայտ է, որ Բաքվի գործողությունները նպատակ են հետապնդում բռնությամբ տեղահանել Արցախի ժողովրդին․ սա Ադրբեջանի կողմից բազմիցս կիրառված պրակտիկա է խորհրդային տարիներին՝ Նախիջևանում, 1988-92 թվականներին՝ Բաքվում, Կիրովաբադում, խորհրդային Ադրբեջանի այլ քաղաքներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ու Շահումյանի շրջանի բազմաթիվ բնակավայրերում։

Արցախի ժողովրդի դեմ պաշտոնական Բաքվի գործողությունները նաև էթնիկ զտումներ են՝ սահմանված նախկին Հարավսլավիայում ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովի կազմած միջանկյալ և ամփոփիչ զեկույցներով՝ «բռնի և ահաբեկման գործողությունների միջոցով էթնիկ կամ կրոնական խմբին ստիպելը՝ լքել իր բնակության աշխարհագրական վայրը (a purposeful policy designed by one ethnic or religious group to remove by violent and terror-inspiring means the civilian population of another ethnic or religious group from certain geographic areas)»։

ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ցեղասպանություն է համարվում «որևէ խմբի համար դիտավորյալ այնպիսի պայմանների ստեղծումը, որի նպատակն է նրա մասնակի կամ լիակատար ոչնչացումը»։ Այն պայմանները, որոնք պաշտոնական Բաքուն այսօր ստեղծել է Արցախի ժողովրդի համար՝ ենթարկելով ռազմական, էներգետիկ շրջափակման ու ստեղծելով հումանիտար աղետ, ցեղասպանության ակնհայտ դրսևորումներ են։ 

Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը՝ ձեռք առնել իր իրավասության ներքո գտնվող բոլոր միջոցները, ներառյալ՝

Ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգ կյանքի իրավունքը,

Դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ,

Դատապարտել հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված շարունակական սադրանքները,

Արցախում բացել ՄԱԿ-ի ներկայացուցչություն,

Ձեռք առնել ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի «Դաժան հանցագործությունների վերլուծության շրջանակ» փաստաթղթով նախատեսված և իր լիազորություններից բխող այլ գործողություններ՝ ներառյալ վաղ նախազգուշացումը, իրազեկման բարձրացումը, պաշտպանելու պատասխանատվության առաջքաշումը։

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացները
Ամենադիտված